Դոնալդ Թրամփ Կրտսեր
Դոնալդ Թրամփ Կրտսեր անգլ.՝ Donald Trump Jr. | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուորթոնի դպրոց, The Hill School և Buckley School? |
Երկեր | Triggered? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | The Trump Organization |
Ամուսին | Վանեսսա Թրամփ |
Ծնողներ | հայր՝ Դոնալդ Թրամփ, մայր՝ Իվանա Թրամփ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Kai Trump?, Դոնալդ Թրամփ 3-րդ, Տրիստան Միլոս Թրամփ, Քլոե Սոֆիա Թրամփ և Սփենսեր Ֆրեդերիկ Թրամփ |
Կայք | donjr.com |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/36/Donald_Trump%2C_Jr._%2830573097686%29_%28cropped%29.jpg/220px-Donald_Trump%2C_Jr._%2830573097686%29_%28cropped%29.jpg)
Դոնալդ Ջոն «Դոն» Թրամփ Կրտսեր (անգլ.՝ Donald Trump, Jr., դեկտեմբերի 31, 1977[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար։ ԱՄՆ-ի նախկին նախագահ, անշարժ գույքի սեփականատեր և զարգացնող Դոնալդ Թրամփի (Donald Trump) և նրա առաջին կնոջ՝ Իվանա Զելնիչկովա-Թրամփի (Ivana Marie Zelnícková, Ivana Trump) ավագ որդին է։ Ներկայումս Դոն Թրամփը իր քրոջ՝ Իվանկա Թրամփի և եղբոր՝ Էրիկ Թրամփի հետ աշխատում է որպես Թրամփ կազմակերպության (The Trump Organization) գործարար փոխնախագահ։
Պատանեկություն և կրթություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Donald_Trump_Jr_at_rally_in_Iowa.jpg/220px-Donald_Trump_Jr_at_rally_in_Iowa.jpg)
Դոն Թրամփը ծնվել է 1977թ. դեկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասում։ Նա ունի իրենից կրտսեր հարազատ մեկ քույր՝ Իվանկա Թրամփը և մեկ հարազատ եղբայր՝ Էրիկ Թրամփը։ Բացի այդ ունի խորթ քույր՝ Թիֆֆանի Թրամփը, որի մայրը Մարլա Մեյփլսն է և խորթ եղբայր՝ Բարրոն Թրամփը, որի մայրը իր հոր՝ Դոնալդ Թրամփի ներկայիս տիկինն է՝ Մելանյա Թրամփը։
Դոն Թրամփ կրտսերը առանձնահատուկ մտերմություն ունի իր մայրական պապի հետ և սահուն խոսում է չեխերեն[2]։
Դոն Թրամփ կրտսերը կրթություն է ստացել Հիլ Սքուլում՝ Բլրի դպրոցում (The Hill School), որը համալսարանի համար նախապատրաստող ուսումնական հաստատություն է Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն (Pottstown) քաղաքում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) Ուարթոն սքուլում (Wharton School), որտեղ նա ստացել է գիտությունների բակալավրի (Bachelor of Science, B.S.) աստիճան՝ տնտեսագիտության գծով[3]։
Առաջխաղացում
2006-2015թթ. Դոն Թրամփ կրտսերը հանդես է եկել որպես հյուր խորհրդատու/դատավոր իր հոր ռեալիթի շոուների բազում էպիզոդներում (The Apprentice, U.S. TV series, The Apprentice, U.S. season 5, 2006, The Apprentice, U.S. season 14, 2015): Հաճախ հանդես է եկել իր հարազատ քրոջ՝ Իվանկայի և հարազատ եղբոր՝ Էրիկի հետ համատեղ։
Դոն Թրամփ կրտսերը ճառով ելույթ է ունեցել 2016թ. ԱՄՆ Հանրապետական կուսակցության համազգային համագումարի (2016 Republican National Convention) երկրորդ երեկոյան[4][5]։ Նա այդ համագումարի պատգամավոր էր[6]։
Անձական կյանք
Դոն Թրամփ կրտսերն ամուսնացած է մոդելուհի Վանեսա Քեյ Հայդոնի հետ (Vanessa Kay Haydon), որն իր տարեկիցն է (ծնվել է 1977թ. դեկտեմբերի 18-ին)։ Նրանք ամուսնացել են 2005թ. նոյեմբերի 12-ին Թրամփներին պատկանող Մար-ա-Լագո (Mar-a-Lago) կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ բնակավայրում (Palm Beach, Florida): Ամուսնական արարողությունը ղեկավարում էր Թրամփի հորաքույրը՝ Մարիաննա Թրամփ Բարրին (Maryanne Trump Barry)[7]։ Վանեսա Քեյ Հայդոնը տիար Չարլզ և տիկին Բոնի Հայդոնների դուստրն է[8],, դանիացու ու հրեուհու սերունդ[9][10]։ Դոն Թրամփի կինը՝ Վանեսան ավարտել է Դուայթ Սքուլը (Dwight School)[11] և հոգեբանություն է ուսումնասիրել Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթթեն Քոլեջում (Marymount Manhattan College)[8] Դոն և Վանեսա Թրամփները հինգ զավակ ունեն. 2 դուստր՝ Քեյ Մեդիսոնը (ծնվել է 2007թ. մայիսի 12-ին), Քլոե Սոֆիան (ծնվել է 2014թ. հունիսի 16-ին)[12]։ և 3 որդի[13]՝ Դոնալդ Ջոն III-ը (ծնվել է 2009թ. փետրվարի 18-ին)[14], Տրիստան Միլոսը (ծնվել է 2011թ. հոկտեմբերի 2-ին)[15][16], և Սփենսեր Ֆրեդերիկը (ծնվել է 2012թ. հոկտեմբերի 21-ին)[17]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Donald Trump Jr. on Twitter: "I speak Czech fluently '@sofia5013: Jr great work with @operationsmile!! U travel quite a bit-wondering if u r fluent in other languages?'"». Twitter. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Industry Insiders: Donald Trump, Jr., Trumped Again». BlackBook. 2010 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Salant, Jonathan D. (2016 թ․ հուլիսի 17). «RNC 2016: Complete schedule, speakers, events, what to expect from GOP in Cleveland». NJ.com.
- ↑ «Republican National Convention diary day 2: Donald Trump formally nominated as 2016 presidential candidate».
- ↑ Mascaro, Lisa (2016 թ․ հուլիսի 20). «Republican National Convention 2016 Days 1 through 3». Los Angeles Times.
- ↑ Silverman, Stephen M. (2005 թ․ նոյեմբերի 14). «Donald Trump Jr. Marries Model Girlfriend». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 8,0 8,1 «Weddings: Vanessa Haydon, Donald Trump Jr». New York Times. 2005 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ Konigsberg, Eric. «The OB-GYN Who Loves Women». New York Magazine.
- ↑ «Jews in the News: Andy Samberg, Liza Weil and Ivanka Trump». Tampa Jewish Federation. 2016 թ․ մարտի 1.
- ↑ Williams, Alex (2006 թ․ նոյեմբերի 21). «Trump Jr.: Finally trading on a famous name». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Michaud, Sarah (2014 թ․ հունիսի 18). «Donald and Vanessa Trump Welcome Daughter Chloe Sophia». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Dagostino, Mark (2007 թ․ մայիսի 13). «It's a Girl for Donald Trump Jr. and Wife Vanessa». People. Վերցված է 2008 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Dagostino, Mark (2009 թ․ փետրվարի 18). «Donald Trump Jr. 'Extremely Excited' About New Baby». People. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Ravitz, Justin (2011 թ․ հոկտեմբերի 3). «Update: Vanessa, Donald Trump Jr. Welcome Baby Boy Tristan Milos». US Weekly. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Michaud, Sarah (2011 թ․ հոկտեմբերի 3). «Donald Trump, Jr. Welcomes Son Tristan Milos». People. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Donald Trump Jr welcomes a fourth child with wife Vanessa». Daily Mail. 2012 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
Կաղապար:Վիկիքաղվածք
- A Name He Can Build On
- Դոնալդ Թրամփ Կրտսեր Internet Movie Database կայքում
- Trump 02 Appearances on C-SPAN
Կաղապար:Թրամփների ընտանիք