Դոն Պասքուալե (իտալ.՝ Don Pasquale), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի կոմիկական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն (իտալերեն)՝ Ջովաննի Ռուֆինիի (1810 թ. Անջելո Անելլիի կողմից գրված լիբրոտտոյի վերամշակում)։ Առաջնախաղը կայացել է 1843 թվականի հունվարի 3-ին Փարիզի Իտալական օպերային թատրոնում։ Համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս էլ հաճախ բեմադրվում է առաջատար օպերային թատրոնների կողմից։