Դոն (ռուս.՝ Дон), գետՌուսաստանի եվրոպական մասում։ Սկիզբ է առնում Միջինռուսական բարձրավայրի արևելյան լանջերից՝ Տուլայի մարզիՆովոմոսկովսկ քաղաքի մոտ, թափվում Ազովի ծովը Տագանռոգի ծոցը՝ առաջացնելով դելտա (տարածությունը մինչև 340 կմ²)։ Երկարությունը 1870 կմ է, նավարկելի է Սոսնա գետի միախառնման տեղից սկսած (1604 կմ)։
Կանոնավոր նավագնացություն կա Գեորգիո–Դեժ քաղաքից սկսած (1355 կմ)։ Վոլգա–Դոն նավարկելի ջրանցքով կապված է Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի հետ։ Առավել կարևոր քաղաքներն են՝ Գեորգիու–Դեժը, Դոնի Կալաչը, Վոլգոդոնսկը, Դոնի Ռոստովն ու Ազովը։
Անվանում
Անվանումն ունի իրանական ծագում․ առաջացել է «ջուր, գետ» նշանակող բառից։ Օսերենում, որը նույնպես իրանական լեզու է, այսօր էլ «դոն» բառը գոյություն ունի այդ իմաստով և հանդիպում է շատ գետանուններում։ Հին հունական աղբյուրներում հիշատակվում է Տանաիս անունով[1]։
Ծանոթագրություններ
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 435)։