Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ
Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ | |
---|---|
Տեսակ | Ֆոնդային շուկայի ինդեքս |
Անվանված է ի պատիվ | Dow Jones & Company |
Հիմնադրված է | մայիսի 26, 1896[1] |
Երկիր | ԱՄՆ[2] |
Սեփականատեր | S&P Dow Jones Indices? |
Կայք | spglobal.com/spdji/en/indices/equity/dow-jones-industrial-average/(անգլ.) |
Բորսա | NYSE: DJI և |
Dow Jones Industrial Average Վիքիպահեստում |
Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշ (անգլ.՝ Dow Jones Industrial Average, հնչ․։ [ˌdaʊ ˈdʒoʊnz ɪnˈdʌstɹɪəl ˈævəɹɪdʒ]), ֆոնդային ցուցանիշներից մեկը, որ ստեղծվել է The Wall Street Journal ամսագրի խմբագրի և Dow Jones & Company ընկերության հիմնադիր Չարլզ Դոուի կողմից (անգլ.՝ Charles Dow)։
Ցուցանիշի մասին
Դոու-Ջոնսը համարվում է գոյություն ունեցող ամերիկյան շուկայական ցուցանիշներից ամենահինը։ Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկայի զարգացումը հետևելու համար։
Ցուցանիշը ներառում է ԱՄՆ-ի 30 խոշոր ընկերությունները։ «Արդյուբերական» անվանումը պատմականորեն է տրված․ ներկայումս ցուցանիշում ներառված ընկերությունների մեծամասնությունը չի պատկանում այդ ոլորտին։ Սկզբնականում ցուցանիշը հաշվվում էր որպես ընկերության բաժնետոմսերի գնի թվաբանական միջին։ Հիմա հաշվարկի համար օգտագործվում է լայնածավալ միջին՝գների գումարը բաժանվում էր բաժանարարի վրա, որը ամեն անգամ փոխվում է, երբ ցուցանիշի մեջ ներառված բաժնետոմսերը ենթակա են լինում մասնատման կամ միավորման։ Սա թույլ է տալիս պահպանել ցուցանիշի և նրա կազմում ներառված բաժնետոմսերի համադրելիությունը[3]։
Պատմություն
Ցուցանիշի առաջին տարբերակները հայտնվել են 1884 թվականին և ներառում էին երկաթգծային և երկու արդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի գները։ Ցուցանիշի այս տարբերակը չի հրապարակվել և ծառայել է միայն ներքին վերլուծության համար։ Առաջին անգամ ցուցանիշը հրապարակվել է 1896 թվականի մայիսի 26-ին արդեն իսկ «արդյունաբերական» անվանումով։ Այդ պահին ցուցանիշը ներկայացնում էր 12 ամերիկյան արդյուբերական ընկերությունների բաժնետոմսերի գների թվաբանական միջինը, որոնցից ներկայիս ցուցանիշում ներառված է միայն «General Electric» ընկերությունը։ Դրանից բացի ցուցանիշի մեջ ներառված էին հետևյալ ընկերությունները՝
- American Cotton Oil Company, Bestfoods ընկերության նախորդը, որն այսօր Unilever ընկերության մի մասն է
- American Sugar Company, այժմ Domino Foods, Inc.
- American Tobacco Company, մասնատված 1911 թվականին
- Chicago Gas Company, գնված Peoples Gas Light & Coke Co. ընկերության կողմից 1897 թվականին (այժմ Peoples Energy Corporation)
- Distilling & Cattle Feeding Company, այժմ Millennium Chemicals
- Laclede Gas Light Company, The Laclede Group անունով գոյություն ունեցող
- National Lead Company, այժմNL Industries
- North American Company, մասնատված 1940 թվականին
- Tennessee Coal, Iron and Railroad Company,գնված U.S. Steel ընկերության կողմից 1907 թվականին
- U.S. Leather Company, դադարել է գոյություն ունենալ 1952 թվականին
- U.S. Rubber Company, անվանափոխված Uniroyal 1967 թվականին և գնված Michelin ընկերության կողմից 1990 թվականին
1916 թվականին ընկերությունների քանակը հասցվեց 20-ի, իսկ 1928 հոկտեմբերի 1-ին՝ 30-ի։ Հիմնականում ցուցանիշի վերահաշվարկի ժամանակ ամեն անգամ փոխվում է 1-2 ընկերություն։ «Ամենաբուռն» ժամանակահատվածը եղել է 20-րդ դարի 30-ական թվականներին՝ Մեծ ճգնաժամին։ 1930 թվականի հուլիսի 18-ին ցուցանիշում փոփոխվեցին միանգամից յոթ ընկերություններ, իսկ 1932 թվականի մայիսի 26-ին՝ ութ։ Երկու ժամանակահատված է եղել միայն (1939—1956 և 1959—1976 թվականներ), որ 17 տարի ցուցանիշի կազմում ոչ մի ընկերության փոփոխություն չի եղել։
Ցուցանիշի առաջին հրապարակված արժեքը եղել է 40,94։ 1000 տարրերից նշանը, որը բվաճվեց 1966 թվականի սկզբին, 15 տարի դարձավ սանդղակի գագաթնակետը, որի ընթացքում ցուցանիշը կրեց չորս դաժան «արջային» միտումներ, շրջանցելով իր արժեքը միջինում երեք անգամ[4]։ 80-ականներին, և հատկապես 90-ականներին նկատվեց ցուցանիշի բուռն աճ։ 1995 թվականի նոյեմբերի 21-ին այն առաջին անգամ հատեց 5000-ի սահմանը(5023,55), իսկ 1999 թվականի մարտի 29-ին 10000-ի արժեքը հատեց(10 006,78)։ Ընդամենը մեկ ամիս անց՝ 1999 թվականի մարտի 3-ին, ցուցանիշի արժեքը հասավ 11 014,70-ի։ 2000 թվականի հունվարի 14-ին Դոու-Ջոնսի ցուցանիշի արժեքը հասավ այդ պահին եղած առավելագույն արժեքին՝11 722,98։ Այնուհետև ցուցանիշի արժեքը սկսեց ընկնել և 2002 թվականի հոկտեմբերի 9-ին հասավ նվազագույն արժեքի՝7286,27։ 2013 թվականի մարտին արժեքը հատեց սահմանված օրական ռեկորդը , հասնելով 14198,10-ի։
Պատմական առավելագույններ
Տեսակ | Ամսաթիվ | Արժեք |
---|---|---|
Օրական առավելագույն | 2017 թվականի հունիսի 20 | 21 535,03 |
Առավելագույն փակման արժեք | 2015 թվականի մայիսի 19 | 18 312,39 |
Լավագույն օրեր
Աղյուսակը ցույց է տալիս լավագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Ամսաթիվ | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1933, մարտի 15 | 62,10 | 9.9 | 15,34 |
2 | 1931, հոկտեմբերի 6 | 99,34 | 12,86 | 14,87 |
3 | 1929, հոկտեմբերի 30 | 258,47 | 28,40 | 12,34 |
4 | 1932, սեպտեմբերի 21 | 75,16 | 7,67 | 11,36 |
5 | 2008, հոկտեմբերի 13 | 9387,61 | 936,42 | 11,08 |
6 | 2008, հոկտեմբերի 28 | 9065,12 | 889,35 | 10,88 |
7 | 1987, հոկտեմբերի 21 | 2027,85 | 186,84 | 10,15 |
8 | 1932, օգոստոսի 3 | 58,22 | 5,06 | 9,52 |
9 | 1932, փետրվարի 11 | 78,60 | 6,80 | 9,47 |
10 | 1929, նոյեմբերի 14 | 217,28 | 18,59 | 9,36 |
11 | 1931, դեկտեմբերի 28 | 80,69 | 6,90 | 9,35 |
12 | 1932, փետրվարի 13 | 85,82 | 7,22 | 9,19 |
13 | 1932, մայիսի 6 | 59,01 | 4,91 | 9,08 |
14 | 1933, ապրիլի 19 | 68,31 | 5,66 | 9,03 |
15 | 1931, հոկտեմբերի 8 | 105,79 | 8,47 | 8,70 |
16 | 1932, հունիսի 10 | 48,94 | 3,62 | 7,99 |
17 | 1939, սեպտեմբերի 5 | 148,12 | 10,03 | 7,26 |
18 | 1931, հունիսի 3 | 130,37 | 8,67 | 7,12 |
19 | 1932, հունվարի 6 | 76,31 | 5,07 | 7,12 |
20 | 2009, մարտի 23 | 7775,86 | 497,48 | 6,84 |
21 | 1932, հոկտեմբերի 14 | 63,84 | 4,08 | 6,83 |
22 | 1907, մարտի 15 | 59,58 | 3,74 | 6,70 |
23 | 2008, նոյեմբերի 13 | 8835,25 | 552,59 | 6,67 |
24 | 1893, հուլիսի 27 | 27,00 | 1,68 | 6,64 |
25 | 1931, հունիսի 20 | 138,96 | 8,65 | 6,64 |
26 | 1933, հուլիսի 24 | 94,28 | 5,86 | 6,63 |
27 | 2008, նոյեմբերի 21 | 8046,42 | 494,13 | 6,54 |
28 | 1893, օգոստոսի 2 | 28,48 | 1,74 | 6,51 |
29 | 1933, հունիսի 19 | 95,99 | 5,76 | 6,38 |
30 | 1901, մայիսի 10 | 52,50 | 3,14 | 6,36 |
Աղբյուրը՝ Wall Street Journal
Վատագույն օրեր
Աղյուսակը ցույց է տալիս վատագույն օրերը սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Ամսաթիվ | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1987, հոկտեմբերի 19 | 1738,74 | −508,00 | −22,61 |
2 | 1929, հոկտեմբերի 28 | 260,64 | −38,33 | −12,82 |
3 | 1929, հոկտեմբերի 29 | 230,07 | −30,57 | −11,73 |
4 | 1929, նոյեմբերի 6 | 232,13 | −25,55 | −9,92 |
5 | 1899, դեկտեմբերի 18 | 42,69 | −4,08 | −8,72 |
6 | 1895, դեկտեմբերի 20 | 29,42 | −2,74 | −8,52 |
7 | 1932, օգոստոսի 12 | 63,11 | −5,79 | −8,40 |
8 | 1907, մարտի 14 | 55,84 | −5,05 | −8,29 |
9 | 1987, հոկտեմբերի 26 | 1793,93 | −156,83 | −8,04 |
10 | 2008, հոկտեմբերի 15 | 8577,91 | −733,08 | −7,87 |
11 | 1933, հուլիսի 21 | 88,71 | −7,55 | −7,84 |
12 | 1937, հոկտեմբերի 18 | 125,73 | −10,57 | −7,75 |
13 | 2008, դեկտեմբերի 1 | 8149,09 | −679,95 | −7,70 |
14 | 1893, հուլիսի 26 | 25,32 | −2,02 | −7,39 |
15 | 2008, հոկտեմբերի 9 | 8579,19 | −678,91 | −7,33 |
16 | 1917, փետրվարի 1 | 88,52 | −6,91 | −7,24 |
17 | 1997, հոկտեմբերի 27 | 7161,15 | −554,26 | −7,18 |
18 | 1932, հոկտեմբերի 5 | 66,07 | −5,09 | −7,15 |
19 | 2001, հոկտեմբերի 17 | 8920,70 | −684,81 | −7,13 |
20 | 1931, սեպտեմբերի 24 | 107,79 | −8,20 | −7,07 |
21 | 1933, հուլիսի 20 | 96,26 | −7,32 | −7,07 |
22 | 2008, սեպտեմբերի 29 | 10365,45 | −777,68 | −6,98 |
23 | 1989, հոկտեմբերի 13 | 2569,26 | −190,58 | −6,91 |
24 | 1914, հուլիսի 30 | 52,32 | −3,88 | −6,90 |
25 | 1988, հունվարի 8 | 1911,31 | −140,58 | −6,85 |
26 | 1929, նոյեմբերի 11 | 220,39 | −16,14 | −6,82 |
27 | 1940, մայիսի 14 | 128,27 | −9,36 | −6,80 |
28 | 1931, հոկտեմբերի 5 | 86,48 | −6,29 | −6,78 |
29 | 1940, մայիսի 21 | 114,13 | −8,30 | −6,78 |
30 | 1934, հուլիսի 26 | 85,51 | −6,06 | −6,62 |
31 | 2015, օգոստոսի 24 | 15458,51 | -1001,24 | -6,08 |
Աղբյուրը՝ Wall Street Journal
Լավագույն ամիսներ
Աղյուսակը ցույց է տալիս լավագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Ամսաթիվ | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1933, Ապրիլ | 77,66 | 22,26 | 40,18 |
2 | 1932, Օգոստոս | 73,16 | 18,90 | 34,83 |
3 | 1932, Հուլիս | 54,26 | 11,42 | 26,66 |
4 | 1938, Հունիս | 133,88 | 26,14 | 24,26 |
5 | 1915, Ապրիլ | 71,78 | 10,95 | 18,00 |
6 | 1931, Հունիս | 150,18 | 21,72 | 16,91 |
7 | 1928, Նոյեմբեր | 293,38 | 41,22 | 16,35 |
8 | 1898, Մայիս | 38,64 | 4,94 | 14,66 |
9 | 1897, Օգոստոս | 40,15 | 5,07 | 14,45 |
10 | 1976, Հունվար | 975,28 | 122,87 | 14,41 |
11 | 1904, Նոյեմբեր | 52,76 | 6,59 | 14,27 |
12 | 1975, Հունվար | 703,69 | 87,45 | 14,19 |
13 | 1987, Հունվար | 2158,04 | 262,09 | 13,82 |
14 | 1919, Մայիս | 105,50 | 12,62 | 13,59 |
15 | 1939, Սեպտեմբեր | 152,54 | 18,13 | 13,49 |
16 | 1933, Մայիս | 88,11 | 10,45 | 13,46 |
17 | 1931, Փետրվար | 189,66 | 22,11 | 13,20 |
18 | 1891, Օգոստոս | 40,71 | 4,68 | 12,99 |
19 | 1933, Օգոստոս | 102,41 | 11,64 | 12,82 |
20 | 1900, Նոյեմբեր | 48,78 | 5,53 | 12,79 |
21 | 1920, Մարտ | 102,81 | 11,50 | 12,59 |
22 | 1938, Ապրիլ | 111,28 | 12,33 | 12,46 |
23 | 1885, Հոկտեմբեր | 38,55 | 4,22 | 12,29 |
24 | 1929, Հունիս | 333,79 | 36,38 | 12,23 |
25 | 1915, Սեպտեմբեր | 90,58 | 9,38 | 11,55 |
26 | 1916, Սեպտեմբեր | 102,90 | 10,65 | 11,54 |
27 | 1908, Մարտ | 49,46 | 5,11 | 11,52 |
28 | 1982, Օգոստոս | 901,31 | 92,71 | 11,47 |
29 | 1933, Հունիս | 98,14 | 10,03 | 11,38 |
30 | 1898, Օգոստոս | 44,21 | 4,50 | 11,33 |
Աղբյուրը՝ EconStats
Վատագույն ամիսներ
Աղյուսակը ցույց է տալիս վատագույն ամիսները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Ամսաթիվ | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1931, Սեպտեմբեր | 96,61 | −42,80 | −30,70 |
2 | 1938, Մարտ | 98,95 | −30,69 | −23,67 |
3 | 1932, Ապրիլ | 56,11 | −17,17 | −23,43 |
4 | 1987, Հոկտեմբեր | 1993,53 | −602,75 | −23,22 |
5 | 1940, Մայիս | 116,22 | −32,21 | −21,70 |
6 | 1929, Հոկտեմբեր | 273,51 | −69,94 | −20,36 |
7 | 1932, Մայիս | 44,74 | −11,37 | −20,26 |
8 | 1893, Հուլիս | 26,38 | −5,95 | −18,40 |
9 | 1930, Հունիս | 226,34 | −48,73 | −17,72 |
10 | 1931, Դեկտեմբեր | 77,90 | −15,97 | −17,01 |
11 | 1933, Փետրվար | 51,39 | −9,51 | −15,62 |
12 | 1998, Օգոստոս | 7539,07 | −1344,22 | −15,13 |
13 | 1931, Մայիս | 128,46 | −22,73 | −15,03 |
14 | 1907, Հոկտեմբեր | 42,27 | −7,34 | −14,80 |
15 | 1930, Սեպտեմբեր | 204,90 | −35,52 | −14,77 |
16 | 1903, Հուլիս | 37,19 | −6,09 | −14,07 |
17 | 1973, Նոյեմբեր | 822,25 | −134,33 | −14,04 |
18 | 2008, Հոկտեմբեր | 9336,93 | −1513,73 | −13,95 |
19 | 1903, Սեպտեմբեր | 33,55 | −5,42 | −13,91 |
20 | 1932, Հոկտեմբեր | 61,90 | −9,66 | −13,50 |
21 | 1919, Նոյեմբեր | 103,60 | −15,32 | −12,88 |
22 | 1937, Սեպտեմբեր | 154,57 | −22,84 | −12,87 |
23 | 1929, Նոյեմբեր | 238,95 | −34,56 | −12,64 |
24 | 1899, Դեկտեմբեր | 48,41 | −6,94 | −12,54 |
25 | 2002, Սեպտեմբեր | 7591,93 | −1071,57 | −12,37 |
26 | 1931, Ապրիլ | 151,19 | −21,17 | −12,28 |
27 | 1920, Փետրվար | 91,31 | −12,51 | −12,05 |
28 | 1899, Մայիս | 49,46 | −6,74 | −11,99 |
29 | 2009, Փետրվար | 7062,93 | −937,93 | −11,72 |
30 | 1907, Մարտ | 58,72 | −7,61 | −11,47 |
Աղբյուրը՝ EconStats
Լավագույն տարիներ
Աղյուսակը ցույց է տալիս լավագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Տարի | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1915 | 99,15 | 44,57 | 81,66 |
2 | 1933 | 99,90 | 39,97 | 66,69 |
3 | 1928 | 300,00 | 97,60 | 48,22 |
4 | 1908 | 63,11 | 20,07 | 46,63 |
5 | 1954 | 404,39 | 123,49 | 43,96 |
6 | 1904 | 50,99 | 15,01 | 41,72 |
7 | 1935 | 144,13 | 40,09 | 38,53 |
8 | 1975 | 852,41 | 236,17 | 38,32 |
9 | 1905 | 70,47 | 19,48 | 38,20 |
10 | 1958 | 583,65 | 147,96 | 33,96 |
11 | 1995 | 5117,12 | 1282,68 | 33,45 |
12 | 1919 | 107,23 | 25,03 | 30,45 |
13 | 1925 | 156,66 | 36,15 | 30,00 |
14 | 1927 | 202,40 | 45,20 | 28,75 |
15 | 1938 | 154,76 | 33,91 | 28,06 |
16 | 1985 | 1546,67 | 335,10 | 27,66 |
17 | 1989 | 2753,20 | 584,63 | 26,96 |
18 | 1945 | 192,91 | 40,59 | 26,65 |
19 | 1924 | 120,51 | 24,99 | 26,16 |
20 | 1996 | 6448,27 | 1331,15 | 26,01 |
21 | 2003 | 10453,92 | 2112,29 | 25,32 |
22 | 1999 | 11497,12 | 2315,69 | 25,22 |
23 | 1936 | 179,90 | 35,77 | 24,82 |
24 | 1997 | 7908,25 | 1459,98 | 22,64 |
25 | 1986 | 1895,95 | 349,28 | 22,58 |
26 | 1898 | 44,33 | 8,13 | 22,46 |
27 | 1922 | 98,73 | 17,63 | 21,74 |
28 | 1897 | 36,20 | 6,30 | 21,07 |
29 | 1955 | 488,40 | 84,01 | 20,78 |
30 | 1991 | 3168,83 | 535,17 | 20,32 |
Աղբյուրը՝ Dow Jones & Company
Վատագույն տարիներ
Աղյուսակը ցույց է տալիս վատագույն տարիները սկսած 1885 թվականից, դասավորված փոփոխության տոկոսային աստիճանով։
Համար | Տարի | Փակում միավորներով |
Փոփոխություն միավորներով |
Փոփոխություն տոկոսներով(%) |
---|---|---|---|---|
1 | 1931 | 77,90 | −86,68 | −52,67 |
2 | 1907 | 43,04 | −26,08 | −37,73 |
3 | 2008 | 8776,39 | −4488,43 | −33,84 |
4 | 1930 | 164,58 | −83,90 | −33,77 |
5 | 1920 | 71,95 | −35,28 | −32,90 |
6 | 1937 | 120,85 | −59,05 | −32,82 |
7 | 1974 | 616,24 | −234,62 | −27,57 |
8 | 1893 | 29,91 | −9,76 | −24,60 |
9 | 1903 | 35,98 | −11,12 | −23,61 |
10 | 1932 | 59,93 | −17,97 | −23,07 |
11 | 1917 | 74,38 | −20,62 | −21,71 |
12 | 1966 | 785,69 | −183,57 | −18,94 |
13 | 1910 | 59,60 | −12,96 | −17,86 |
14 | 1977 | 831,17 | −173,48 | −17,27 |
15 | 1929 | 248,48 | −51,52 | −17,17 |
16 | 2002 | 8341,63 | −1679,87 | −16,76 |
17 | 1973 | 850,86 | −169,16 | −16,58 |
18 | 1941 | 110,96 | −20,17 | −15,38 |
19 | 1969 | 800,36 | −143,39 | −15,19 |
20 | 1890 | 36,09 | −5,95 | −14,15 |
21 | 1957 | 435,69 | −63,78 | −12,77 |
22 | 1940 | 131,13 | −19,11 | −12,72 |
23 | 1962 | 652,10 | −79,04 | −10,81 |
24 | 1913 | 57,71 | −6,66 | −10,35 |
25 | 1960 | 615,89 | −63,47 | −9,34 |
26 | 1981 | 875,00 | −88,99 | −9,23 |
27 | 1901 | 47,29 | −4,51 | −8,71 |
28 | 1887 | 37,77 | −3,47 | −8,41 |
29 | 1946 | 177,20 | −15,71 | −8,14 |
30 | 2001 | 10021,50 | −765,35 | −7,10 |
Աղբյուրը՝ Dow Jones & Company
Թերություններ
- Դոու-Ջոնսի ցուցանիշի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս բաժնետոմսերի միջին ընթացիկ գինը առանց դրանք համեմատելու բազային արժեքի հետ։ Այդ իսկ պատճառով ցուցանիշը պետք է համեմատել որոշակի արժեքի հետ, որը ընդունվում է որպես համեմատություն կատարելու հիմք(ընտտրված որոշակի ժամանակահատվածի համար)։
- Դոու-Ջոնսի ցուցանիշի մյուս թերությունը կայանում է նրա հաշվարկի մեթոդը՝ ցուցանիշի կազմում մտնող բաժնետոմսերի գները գումարվում են, իսկ հետո բաժանվում են կարգավորված գործակցի վրա։ Արդյունքում անգամ եթե մի ընկերություն զգալիորեն քիչ է կապիտալիզացիայում, քան մյուսը, բայց նրա բաժնետոմսերի գինքը ավելի բարձր են, ապա այն զգալիորեն ազդում է ցուցանիշի արժեքի վրա։ Նույն մեծ տոկոսային փոփոխությունը զգալիորեն ցածր գին ունեցող բաժնետոմսերը կարող են աննշանորեն հարթեցնել ավելի բարձր գին ունեցող բաժնետոմսերի նկատմամբ ունեցած տոկոսային տարբերությունը։
- Ներառում է ընդամենը 30 ընկերություն, Դոու-Ջոնսի ցուցանիշը չի համապատասխանում ֆոնդային շուկայի ընդհանուր ակտիվության հետ։ Օբյեկտիվության համար Դոու-Ջոնսի ցուցանիշի հետ միասին օգտագործվում է նաև S&P 500 ցուցանիշը։
Կառուցվածք
Ընկերությունների ցանկը, որոնք ներառվում են Դոու-Ջոնսի ցուցանիշի մեջ, փոփոխվում է ֆոնդային շուկայում իրավիճակների զարգացումներից։ Ցուցակ կազմելով զբաղված է The Wall Street Journal ամսագրի խմբագրությունը։
2015 թվականի մարտի 19-ի տվյալներով Դոու-Ջոնսի արդյունաբերական ցուցանիշի կազմում ներառված են հետևյալ 30 ընկերությունները՝
- 3M Co. (արդյունաբերական ընկերություն)
- American Express Co. (քարտային ծառայություններ)
- Apple Inc. (էլեկտրոնիկա)
- Boeing Co., The (ինքնաթիռների կառուցում և պաշտպանություն)
- Caterpillar, Inc. (գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա)
- Cisco Systems (հեռահաղորդակցություն)[5]
- Chevron Corp. (նավթագազային ընկերություն)[6]
- Կոկա-Կոլա (խմիչքներ)
- E.I. du Pont de Nemours & Co. (քիմիա)
- Exxon Mobil Corp. (նավթագազային ընկերություն)
- Ջեներալ էլեկտրիկ (արդյունաբերական ընկերություն)
- Գոլդման Սաքս (ֆինանսներ)
- Home Depot, Inc. (շինարարական ապրանքների խանութներ)
- Ինթել (կիսահաղորդիչներ)
- International Business Machines Corp. (հաշվողական տեխնիկա)
- JPMorgan Chase and Co. (ֆինանսական ընկերություն)
- Johnson & Johnson Inc. (քիմիա, դեղագործություն)
- McDonald’s Corp. (արագ սննդի ցանց)
- Merck & Co., Inc. (դեղագործություն)
- Մայքրոսոֆթ (ծրագրային ապահովում)
- Նայքի (հագուստ)
- Pfizer, Inc. (դեղագործություն)
- Procter & Gamble Co. (քիմիա)
- Travelers (ապահովագրություն)[5]
- UnitedHealth Group Inc (առողջապահություն)[7]
- United Technologies Corp. (NYSE: UTX) (промышленный конгломерат)
- Verizon Communications (հեռահաղորդակցություն)
- Visa, Inc. (ֆինանսներ)
- Wal-Mart Stores, Inc. (առևտրային ցանց)
- Walt Disney Co., The (ժամանց)
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4150503-7 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Берзон Н.И.,Аршавский А.Ю., Буянова Е.А. Фондовые индексы // Фондовый рынок / Под ред. Н.И. Берзона. — 3-е изд. — М.: Вита, 2002. — С. 364-367. — 559 с. — ISBN 5-7755-0456-9
- ↑ «МВФ, ВВП, ФРС США, Deutsche Bank, Bank of America, Merrill Lynch Global Research - Деловой журнал РБК». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Бумаги Cisco включены в расчеты индекса Dow Jones». UNIAN. 2009 թ․ հունիսի 4.
- ↑ Dow Jones изменил себе
- ↑ «UnitedHealth Group Inc. Set to Join the Dow Jones Industrial Average». DOW JONES. 2012 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.