Դորոթեա Էրքսլեբեն
Դորոթեա Էրքսլեբեն գերմ.՝ Dorothea Christiane Erxleben | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1715[1][2][3] Կվեդլինբուրգ, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հունիսի 13, 1762[1][2][3] (46 տարեկան) Կվեդլինբուրգ, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ |
Հաստատություն(ներ) | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | health sciences? |
Ալմա մատեր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ազդվել է | Լաուրա Բասի |
Ամուսին(ներ) | Johann Christian Erxleben? |
Երեխա(ներ) | Johann Christian Polycarp Erxleben? և Johann Heinrich Christian Erxleben? |
![]() |
Դորոթեա Քրիստիան Էրքսլեբեն ((գերմ.՝ Dorothea Christiane Erxleben), նոյեմբերի 13, 1715[1][2][3], Կվեդլինբուրգ, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 13, 1762[1][2][3], Կվեդլինբուրգ, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն (անգլ.՝ Quedlinburg)), Գերմանիայի առաջին բժշկուհի[4]։ Էրքսլեբենը վաղ տարիքից բժշկությամբ է զբաղվել իր հոր հանձնարարությամբ[5]։ Իտալացի գիտնական Լաուրա Բասիի համալսարանական դասախոսություններից ոգեշնչված նա սկսեց պայքարել բժիշկ դառնալու համար։ 1742 թ․ նա հրատարակեց մի տրակտատ, պնդելով, որ կանանց պետք է թույլատրվի հաճախել ԲՈՒՀ[6]։ 1754 թ․ նա առաջին կինն էր Գերմանիայում, ով ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ֆրիդրիխ II-ի հատուկ հրամանով Էրքսլեբենին թույլատրվեց սովորել Հալլեի համալսարանում[5], որտեղ էլ 1754 թ․ նա ստացավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան[6]։ Նա շարունակեց վերլուծել խոչընդոտները, որոնցից էին տնային գործերն ու երեխաները, որոնք էլ խանգարում էին կանանց սովորել[5]։
Անձնական կյանքը
Նա Յոհան Քրիստիան Փոլիքարփ Էրքսլեբենի մայրն է։ Էրքսլեբենը և իր եղբայր Քրիստիան Փոլիքարփ Լեփորինը սովորել են լատիներեն և ընդհանուր բժշկություն իրենց հոր հետ[7][8]։ Նրա հայրը բժիշկ էր Պրուսիայի Քուեդլինբուրգ քաղաքում։ Նա զբաղվում էր աղքատ մարդկանց բուժելով[8]։ Այդ ժամանակ գաղափարը, որ կանայք կարող էին սովորել բժշկություն, ցնցող էր և օրենքը թույլ չէր տալիս կանանց աշխատել հանրային վայրերում, նրանք նաև չպետք է զբաղվեին բժշկությամբ կամ ունենային բժշկական աստիճան։ Քուեդլինբուրգի երեք բժիշկ մեղադրում էին նրան խաբեության մեջ և պահանջում, որ նա հանձնի քննություն։ Հալլեի համալսարանի ռեկտորը որոշեց, որ բժշկությամբ զբաղվելը, նույնը չէ ինչ աշխատավայր բացելը և թույլատրեց Էրքսլեբենին հանձնել իր քննությունը։ Նա հանձնեց իր քննությունը և ստացավ գիտական աստիճանը 1754 թ․ հունիսի 12-ին[9]։
Տրակտատ
Էրքսլեբենը ուսումնասիրել է Գեորգ Էռնստ Շտալի տեսությունը, որը կապված է Պիետիզմի հետ։ Սա հիմք ծառայեց, որ նա խոսի այն մասին․ թե ինչու են կանայք գտնվում ստորադաս դիրքում։ Կանխատեսելով երկու սեռերի քննադատություննրը, Էրքսլեբենն իր գործով դիմեց և կանանց և տղամարդկանց։ Նա օգտագործեց համեմատության լեզուն, ընդհանուր մեթոդն օգտագործվեց Querelle des Femmes-ի կողմից, (անգլ.՝ Querelle des Femmes) արական սեռի ընթերցողներին դիմելու համար։ Նա ավելի քննադատաբար է վերաբերվում կանանց՝ ներողություն խնդրելուն, ովքեր խուսափում էին կրթություն ստանալուց, ինչը թույլ կտար նրանց ավելի լավ կյանքով ապրել։ Նա ասում էր, որ կանայք հիմնականում զբաղված են ֆիզիկապես՝ տնային գործերով և քիչ ժամանակ ունեն ինքնակրթությամբ զբաղվելու համար։ Չնայած դրան, նա շարունակում էր քննադատել կանանց, ասելով, որ նրանք չեն ձգտում կրթություն ստանալ[10]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ Schiebinger, L. (1990): "The Anatomy of Difference: Race and Sex in Eighteenth-Century Science", pg. 399, Eighteenth Century Studies 23(3) pgs. 387-405
- ↑ 5,0 5,1 5,2 Sutherland, M. (1985): Women Who Teach in Universities (Trentham Books) pg. 118
- ↑ 6,0 6,1 Offen, K. (2000): European Feminisms, 1700-1950: A Political History (Stanford University Press), pg. 43
- ↑ "Erxleben, Dorothea (1715–1762)." Encyclopedia.com. HighBeam Research, n.d. Web. 24 Nov. 2014.
- ↑ 8,0 8,1 Erxleben, -LSB-néeleporin-RSB-Dorothea(Christiana). (2005). In The Palgrave MacMillan dictionary of women's biography. Retrieved from http://search.credoreference.com/content/entry/macdwb/erxleben_n%C3%A9e_leporin_dorothea_christiana/0
- ↑ "Erxleben , Dorothea Christiana Leporin (1715 - 1762)." The Cambridge Dictionary of Scientists. Cambridge: Cambridge University Press, 2002. Credo Reference. Web. 24 November 2014.
- ↑ Poeter, Elisabeth. “Gender, Religion, and Medicine in Enlightenment Germany: Dorothea Christiane Leporin’s Treatise on the Education of Women.” NWSA Journal 20.1 (Spring 2008): 99-119. JSTOR. Web. 24 November 2014.
Արտաքին հղումներ
- Works by or about Դորոթեա Էրքսլեբեն in libraries (WorldCat catalog)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Էրքսլեբեն» հոդվածին։ |
|