Դորոթեա Լանժ: Մայրը և երևեխաները Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում
Յոթ տարեկան հասակում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչն ազդել է նրա հետագա առողջության վրա։ Լուսանկարչի կարիերան սկսել է Նյու Յորքում, սովորել է Կլարենս Ուայթի մոտ։ 1915 թվականին ամուսնացել է նկարիչ Մեյնարդ Դիքսոնի հետ։ Հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո (1918), բացել այնտեղ լուսանկարչական ստուդիա. առավել հայտնի է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի լուսանկարներով (1935 թվականից հետո)։
1935 թվականին բաժանվել է Դիքսոնից և ամուսնացել տնտեսագիտության պրոֆեսոր Փոլ Թեյլորի հետ։ 1941 թվականի ճապոնիայի հարձակումից հետո նկարահանվել է «Փերլ Հարբորում»-ում։ 1952 թվականին դարձել է Aperture ֆոտոամսագրի հիմնադիրներից մեկը։ 1953-1954 թվականներին հատուկ «Life» ամսագրի համար սկսել է աշխատել «Երեք մորմոնական քաղաքներ» լուսանկարների շարքի վրա։ 1958 թվականից իր երկրորդ ամուսնու՝ Փոլ Թեյլորի հետ մեկնել է համաշխարհային ճանապարհորդության։ Շատ է հիվանդացել և մահացել է կերակրափողի քաղցկեղից։
Պատկերասրահ
Ֆլորենս Օուենս Թոմփսոն՝ գաղթական մայրը, ում Դորոթեա Լանժը նկարել է Մեծ ճգնաժամի տարիներին
Սան Ֆրանցիսկոյի Ուեիլ հանրային դպրոցի երեխաները 1942 թվականին Երդում ԱՄՆ-ի դրոշին արարողության ժամանակ։
Խանութի ճապոնաամերիկացի տերը այս պաստառը տեղադրել է Պերլ-Հարբորի վրա հարձակման հաջորդ օրը։ Լանժը այն նկարել է 1942 թվականին։