Դորսեթ[5]|k} (անգլ.՝ Dorset, /ˈdɔrsɪt/; послушать(օգնություն • ինֆո)), արարողակարգային, ոչ մետրոպոլային, պատմական կոմսություն[6], Անգլիայի հարավ-արևմուտքում՝ Հարավարևմտյան Անգլիա տարածաշրջանում, Լա Մանշի ափին: Տարածքում ներառված են նաև երկու ունիտար միավոր՝ Բորնմութը և Փուլը: Զբաղեցնում է 2653 կմ² տարածք: Արևմուտքում սահմանակից է Դևոն, հյուսիս-արևմուտքում՝ Սոմերսեթ, հյուսիս-արևելքում՝ Ուիլթշիր, արևելքում՝ Հեմփշիր կոմսություններին[7]: 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 744 հազար[8]: Վարչական կենտրոնը Դորչեսթերն է[7]։
Կոմսության արևելյան հատվածում ձևավորվել է հիմնական քաղաքային կենտրոնը՝ Բորնմութ, Փուլ և Քրայսթչըրչ քաղաքների ագլոմերացիայով, իսկ Դորսեթի մնացած մասը գլխավորապես գյուղական է: Զբոսաշրջությունը նշանակալի դեր է խաղում տնտեսության մեջ, մասնավորապես ծովափնյա քաղաքներում՝ Բորնմութում, Փուլում և Ուեյմութում : Ափի մեծ մասը, այսպես կոչված Յուրայի ափը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[7]։
Վարչական բաժանում
2019 թվականի ապրիլի 1-ից Դորսեթ կոմսությունը դադարեցրել է վարչական գործառույթների կատարումը։ Այդ ժամանակվանից ի վեր՝ արարողակարգային շրջանն ընդգրկել է ունիտար իշխանության երկու միավոր[9] .
Դորսեթ
Բորնմութ, Քրայսթչըրչ և Փուլ
Մինչև 2019 թվականը
Արարողակարգային կոմսության վարչական բաժանումը 1974 թվականից մինչև 2019 թվականը
Նախկինում ոչ մետրոպոլային կոմսություն Դորսեթն ուներ կոմսության խորհուրդ և բաժանված էր վեց շրջանների: Բացի այդ, նրա սահմաններում կային ունիտար իշխանության երկու միավորներ.
Ուեյմութ և Պորտլենդ
Արևմտյան Դորսեթ
Հյուսիսային Դորսեթ
Փուրբեք
Արևելյան Դորսեթ
Քրայսթչըրչ
Բորնմութ ( ունիտար իշխանության միավոր)
Փուլ (ունիտար իշխանության միավոր)
Ժողովրդագրություն
Պատմական բնակչություն
Տարի
Բնակչություն
%±
1801
101,857
1811
112,930
1821
129,210
1831
143,443
1841
161,617
1851
169,699
1861
174,255
1871
178,813
1881
183,371
1891
188,700
1901
188,263
1911
190,940
1921
193,543
1931
198,105
1941
214,700
1951
233,206
1961
259,751
1971
292,811
1981
321,676
1991
366,681
2001
390,986
2011
412,905
{45}
* Pre-1974 statistics were gathered from local government areas that now comprise Dorset Source: Great Britain Historical GIS.[10]
Պատկերասրահ
Բորնմութի նավամատույցը
Շերբորնի աբբայության եկեղեցին
Քորֆ ամրոցը, որը 1646 թվականին գրավել ու ավերել է Կրոմվելի բանակը