Դուբրովնիկի արխիվ
![]() | |
Տեսակ | state archives?, ազգային արխիվ և regional archive? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դուբրովնիկ[1] |
Վայր | Sponza Palace? |
Հասցե | Св. Доминика 1 և Ulica sv. Dominika 1, 20000 Dubrovnik[1]20000 |
Հիմնադրված է | 1278 |
Պաշտոնական կայք |
Դուբրովնիկի պետական արխիվ (խորվ.՝ Državni arhiv u Dubrovniku), Դուբրովնիկում գտնվող Խորվաթիայի պետական արխիվ։ Հիմնադրվել է 1278 թվականին։ Ներառում է Դուբրովնիկի Հանրապետության և հարևան երկրների հարուստ արխիվային փաստաթղթերի ֆոնդեր։ Հիմնական արխիվը տեղակայված է Դուբրովնիկի Սպոնցա պալատում։ 2002 թվականից արխիվի ստորաբաժանումներ են գործում Դուբրովնիկի շրջակայքում, Մետկովիչ քաղաքում, Ժրնովո գյուղում և Կորչուլա կղզում։
Պատմություն
Արխիվի պատմությունը սկսվում է 1278 թվականից, երբ Դուբրովնիկի իշխանությունները որոշում կայացրեցին քաղաքային նոտարական գրասենյակ ստեղծելու և իրավաբանական փաստաթղթեր պահելու վերաբերյալ։ Նույն տարում գրասենյակի առաջին ղեկավար նշանակվեց իտալացի Թոմասինո դե Սավերեն։ Այդ ժամանակի փաստաթղթերի թվում էին պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր, առք ու վաճառքի պայմանագրեր, ամուսնության պայմանագրեր, կտակներ։ 15-րդ դարից մինչև 1808 թվականն անկախ Դուբրովնիկյան հանրապետության գոյության ժամանակաշրջանում արխիվացվել են նաև պետական ակտեր։ Իր գոյության ընթացքում արխիվը կուտակել է մեծ քանակությամբ պատվոգրեր և այլ դիվանագիտական փաստաթղթեր, այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Պատմական փաստաթղթերի մեծ մասը գրվել են լատիներեն, ինչպես նաև իտալերեն, խորվաթերեն և թուրքերեն[2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Dubrovnik_-_Cathedrale.jpg/220px-Dubrovnik_-_Cathedrale.jpg)
15-րդ դարի կեսերից արխիվը տեղակայվել է Իշխանական պալատում։ Պետական կարևոր նշանակության փաստաթղթերը պահվել են Դուբրովնիկի տաճարի սրբազան կենտրոնում։ Բացի այս երկու արխիվներից Դուբրովնիկում գոյություն է ունեցել արքեպիսկոպոսական արխիվ, որը այրվել է 1667 թվականի հրդեհի հետևանքով։ «Արխիվ» տերմինը Դուբրովնիկի արխիվի հանդեպ առաջին անգամ հիշատակվել է 1599 թվականին։ 1760 թվականից բոլոր արխիվային փաստաթղթերը հավաքվեցին մեկ վայրում՝ Իշխանական պալատում։ Դուբրովնիկի պետական արխիվարիուսը առաջին անգամ հիշատակվել է 1783 թվականին։ Նույն տարում ամենակարևոր փաստաթղթերը բաժանվեցին 14 սերիայի, իսկ մնացածը 10 բանկերի Ա տառից մինչև Կ։
19-րդ դարի վերջին արխիվը վերակառուցվեց ժամանակակից հիմունքներով, փաստաթղթերը համադրվեցին «Կտակներ», «Գրասենյակային տարբեր փաստաթղթեր», «Խորհուրդների որոշումներ» և այլ սերիաներով[3]։ 1920 թվականին արխիվը վերակազմավորվեց ինքնուրույն հաստատության։ 1952 թվականին արխիվը տեղակայվեց Սպոնզայի պալատում։ 1991 թվականին Խորվաթիայի պատերազմի ընթացքում արխիվի շենքը խիստ վնասվեց[4]։
Ֆոնդեր
Արխիվի ամենահին փաստաթուղթը Բենեդիկտոս VIII պապի կոնդակն է Դուբրովնիկի արքեպիսկոպոս Վիտալիին 1022 թվականին։ Արխիվը բաղկացած է ավելի քան 400 ֆոնդերից և հավաքածուներից։ Դուբրովնիկի հանրապետությանը վերաբերվող փաստաթղթերը հաշվվում են ավելի քան 100 հազար միավոր և 7000 գրքից ավելի, որոնք ընդգրկում են հայտնի գիտնականների և բանաստեղծների տպագիր գրքերն ու ձեռագրերը, այդ թվում Իվան Գունդուլիչի և Մարին Գետալդիչի։ Հնագույն քարտեզների, պլանների, էսքիզների, բացիկների, լուսանկարների, թերթերի և ամսագրերի հավաքածու[2]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/HR-DADU
- ↑ 2,0 2,1 «Zrcalo dubrovačke povijesti». // dad.hr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Фрейденберг, М. М. Дубровник и Османская империя. — Наука, 1984. — С. 22.
- ↑ «Dubrovnik». // enciklopedija.hr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.