Դոք Ռիվերս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | ||
Համար | № 25 | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Գլեն Անտոն «Դոք» Ռիվերս Glenn Anton Rivers | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 13, 1961 (63 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,93 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դպրոց | «Պրովիզո սթրիթ» (Մեյվուդ, Իլինոյս) | |
համալսարան | Մառքեթի համալսարան (1980–1983) | |
Դրաֆթի տարի | 1983 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 31-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ՝![]() ![]() ![]() ![]() Որպես մարզիչ՝ ![]() ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
Որպես բասկետբոլիստ՝
Որպես մարզիչ՝
| ||
Գլեն Անտոն (Դոք) Ռիվերս (անգլ.՝ Glenn Anton "Doc" Rivers, հոկտեմբերի 13, 1961[1][2], Չիկագո[3][4]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի գլխավոր մարզիչը և բասկետբոլային գործառնությունների նախագահը։
Դպրոցական կարիերան անցկացրել է Մեյվուդի (Իլինոյս նահանգ) «Պրովիզո սթրիթ» ավագ դպրոցում, որից հետո ընդունել է Մառքեթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը։ Համալսարանի բասկետբոլային հավաքականում Ռիվերսն անցկացրել է 3 ուսումնական տարի, որից հետո ընտրվել է NBA-ի 1983 թվականի դրաֆթի 2-րդ ռաունդի 31-րդ ընտրությամբ՝ «Ատլանտա Հոքսի» կողմից։ Մասնագիտական կարիերայի ընթացքում Ռիվերսն հանդես է եկել «Ատլանտա Հոքս» (1983-1991), «Լոս Անջելես Կլիպերս» (1991–1992), «Նյու Յորք Նիքս» (1992–1994) և «Սան Անտոնիո Սփըրս» (1994–1996) ակումբներում՝ որպես խաղարկող և հարձակվող պաշտպան։
Մարզչական կարիերայով Ռիվերսն սկսել է զբաղվել 1999 թվականին։ 2000 թվականին ճանաչվել է տարվա մարզիչ, իսկ 2008 թվականին «Բոստոն Սելտիքսի» կազմում դարձել է NBA չեմպիոն։
Ռիվերսի որդին՝ Օսթին Ռիվերսը ներկա պահին հանդես է գալիս «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։