Դրուժոկ (ֆիլմ)
Դրուժոկ ռուս.՝ Дружок | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Էյսիմոնտ |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Նոսով |
Դերակատարներ | Վիկտոր Կովալ |
Օպերատոր | Իննա Զարաֆյան |
Երաժշտություն | Լև Շվարց |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Դրուժոկ» (ռուս.՝ «Дружок»), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը 1958 թվականին[1][2]։ Նիկոլայ Նոսովի «Միշկայի շիլան» (ռուս.՝ «Мишкина каша», 1938) և «Դրուժոկ» (1947) պատմվածքների էկրանավորումը և սինթեզն է։
Սյուժե
Ֆիլմը պատմում է երկու անբաժան ընկերների՝ Միշայի և Կոլյայի ուրախ արկածների մասին, որոնք մի անգամ ամռանը մնում էին իրենց ամառանոցում՝ առանց մեծահասակների։ Նրանց հետ էին միայն մի փոքրիկ աղջիկ Մայքան և նրանց ընկերը՝ Դրուժոկ անունով թավամազ, հավատարիմ և համբերատար շունը։ Նա նշանակալի դեր է խաղում անբաժան ընկերների մեծ արկածների մեջ։
Դերերում
- Վիկտոր Կովալ – Միշա Կոզլով
- Անատոլի Պտիչկին – Կոլյա
- Օլգա Էսալնեկ – Մայկա
- Մարինա Օրդանսկայա – Լենոչկա
- Զոյա Ֆեոդորովա – մորաքույր Նատաշա
- Ֆեոդոր Նիկիտին – Ֆեոդոր Միխայլովիչ, գրականության ուսուցիչ
- Ալեքսանդրա Դենիսովա – տատիկ, որը կորցրել է ճամպրուկը
- Լյուբով Սուդնևա – Նադյա մորաքույր
- Ագրի Աուգշկապ – քեռի Լյոնյա
- Գեորգի Գումիլևսկի – պարկով պապիկ, որը կորցրել է մեխերի արկղը
- Ալեքսանդրա Պոպովա – Միշա Կոզլովի մայրը
- Սերգեյ Տրոիցկի – մարդ սագի հետ
- Սերգեյ Ֆիլիպով – Պետուխով, խարդախ
- Սոֆյա Բելյաևա – էպիզոդ
Նկարահանման խումբ
- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Նոսով
- Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոն
- Օպերատորներ՝ Իննա Զարաֆյան, Բորիս Մոնաստիրսկի
- Նկարիչ՝ Կոնստանտին Ուրբետիս
- Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
Տեխնիկական տվյալներ
- Արտադրություն՝ Մ. Գորկու անվան կինոստուդիա
- Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, հեռուստատեսային, գունավոր
- Տարիքը՝ 0+ (ցանկացած տարիքի հանդիսատեսի համար)
Ֆիլմը նկարահանվել Է Կիևում և նրա շրջակայքում։
Հետաքրքիր փաստեր
- Ոչ «Միշկայի շիլան», ոչ էլ «Դրուժոկ» պատմվածքում չկա Մայկա անունով հերոս։ Առաջին անգամ Մայկան (Միշկայի կրտսեր քույրը) հայտնվում է «Ուրախ ընտանիք» պատմվածքում։
- Վիկտոր Էյսիմոնտի «Դրուժոկ» ֆիլմը հաղթել է 1958 թվականի Վենետիկի կինոփառատոնում՝ «7 տարեկանից բարձր երեխաների համար» անվանակարգում որպես լավագույն մանկական ֆիլմ։
Ծանոթագրություններ
- ↑ «Դրուժոկ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Դրուժոկ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
- «Дружок» на сайте «Энциклопедия отечественного кино»
|