Դևիդ Գարեթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դևիդ Գարեթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | David Garrett |
Ի ծնե անուն | Դավիթ Բոնգարթս |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1980 Աախեն, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | ռոք, ջազ, ռոքնռոլ |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Einhard-Gymnasium (Aachen)? |
Պարգևներ | |
Կայք | david-garrett.com |
David Garrett Վիքիպահեստում |
Դևիդ Գարեթ (անգլ.՝ David Garret, իսկական անունը՝ Դավիթ Բոնգարթս, գերմ.՝ David Bongartz, սեպտեմբերի 4, 1980[1][2][3][…], Աախեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանա-ամերիկյան ջութակահար, աշխատում է երաժշտական ուղղությամբ, սինթեզում դասական երաժշտությունը ջազի և ռոքի հետ։
Կենսագրություն
Ծնվել է սեպտեմբերի 4-ին 1980 թվականին Գերմանիայի Աախեն քաղաքում, ամերիկացի պրիմա-պարուհի Դով Գարեթի և գերմանացի փաստաբան Գեորգ Բոնգարցի ընտանիքում։ Նա ընտրեց մայրական ազգանունը, քանի որ «այն ավելի հնչուն է և հեշտ արտասանվող»։ Երբ Դևիդը 4 տարեկան էր, նրա հայրը ջութակ է գնում մեծ եղբոր համար։ Երիտասարդ Դևիդը հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտական գործիքի նկատմամբ և 1 տարի անց մասնակցում է մրցույթի և գրավում առաջին տեղը։ 7 տարեկան հասակում սովորում է նվագել ջութակ Լյուբեր քաղաքի կոնսերվատորիայում պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ, իսկ 12 տարեկանում սկսել է աշխատել բրիտանացի ջութակահարուհի Իդո Գենդելի հետ՝ հաճախ ճամփորդելով Լոնդոն և ուրիշ եվրոպական քաղաքներ, որպեսզի հանդիպի նրա հետ։ Տնից մեկնելուց հետո 17 տարեկանում ընդունվում է Լոնդոնի երաժշտության արքայական քոլեջ, որից մեկնել է առաջին կիսամյակից։
1999 թվականին Դևիդը տեղափոխվեց Նյու Յորք, որ սովորի Ջյուլյարդական դպրոցում, իսկ 2003 թվականին հաղթում է այդ դպրոցի կոմպոզիտորների մրցույթում, ներկայացնելով ֆուգուն, գրված Յոհան Սեբաստիան Բախի ոճում։ Ջյուլյարդական դպրոցում նա եղել է Իցխակա Պերլմանի աշակերտներից։
Երաժշտական կարիերա
11 տարեկանում Գարեթը որպես հարգանքի նշան ստանում է առաջին Ստրադիվարիուս ջութակը Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերից նրա մոտ ելույթ ունենալուց հետո։ 13 տարեկանում նա ձայնագրում է 2 CD ձայնասկավառակ։
13 տարեկան հասակում, որպես պատմության ամենաերիտասարդ սոլիստ, Գարեթը ստորագրում է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon Gesellschaft-ի հետ։ 1999 թվականին Բեռլինում ելույթ է ունենում Բեռլինի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Ռաֆայել Ֆրյուբեկ դե Բուրգոսը։ 21 տարեկանում Դևիդին հրավիրում են Բի-բի-սի-ի կողմից կազմակերպված համերգ շոուին։
2008 թվականին ձայնագրելով Encore ալբոմը, Գարեթը հետապնդում է նպատակ՝ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության հանդեպ։
2007 թվականի աշնանը Montegrappa ընկերությունը, որն արտադրում է փետրավոր էլիտար գրիչներ, ընտրում է Գարեթին որպես գրիչների նոր շարքի «դեմքը» Tributo ad Antonio Stradivari-ից։ Այդ առիթով Գարեթը պետք է ջութակ նվագեր տարբեր քաղաքներում։ Նա մասնակցել է Royal Variety Performance-ին 2011 թվականի դեկտեմբերի 5-ին, ներկայացնելով Նիրվանա խմբի Smells Like Teen Spirit երգը իր տարբերակով։
2012 թվականի մայիսի 19-ին Չեմպիոնների լիգային հանդես է գալիս գերմանացի օպերային երգիչ Յոհանսեն Կաուֆմանի հետ՝ ներկայացնելով Չեմպիոնների լիգայի հիմնի իրենց տարբերակը։
Նա ձայնագրել է Music ալբոմը 2013 թվականի մայիսի 30-ին, այն իր մեջ ընդգրկում էր ռոքնռոլ ստեղծագործություններ, իսկ նրա վերջին Caprise ալբոմը թողարկվել է 2014 թվականի ապրիլին 14-ին, այդ ձայնագրություններում մասնակցություն են ունեցել Անդրեա Բոչելին, Սթիվ Մորսը և Նիկոլ Շերզինգերը։
Իր տարբերակով նա ներկայացրել է «Viva La Vida», «Smooth Criminal», «Whole Lotta Bond» և շատ այլ երգեր։
Ֆիլմագրություն
Նկարահանվել է «Պագանինի. սատանայի ջութակահար» ֆիլմի գլխավոր դերում։
Ալբոմներ և ձայնագրություններ
- Free(2007)
- Virtuoso(2007)
- Encore(2008)
- David Garret(2009)
- Classic Romance(2009)
- Rock Symphonies(2010)
- Legacy(2011)
- Music(2012)
- 14(2013)
- Garret vs. Paginini(2013)
- Caprice(2014)
Ծանոթագրություններ
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #134957903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
- Երկրպագուների միջազգային պաշտոնական կայք
- Երկրպագուների միջազգայկին կայք
- Դևիդ Գարեթ. Կուռքի, կերպարանափոխության և արտիստի հեղափոխությունը Արխիվացված 2013-03-17 Wayback Machine
- Դևիդ Գարեթի հարցազրույցը cmusic.tv-ին Արխիվացված 2012-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Գարեթ» հոդվածին։ |
|