Եժի Գորգոն
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Եժի Պավել Գորգոն | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Մականուն |
Երկար (լեհ.՝ Długi), Սպիտակ լեռ (լեհ.՝ Biała góra) | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 18, 1949[1] (75 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Զաբժե, Լեհաստան | ||||||||
Հասակ | 192 | ||||||||
Քաշ | 90 կիլոգրամ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Եժի Պավել Գորգոն (լեհ.՝ Jerzy Paweł Gorgoń, հուլիսի 18, 1949[1], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[2]), լեհ ֆուտբոլիստ, պաշտպան։
1972 թվականի օլիմպիական չեմպիոն, 1974 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1978 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Կարիերա
Ակումբային
«Միկուլչիցե» ակումբի սան է։ 1967 թվականից խաղացել է «Գուրնիկ» (Զաբժե) ակումբում։ «Գուրնիկի» կազմում Եժի Գորգոնը երկու անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն և հինգ անգամ անընդմեջ հաղթել է Լեհաստանի գավաթի խաղարկությունում, Առաջին լիգայում անցկացրել է 220 խաղ և խփել է 17 գնդակ։ 1969/70 մրցաշրջանում «Գուրնիկի» հետ միասին հասել է մինչև Գավաթների գավաթի եզրափակիչ փուլ։ 1973 թվականին Գորգոնը Sport ամսագրի կողմից ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ։
1980 թվականին տեղափոխվել է շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբ, որտեղ և 1982/83 մրցաշրջանի ավարտից հետո ավարտել է կարիերան։
Հավաքականում
1970-ական թվականներին Եժի Գորգոնը համարվել է Լեհաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Երիտասարդական հավաքականում ներգրավվել է որպես «Միկուլչիցեի» ապագա ֆուտբոլիստ, իսկ ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 1970 թվականի սեպտեմբերի 23-ին՝ մասնակցելով Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին։ Հավաքականի կազմում մինչև 1978 թվականը խաղադաշտ դուրս է եկել 55 խաղերում՝ խփելով 6 գնդակ[3]։ Մասնակցել է Կազիմեժ Գուրսկիի թիմի բոլոր հաջողություններին՝ 1972 թվականին Մյունխենի Օլիմպիադայում նվաճել է ոսկե մեդալ, 1973 թվականին Ուեմբլի մարզադաշտում մասնակցել է անգլիացիների դեմ հաղթական խաղին, 1974 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 1976 թվականին Մոնրեալում նվաճել է արծաթե մեդալ։ Գորգոնն ընդգրկվել է նաև Արգենտինայում անցկացվող աշխարհի առաջնության համար Լեհաստանի հավաքականի հայտացուցակում, բայց Գուսկուն փոխարինաց Յացեկ Գմոխը Գորգոնին դաշտ դուրս չի բերել երկրորդ խմբային փուլի առաջին խաղում ընդդեմ տանտերերի. հետագայում բազմաթիվ փորձագետներ Գուրսկուն մեղադրել են Գորգոնին խաղադաշտ դուրս չբերելու համար և դա համարել են թիմի պարտության պատճառ։ Դրանից հետո Եժի Գորգոնը հավաքականի կազմում այլևս խաղադաշտ դուրս չի եկել։
Նվաճումներ
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1974
- Օլիմպիական չեմպիոն – 1972
- Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր – 1976
- Գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1969/70
- Լեհաստանի չեմպիոն (2) – 1970/71, 1971/72
- Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող (5) – 1967/68, 1968/69, 1969/70, 1970/71, 1971/72
- Լեհական լիգայի գավաթի խաղարկության հաղթող – 1977/78[4]
- Շվեյցարիայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1982/83
- Շվեյցարիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1981/82
- «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր – 1973
Կարիերան ավարտելուց հետո
Ավարտելով խաղային կարիերան՝ Գորգոնը փորձել է դառնալ մարզիչ, աշխատել է երիտասարդների և «Սանկտ Գալլեն» ակումբի երկրորդային կազմի հետ, իսկ հետագայում Գոսսաուի ֆուտբոլային ակադեմիայում։
Ներկայում իր ընտանիքի հետ ապրում է Շվեյցարիայում, խուսափում է ոչ միայն լրագրողների հետ հանդիպումներից, այլ նաև «Գուրնիկում» և Լեհաստանի հավաքականում իր նախկին խաղընկերներից[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Информация на сайте сборной Польши (լեհ.)
- ↑ Ոչ պաշտոնական խաղարկություն
- ↑ Orły Górskiego — Jerzy Gorgoń (լեհ.)
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը 90minut.pl կայքում
- Ֆուտբոլիստի էջը fifa.com կայքում Արխիվացված 2017-12-11 Wayback Machine
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports-reference.com կայքում Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
|