Եվգենի Մորոզով
Եվգենի Մորոզով | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 2, 1944 Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2016 (72 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Եվգենի Իվանովիչ Մորոզով (ռուս.՝ Евгений Иванович Морозов, մայիսի 2, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2016, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուսական երգչախմբային դիրիժոր, Կամչատկայի երգչախմբի հիմնադիր և ղեկավար, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ[1][2]։
Կենսագրությունը
1961 թվականին ավարտել է երգչախբի պետական դպրոցը՝ «երգչախմբի դիրիժորի» մասնագիտությամբ[3], 1965 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի[1][2][3] երգչախմբի բաժինը, 1973 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան[3][4]։
Միաժամանակ 1963 թվականից 1965 թվականներին աշխատել է «Մուրճ և մանգաղт» մշակույթի պալատի երգչախմբի ղեկավար, 1965 թվականին եղել է № 795 միջնակարգ դպրոցի երգի ուսուցիչ (Մոսկվա)[3]։
1965 թվականից ավելի քան 30 տարի աշխատել է Կամչատկայի Պետրոպավլովսկում որպես ուսուցիչ, Կամչատկայի տարածաշրջանային երաժշտական դպրոցի դիրիժոր և երգչախմբի ղեկավար[1][2]։ 1967 թվականին հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է Կամչատկայի երգչախմբի կապելլան, որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ 1986 թվականին նախաձեռնել է «Կամչատկայի երաժշտական գարուն» փառատոնի ստեղծումը (1995 թվականից` միջազգային փառատոն)[2][4]։ Ավելի քան 30 տարի ղեկավարել է Ռուսաստանի երաժշտական ընկերության Կամչատկայի մասնաճյուղը։
1979 թվականից ուսումնասիրել է Կամչատկայի բնիկ ժողովուրդների ֆոլկլոր երժշտությանը։ Ռուսաստանում առաջին անգամ գրել է կորյակների, ալյուտյան և չուկչիների ժողովրդական մեղեդիների մշակումը ակադեմիական երգչախմբի համար[1][2]։ 2012 թվականից` Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ[5]։ Կամչատայի տարածքի օրհներգի հեղինակ (2009 թվական, բանաստեղծ Բ.Դուբրովինի բանաստեղծություն)[1][2][3]։
Ընտանիք
Մրցանակներ և ճանաչում
- համառուսական փառատոնի դափնեկիր (1977-1998 թթ.)
- ՌՍՖՍՀ-ի մշակույթի վաստակավոր գործիչ (1978 թվական)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986 թվական)
- Միջազգային մրցույթների դափնեկիր (Հունաստան, 1994 թվական, Իսպանիա, 1996 թվական)
- Կամչատայի շրջանային պետական մրցանակ (1995 թվական)
- Կամչատայի նահանգապետի մրցանակ (1996 թվական )
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արվեստի գործիչ(1994)
- Պատվո շքանշան (2005 թվական)
- Պետրոպավլոսկա Կամչատկայի պատվավոր քաղաքացի (2000 թվական), Կամչատայի տարածքի պատվավոր բնակիչ (2016 թվական)[1][2][3][4]։
- Почётный гражданин Петропавловска-Камчатского (2000), Почётный житель Камчатского края (2016)[1][2][3][4].
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Камчатка-Информ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 АиФ-Камчатка
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Культура России
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 сайт органов власти Камчатского края
- ↑ «Ушел из жизни Евгений Иванович Морозов» [Evgeniy Ivanovich Morozov has passed away]. www.kamgov.ru (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
- «Морозов Е. И.». Культура России. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- «Ушел из жизни Почетный житель Камчатки Евгений Морозов». Камчатка-Информ: информационно-аналитический портал. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- «Ушёл из жизни основатель Камчатской хоровой капеллы Евгений Морозов». АиФ-Камчатка. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- «Ушел из жизни Евгений Иванович Морозов». Официальный сайт исполнительных органов государственной власти Камчатского края. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվգենի Մորոզով կատեգորիայում։ |