Եվրանեսթ
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով, ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր[1][2]։ Հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում։ Բելառուսում 2010 թվականին տեղի ունեցած ընտրությունները ԵԱՀԿ-ն որակեց ընտրախատումներով կայացած և դրա հետևանքով Բելառուսի անդամակցությունը Եվրանեսթում ինքնըստինքյան կասեցվեց։
Բելառուսը կարող է կրկին միանալ Եվրանեսթին քաղաքական պարտավորվածությունների ամբողջովին կատարումից հետո[3]։ 2015 թվականին Ադրբեջանի անդամակցությունը ևս կասեցվեց վերջինիս կառավարության կողմից Մարդու իրավունքների ոտնահարումների՝ ԵՄ կողմից քննադատության ֆոնին։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ադրբեջանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Եվրանեսթին վերստին անդամակցելու համար[4]։ 2017 թվականի դրությամբ Եվրանեսթի բոլոր անդամների բնակչության ընդհանուր թիվը կազմում է (բացառությամբ Բելառուսի և Եվրոպական Խորհրդարանի) 61, 927, 521 մարդ։
Ծանոթագրություններ
- ↑ «Initial Agreement Reached To Establish Parliamentary Assembly Of European Parliament's Eastern Neighbors». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ European Parliament decision of 6 May 2009 on the number of interparliamentary delegations, delegations to joint parliamentary committees, delegations to parliamentary cooperation committees and multilateral Parliamentary Assemblies
- ↑ «Initial Agreement Reached To Establish Parliamentary Assembly Of European Parliament's Eastern Neighbors». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «EU Azer».