«Եվրատեսիլ 2007» երգի մրցույթը դարձել է Եվրատեսիլի 52-րդ մրցույթը։ Անց է կացվել 2007 թվականի մայիսի 10-ից մինչև 12Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Հարթվալ Արենա» համալիրում։ Ֆինլանդիան ստացավ իրավունք հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2006 թվականի Եվրատեսիլում Ֆինլանդիան ներկայացնող Lordi խումը հաղթանակ բերեց երկրին։ Սա Եվրատեսիլի առաջին մրցույթն է, որն անցկացվել է Ֆինլանդիայում։
2007 թվականի մրցույթում հաղթեց Սերբիան ներկայացնող Մարիա Շերիֆովիչը իր Molitva երգով։
Հայաստանը ներկայացնում էր երգիչ Հայկո "Anytime You need" երգով, եզրափակչում նա հավաքել էր 138 միավոր և գրավել 8-րդ տեղը։