Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով | |
---|---|
Եվրոպայի պալատ, Ստրասբուրգ | |
Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները | |
Տեսակ | parliamentary assembly? |
Հապավում | PACE, APCE, PAKE, PVER, ПАСЕ, APCE, APCE, ZPRE, AKPM, ПАСЕ, AŞPA, ENPA, APCE, ЕКПА, АПША, APŞA, APKE, ПАРЄ, APCE, AŞPA, АШПА, ЭПЕС, EKPA, ەكپا և PSSE |
Հիմնադրված | մայիսի 5, 1949 |
Գլխադասային գրասենյակ | Palace of Europe, Ստրասբուրգ և Եվրոպայի Խորհուրդ, Ֆրանսիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Ρουσόπουλος, Θεόδωρος?[1] |
Կայք | pace.coe.int/en/(անգլ.) և pace.coe.int/fr/(ֆր.) |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (այսուհետ՝ ԵԽԽՎ), Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) խորհրդարանական ձևաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է։
Պատմություն
Վեհաժողովը ձևավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ։ Վերջինիս 22-րդ հոդվածով սահմանվում է, որ Վեհաժողովը ԵԽ-ի խորհրդակցական մարմինն է։ 1974 թվականից սկսած՝ խորհրդակցական վեհաժողովն անվանում են Խորհրդարանական վեհաժողով։ Առաջին նիստը գումարվել է 1949 թվականի օգոստոսի 10-ին և համարվում է ժողովրդավարական ընթացակարգով ընտրված պատգամավորներից կազմված միջազգային ամենահին բազմակարծությամբ խորհրդանական վեհաժողովը։
Գործունեության ձև
ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը։ Քննարկում է եվրոպական ու միջազգային իրադարձությունները և հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին։ Հիմնական կարևոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը։
ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տևողությամբ։ Իսկ ութ գլխավոր հանձնաժողովների նիստերը գումարվում են ողջ տարվա ընթացքում՝ զեկույցների պատրաստման և իրենց բնագավառներին ու իրավասություններին պատկանող բանաձևերի նախագծերի ու հանձնարարականների ընդունման նպատակով։
ԵԽԽՎ-ն օրենսդրական մարմին չէ։ Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգայի նխորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել ։
Կազմ և տարբեր կառուցվածքներ
ԵԽԽՎ-ի անդամների ընդհանուր թիվը 648 է, որոնցից 324-ը՝ ներկայացուցիչներն են, իսկ 324-ը՝ նրանց փոխարինողները։ Ներկայացուցիչներն իրենց հերթին յուրաքանչյուր անդամ-պետության խորհրդարանի անդամ են։ Հավասարապես պատվիրակներ կան նաև Ղրղզստանի ու Մարոկկոյի խորհրդարաններից, ինչպես նաև Պաղեստինի Օրենսդրական խորհրդից, որոնք ԵԽԽՎ-ում Գործընկեր ժողովրդավարության համար կարգավիճակ ունեն։ Կանադայի, Իսրայելի ու Մեքսիկայի խորհրդարանների ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակ ունեն։ Բելառուսի հատուկ հրավիրյալի կարգավիճակը դադարեցվել է 1997 թվականին։ Յուրաքանչյուր երկրի մեծությունից կախված՝ որոշվում է վերջինիս ներկայացուցիչների ու քվեների թիվը։ Դրա փոխարեն, Նախարարների կոմիտեի կազմում յուրաքանչյուր երկիր մեկ ձայն ունի։ Յուրաքանչյուր խորհրդարան ընտրում է ԵԽԽՎ-ում իր ներկայացուցիչների նշանակման ձևը։ Բացի այդ, յուրանքաչյուր ազգային պատվիրակության քաղաքական կազմը պետք է արտացոլի տվյալ խորհրդարանի տարբեր կուսակցությունների ներկայացվածությունը։
ԵԽԽՎ-ի նախկին անդամներ են եղել.
• Դիք Մարտին (Շվեյցարիա). նշանակվել է 2005 թվականի վերջին՝ որպես ՀԴԲ-ի արտակարգ փոխհատուցումների վեճի գործով քննության զեկուցող և
• Մարչելո Դել՛Ուտրին (Իտալիա). Վերաքննիչ դատարանի դատավճռով 2010 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մաֆիոզական միավորմանը հանցակցության համար.
Ըստ երկրի
Ըստ երկրի՝ խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչների թիվը.
Երկիրը | Նստատեղերի թիվը | Անդամակցման տարեթիվը |
Ալբանիա | 4 | 1995 |
Գերմանիա | 18 | 1951 |
Անդորրա | 2 | 1994 |
Հայաստան | 4 | 2001 |
Ավստրիա | 6 | 1956 |
Ադրբեջան | 6 | 2001 |
Բելգիա | 7 | 1949 |
Բոսնիա և Հերցեգովինա | 5 | 2002 |
Բուլղարիա | 6 | 1992 |
Կիպրոս | 3 | 1961 |
Խորվաթիա | 5 | 1996 |
Դանիա | 5 | 1949 |
Իսպանիա | 12 | 1977 |
Էստոնիա | 3 | 1993 |
Ֆինլանդիա | 5 | 1989 |
Ֆրանսիա | 18 | 1949 |
Վրաստան | 5 | 1999 |
Հունաստան | 7 | 1949 |
Հունգարիա | 7 | 1990 |
Իռլանդիա | 4 | 1949 |
Իսլանդիա | 3 | 1959 |
Իտալիա | 18 | 1949 |
Լատվիա | 3 | 1995 |
Լիխտենշտայն | 2 | 1978 |
Լիտվա | 4 | 1993 |
Լյուքսեմբուրգ | 3 | 1949 |
Հյուսիսային Մակեդոնիա | 3 | 1995 |
Մալթա | 3 | 1965 |
Մոլդովա | 5 | 1995 |
Մոնակո | 2 | 2004 |
Չեռնոգորիա | 3 | 2008 |
Նորվեգիա | 5 | 1949 |
Նիդերլանդներ | 7 | 1949 |
Լեհաստան | 12 | 1991 |
Պորտուգալիա | 7 | 1976 |
Չեխիա | 7 | 1991/1993 |
Ռումինիա | 10 | 1993 |
Միացյալ Թագավորություն | 18 | 1949 |
Ռուսաստան | 18 | 1996 |
Սան Մարինո | 2 | 1988 |
Սերբիա | 7 | 2003 |
Սլովակիա | 5 | 1991/1993 |
Սլովենիա | 3 | 1993 |
Շվեդիա | 6 | 1949 |
Շվեյցարիա | 6 | 1963 |
Թուրքիա | 18 | 1949 |
Ուկրաինա | 12 | 1995 |
Ըստ խորհրդարանական խմբի
ԵԽԽՎ-ն նաև ունի հետևյալ խորհրդանարական խմբերը.
• Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբը. ունի 202 անդամ, նախագահն է Աքսել Ֆիշերը,
• Սոցիալիստների խումբը. ունի 194 անդամ, նախագահն է Անդրեաս Գրոսը,
• Եվրոպական պահպանողականների խումբը. ունի 66 անդամ, նախագահն է Քրիսթոֆեր Չոփը,
• Եվրոպայի ժողովրդավարների և ազատականների միություն. ունի 73 անդամ, նախագահն է Խորդի ԽուսիաԿոստան,
• Եվրոպական միացյալ ձախերի խումբը. ունի 37 անդամ, նախագահն է Թինի Քոքսը և
• Որևէ խմբակցության չհարող անդամները, որոնք թվով 53-ն են։
Յուրանքանչյուր ներկայացվածություն պետք է արտացոլի ԵԽԽՎ-ում գործող տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացվածությունը։ ԵԽԽՎ-ն կազմվում է ազգային պատվիրակություններից և անդրազգային խմբերից։ Վերջիններիս ներկայացվածությունը խրախուսվում է։ 1960-ական թվականների կեսին խրախուսվեց քաղաքական խմբերի ստեղծումը, որոնք հանձն առան հարգել ժողովրդավարական արժեքները։ Խորհրդարանական խմբի ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 6 երկրից ընդհանուր թվով 20 խորհրդարանական։
Լեզուներ
Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, բայց ԵԽԽՎ-ն միջաժամանակ որպես աշխատանքային լեզուներ է օգտագործում գերմաներենը, իտալերենն ու ռուսերենը։ Յուրաքանչյուր խորհրդարանական ունի անհատական ականջակալներ ու ստեղնաշարով վահանակ, որով կարող է ընտրել նիստերի լեզուն։ Այն դեպքում, երբ ելույթ ունեցողներն օտարերկացիներ են և թվարկած լեզուներից ոչ մեկով չեն խոսում, այդ պարագայում պետք է կամ խոսեն պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ էլ ելույթ ունենան իրենց անձնական բանավոր թարգմանչի օգնությամբ։ Չնայած ըստ էության հարաբերականորեն ծախսատար այս գործելաոճին՝ ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում ելույթների մեծամասնությունն անգլերեն են։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով» հոդվածին։ |
|