Երգեր առանց խոսքի
Երգեր առանց խոսքի (գերմ.՝ Lieder ohne Worte), գերմանացի երգահան Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդիի թվով 48 հատ դաշնամուրային մանրանվագներ, որոնք ամփոփված են 8 տետրերի (ժողովածուներ) մեջ։ Մենդելսոնը հորինել է դրանք իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։
Յուրաքանչյուր երգի հիմքում ընկած է մեկ երաժշտական կերպար, որի էմոցիոնալ բովանդակությունը կենտրոնացված է մեղեդու մեջ։ Որոշ մանրանվագներ ունեն ծրագրային բնույթ («Որսորդական երգ», «Գարնանային երգ», «Ժողովրդական երգ», «Վենետիկյան գոնդոլավարի երգը», «Թաղման քայլերգ» և այլն)։
Ստեղծագործությունը կրում է արտիստիզմի և ազնվազարմության կնիք, դրա կազմի մեջ մտնող պիեսները երանգների մի փունջ է, Մենդելսոնի նուրբ քնարականության մի խայտաբղետ երանգակալ[1]։
Կազմը
- Տետր 1, Op. 19 (1829—1830)
- Տետր 2, Op. 30 (1833—1834)
- Տետր 3, Op. 38 (1836—1837)
- Տետր 4, Op. 53 (1839—1841)
- Տետր 5, Op. 62 (1842—1844)
- Տետր 6, Op. 67 (1843—1845)
- Տետր 7, Op. 85 (1834—1845)
- Տետր 8, Op. 102 (1842—1845)
Ծանոթագրություններ
- ↑ Վ.Ս. Գալացկայա, Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976, էջ 415-416։