Երեք քույր (Ավստրալիա)
Երեք քույր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժայռերի կազմավորում |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
ԲԾՄ | 922 մետր, 918 մետր և 906 մետր |
Լեռնաշղթա | Երկնագույն լեռներ |
Երեք քույր[1] (անգլ.՝ The Three Sisters[2]), ժայռային գոյացում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Գտնվում են Կապույտ լեռներում, Բլու-Մաունթինզ ազգային պարկում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Three_Sisters_Sunset.jpg/220px-Three_Sisters_Sunset.jpg)
Նկարագրություն
Երեք քույրը երեք ժայռե գագաթներ են, որոնք ունեն հատուկ անուններ` Միհնի (922 մետր), Վիմլա (918 մետր) և Գաննեդու (906 մետր[3]): Նրանք վեր են բարձրանում Ջեմիսոն դաշտավայրում, տեղակայված են Կատումբա քաղաքից կես կիլոմետր հեռու։
Փափուկ ավազաքարից բաղկացած ժայռերը ստացել են իրենց այժմյա տեսքը բազմադարյան էրոզիայի հետևանքով։ Քույրերի մոտ է տանում ավելի քան 800 աստիճանից բաղկացած «Հսկայական սանդուղքը»։
Լեգենդ
Այս լեգենդը համարվում է աբորիգենների իրական ֆոլկլոր, սակայն դոկտոր Մարտին Թոմասն իր The artificial horizon: imagining the Blue Mountains գրքում պնդում է, որ այն հորինվել է 1920-ական թվականների վերջից ոչ շուտ Կատումբայի բնակիչ Մել Վարդի կողմից։ Նա ուզում էր ձգել զբոսաշրջիկներին իրենց կողմերը։
Գոյություն ունի լեգենդի նաև այլ տարբերակում, ըստ որի քույրերին կախարդել էր իրենց հայրը` շամանը, որպեսզի պաշտպանել նրանց հրեշից։ Հետո հրեշն սկսել է շամանի հետևից ընկնել։ Փրկվելու համար շամանը դարձավ քնարահավ, սակայն կորցրեց իր կախարդական ոսկորը, առանց որի այդպես էլ չկարողացավ վերադարձնել իր դստրերի մարդկային կերպարանքը։
Ծանոթագրություններ
- ↑ Большой универсальный атлас мира (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. 2009. ISBN 9785373004541.
- ↑ «Extract - Geographical Names Board of NSW». www.gnb.nsw.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «The Three Sisters - 3 Sisters Echo Point Katoomba». www.bluemts.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
- Panoramic View of the Three Sisters, Jamison Valley, Blue Mountains, New South Wales, Australia
- Larry Rivera. The Three Sisters - Blue Mountains, Australia на сайте goaustralia.about.com
- Alex Turnbull. The Three Sisters - Blue Mountains, Australia на сайте googlesightseeing.com, 24 июня 2008
- The Giant Stairway of the Blue Mountains Արխիվացված 2020-08-09 Wayback Machine на сайте 99boomerangs.com
- Три сестры (Австралия) в городе Leura - Туристические достопримечательности @ Travel Advisor!(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք քույր (Ավստրալիա)» հոդվածին։ |