Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Երկաթի եռքլորիդը (FeCl3) խիստ խոնավածուծ, մուգ-դարչնագույն բյուրեղներ են, խտությունը՝ 2800 կգ/մ3, հալմաև ջերմաստիճանը՝ 309 °C, եռմանը՝ 319 °C։ Լուծվում է ջրում, առաջացնում է բյուրեղահիդրատներ։ Ալկալիական մետաղների քլորիդների հետ տալիս է՝
Me[FeCl4],
Me3[FeCl6] տեսակի կոմպլեքսներ։
Ստացում
Ստացվում է շիկացած երկաթի վրա չոր քլոր ազդելով, FeCl2 օքսիդացնելով և այլն։ Օգտագործվում է բժշկության մեջ որպես արյան մակարդիչ, գործվածքները նևրկելիս՝ ժանտանյութ, օրգանական սինթեզներում՝ կատալիզատոր և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 597)։