Զաբուջ

Բնակավայր
Զաբուջ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
ՀամայնքWestern Region (Punent)?[1][2]
Մակերես8,7 կմ²
ԲԾՄ102 մետր
Բնակչություն11 903 մարդ (մարտի 31, 2014)[3]
Պաշտոնական կայքzebbugmalta.gov.mt և localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx(անգլ.)
Զաբուջ (Մալթա)##
Զաբուջ (Մալթա)
Եկեղեցական տոնակատարություն Զաբուջում

Զաբուջ[4][5] (մալթայերեն՝ Ħaż-Żebbuġ, պատմական անվանումը՝ Zebbug[6] կամ Casal Zebbugi[7]), քաղաք Մալթայի Համրապետությունում; Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է տասներորդ տեղը. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 11.903 մարդ[8]։

Զաբուջ նշանակում է ձիթենի. հիմնադրման ժամանակներում բնակավայրում ու նրա շուրջը ձիթենու բազմաթիվ այգիներ են եղել։

Պատմություն

1380 թվականին Ħal-Dwin, Ħal-Muxi և Ħal-Mula գյուղակների միջակայքում կառուցվել է Սան Ֆիլիպո դ՛Աջիրա (San Filippo d'Agira) եկեղեցին։ Որոշ ժամանակ անց այդ գյուղակները միավորվել են, դարձել մեկ բնակավայր, որին տրվել է Ħaż-Żebbuġ անվանումը։ 18-րդ դարի վերջերին Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Էմանուել Ռոհան Պոլդյուն նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել, և այդ կապակցությամբ բնակավայրն ստացել է Città de Rohan տիտղոս-անվանումը, նրա մուտքի մոտ կառուցվել է «Il-Bieb il-Ġdid» (Նոր դարպաս) հուշակամարը։

Ասպետների ժամանակներից մինչև օրս Զաբուջը մայրաքաղաք Վալետայի ու Մդինայի հետ եղել ու մնացել է Մալթայի կարևորագույն քաղաքներից մեկը։

Քույր քաղաքներ

Անվանի զաբուջցիներ

  • Գոդֆրի Ֆարուջա, քաղաքական գործիչ, բժիշկ, Մալթայի առողջապահության նախկին նախարար
  • Միքիել Անտոն Վասալի, հայրենասեր լեզվաբան, «Մալթայերենի հայրը»
  • Դուն Միքիել Քսերի, հայրենասեր փիլիսոփա
  • Դուն Քարմ Պսայլա, Մալթայի ազգային բանաստեղծ
  • Անտոնիո Շորտինո, քանդակագործ
  • Լացցարո Պիզանի, նկարիչ
  • Ֆրանս Սամուտ, գրող
  • Մարկ Ա. Սամուտ, գրող
  • Պաուլու Միֆսուդ, սնուկերի աշխարհի չեմպիոն
  • Անջելո Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (?-1890)
  • Ֆիլիպո Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (1830-1901)
  • Լորենցո Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1856-1926)
  • Միքաելե Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1888-1943)
  • Ադեոդատո Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1898-1966)
  • Ֆիլիպ Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1927-1995)
  • Ֆրանկի Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (1945-2012)
  • Ամանտե Ատար, երաժիշտ, կոմպոզիտոր (?-1983)
  • Ֆիլիպ Ատար, երաժիշտ, կոմպոզիտոր (1963-2015)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբուջ» հոդվածին։