Զարլուի, Սաարլուի[3] (գերմ.՝ Saarlouis [zaːrˈlʊɪ], произношение(օգնություն • ինֆո). 1936 թվականի հունվարի 15-ից[4] մինչև 1945 թվականի հուլիսի 14-ը[5] անվանվել է Զարլաուտերն), արդյունաբերական քաղաք ԳերմանիայիՍաար երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է պողպատաձուլական արդյունաբերության կենտրոն։ Զբաղեցնում է 43,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 34 442[6]։
Բնակավայրը ծնունդ է առել 1680 թվականին՝ որպես Լյուդովիկոս XIV-ի ամրոց և նրա պատվին անվանվել է Սար-Լուի (ֆր.՝ Sarre-Louis): Ամրությունները նախագծվել ու կառուցվել են թագավորի գլխավոր ճարտարագետ Վոբանի ղեկավարությամբ, ով հետագայում արժանացել է Ֆրանսիայի մարշալի կոչման։ Նապոլեոնյան պատերազմներից հետո բնակավայրը հանձնվել է Պրուսիային։ Նացիստների տիրապետության շրջանում վերանվանել են Զարլաուտերն, որպեսզի խույս տան ֆրանսիացի թագավորի անվան հիշատակումից[4] (գերմ.՝ Saarlautern)[5]:
1986 թվականին Զարլուին եղբայրացել է այդ ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում գտնվող Այզենհյուտենշտադտ քաղաքի հետ[13]. դա ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի քաղաքների եղբայրացման առաջին դեպքն էր[13][14]։
Պողպատաձուլական գործարաններից զատ՝ Զարլուիում գործող խոշոր ձեռնարկություններից է շոկոլադի արտադրության Ludwig Schokolade GmbH & Co. KG ֆաբրիկան, որը թողարկում է Schogetten, Mauxion և այլ շոկոլադներ, ալկոհոլային պրալինե Trumpf, ծամոն-կոնֆետներ FRITT և լայն պահանջարկ վայելող այլ արտադրատեսակներ[15]։
Անվանի անձինք
Միշել Նեյ (10 հունվարի 1769 թ., Զարլուի — 7 դեկտեմբերի 1815 թ.) — նապոլեոնյան պատերազմների ժամանակների մարշալ, Էլխինգենի դուքս (ֆր.՝. duc d’Elchingen), Մոսկովիայի իշխան (ֆր.՝ prince de la Moskowa):