Զաքիր Յուսիֆով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զաքիր Յուսիֆով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1956 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1992 (36 տարեկան) |
Մահվան վայր | Խաչգետիկ |
Գերեզման | Շեհիդների պուրակ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Մասնագիտություն | օդաչու և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Զաքիր Թոֆիկի Յուսիֆով (ադրբ.՝ Zakir Tofiq oğlu Yusifov, սեպտեմբերի 29, 1956, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 1992, Խաչգետիկ), ադրբեջանցի օդաչու, մայոր, Ադրբեջանի ազգային հերոս։
Կենսագրություն
Ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 29-ին Բաքվում։ 1980 թվականին ընդունվել է Ադրբեջանական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1990 թվականի Բաքվի կոտորածներից հետո Զաքիր Յուսիֆովը կուսկոմիսիա է եկել և սեղանին դրել կուստոմսը և կուսակցությունից հեռացնելու դիմումը։
Արցախյան պատերազմ
1992 թվականին ադրբեջանական բանակի օդաչուները ռազմական թռիչքները սովորաբար զույգով էին կատարում։ Դրանցից մեկն էր Զաքիր Յուսիֆովի և Զաքիր Մեջիդովի զույգը։
1992 թվականի օգոստոսի 6-ին Աղդերեի ճակատի Կասապետ գյուղի մասում, որտեղ գտնվում էին հայկական ուժերը, Յուսիֆովը և Մեջիդովը աջակցում էին ադրբեջանական բրիգադի գրոհին։ Կոճակին մեկ անգամ սեղմեով Զաքիր Յուսիֆովը մարտից դուրս է գալիս և փոխանցում տեղը Զաքիր Մեջիդովին։ Սակայն երկրորդ ուղղաթիռը խփվել էր, և կողում գտնվող Զաքիր Մեջիդովը, Ռուսլան Պոլովինկան և Ջավանշիր Ռագիմովը ոչնչացվեցին հայկական ուժերի կողմից։