Զդրավկո Զդրավկով
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | բուլղարացի | |||||
Քաղաքացիությունը | ![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 4, 1970[1] (54 տարեկան) | |||||
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա | |||||
Հասակ | 187 սմ | |||||
Քաշ | 86 կիլոգրամ | |||||
Դիրք | դարպասապահ | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Զդրավկո Զդրավկով (բուլղար․՝ Здравко Стоянов Здравков, հոկտեմբերի 4, 1970[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Մասնակցել է Եվրոպայի առաջնության երկու և աշխարհի մեկ առաջնությունների։
Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 15 հանդիպումներում հանդես է եկել որպես թիմի ավագ։
Կարիերա
Ակումբային կարիերա
Իր մասնագիտական ֆուտբոլային կարիերան Զդրավկո Զդրավկովը սկսել է 1988 թվականին՝ բուլղարական «Լևսկի» ֆուտբոլային ակումբում։ Վերջինս լքել է ակումբը 1993 թվականին։
Դրանից հետո Զդրավկովը համալրում է «Էտար»-ի շարքերը, իսկ 1994 թվականին հերթական անգամ վերադառնում է «Լևսկի»։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո՝ 1995 թվականին, Զդրավկոն վերջնականապես լքում է «Լևսկի»-ի շարքերը և սկսում հանդես գալ մեկ այլ բուլղարական ակումբում՝ «Սլավիա»-ում։
1997 թվականից Զդրավկո Զդրավկովը սկսում է հանդես գալ Թուրքիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում։ Սկզբնական շրջանում՝ 1997-1999 թվականներին, նա խաղում է «Իստանբուլսպոր»-ում, իսկ 1999-2000 թվականներին՝ «Ադանասպոր» ֆուտբոլային ակումբում։
Դրանից հետո նա երկու տարի ժամկետով աչքի է ընկնում «Իստանբուլսպոր»-ի շարքերում։ 2002-2004 թվականներին Զդրավկոն հանդես է գլիս համապատասխանաբար բուլղարական «Չերնո Մորե»-ում, թուրքական «Իստանբուլսպոր»-ում և հայրենի երկիրը ներկայացնող «Լիտեքս»-ում։
Իր ակումբային կարիերան Զդրավկոն ավարտում է «Չայկուր Ռիզեսպոր»-ում՝ 2007 թվականին[2]։
Ազգային հավաքականի կազմում
Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երկու հանդիպում անցկացնելուց հետո (Առաջին գոլազուրկ հանդիպումը եղել է ընդդեմ Պարագվայի հավաքականի, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականը պարտվել է Նիգերիային նվազագույն հաշվով) Զդրավկո Զդրավկովը ճանաչվեց, որպես առաջնության երկրորդ լավագույն դարպասապահ։
Այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վեց գնդակ է ուղղում դեպի Զդրավկովի դարպասը՝ վերջինս կորցնում է իր տիտղոսն ու համբավը։
Վեց տարի անց՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի ժամանակ Զդրավկովը հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի դարպասապահի դիրքում։ Բուլղարիան պարտվում է Շվեդիային (0-5), Դանիային (0-2) և Իտալիային (1-2) և լքում մրցաշարը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Здравко Здравков от "Сървайвър 3″ е бил на ръба».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
|