Զինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ (Նորվեգիա)
Զինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ նորվ.՝ Forsvarets operasjonsmedalje | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Նորվեգիա | ||
Տեսակ | ռազմական պարգև | ||
Կարգավիճակ | շնորհվում է | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 1, 2005 | ||
Հերթականություն | |||
Ավագ պարգև | Medal for Defence Service Abroad? | ||
Կրտսեր պարգև | National Service Medal?, Հավատարիմ ծառայության համար զինված ուժերի մեդալ, Հավատարիմ ծառայության համար ռազմաօդային ուժերի մեդալ, Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալ և Հավատարիմ ծառայության համար քաղաքացիական պաշտպանության մեդալ |
Զինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ, Նորվեգիայի զինված ուժերի գերատեսչական պարգև։
Պատմություն
Զինված ուժերի արտասահմանում գործողության գերատեսչական մեդալը հաստատվել է 2005 թվականի ապրիլի 1-ին՝ որպես խրախուսական պարգև նորվեգական զինված ուժերի զինծառայողներին, ովքեր մասնակցել են արտասահմանում միջազգային ռազմագործողություններին նվազագույնը 90 օր ժամկետով։ 2011 թվականին չափանիշը փոքրացվեց և սահմանվեց 30 օրը։ Մեդալը առաջին անգամ շնորհվեց 2005 թվականի հունիսի 22-ին Տելեմարկ գումարտակի անձնակազմին, որը 2003 թվականից մասնակցում էր Իրաքի պատերազմին։ 2015 թվականի հունիսին մեդալն առաջին անգամ շնորհվեց քաղաքացիական անձի[1]։
Նկարագրություն
Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Դիմային մասում պատկերված է Նորվեգիայի զինանշանը, թագավորական թագը, ինչպես նաև թուր ուղղված դեպի վեր։ Թուրի եզրերին գրված է «SEMPER PARATUS» (Միշտ պատրաստ)։ Հակառակ կողմում պատկերված է ութանկյուն աստղ երկգլխանի պալարներով։ Ժապավենի գույնը պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ է պարգևատրվողը ծառայել[1]։
Հետևյալ ռազմագործողություններին նվիրված մեդալի սալիկները | ||||||
---|---|---|---|---|---|---|
Բոսնիա և Հերցեգովինա | Կոսովո | Աղվանստան | Միջերկրական ծով | Իրաք | Բալթյան համադաշնություն | Սուդան |
Լիբանան | Սոմալի | Չադ | Լիբիա | Սիրիա | Մալի | |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Direktiv for bruk og bæring av dekorasjoner, ordener og medaljer i Forsvaret» (PDF) (Norwegian). Forsvaret. 2012 թ․ ապրիլի 26. էջեր 23–25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Աղբյուրներ
- Kingdom of Norway: Medal for Defence Operations Abroad (Bosnia-Herzegovina). (անգլերեն)
- Forsvarets operasjonsmedalje (BOSNIA-HERZEGOVINA).(չաշխատող հղում) (նորվեգերեն)