Զոնտհոֆեն (գերմաներեն Sonthofen), քաղաք Գերմանիայում, Վերին Ալգոյ շրջանի կենտրոնն է, գտնվում է Բավարիա երկրամասում, Ալգոյան Ալպերի հյուսիսային սահմանի մոտ, ծովի մակարդակից 750 մետր բարձրության վրա (քաղաքի առանձին մասերը մինչև 1100 մետր), Գրյունտեն լեռան ստորոտում(1738 մետր), քաղաքի միջով հոսում է Իլլեր գետը Օստրախ վտակով։ Համարվում է Գերմանիայի ամենահարավային քաղաքը։
Ենթարկվում է Շվաբիայի ադմինիստրատիվ շրջանին։ Բնակչությունը կազմում է 21 311 մարդ (30.06.2013)։ Զբաղեցնում է 46,62 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ-09 7 80 139։
Արդյունաբերություն և ենթակառուցվածքներ
Այստեղ կան հետևյալ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները.
Voith Turbo BHS Getriebe GmbH - արտադրում է արգելակներ և ճանապարհատրանսպորտային սարքավորումներ։
BHS Sonthofen - տեխնիկական սարքերի արտադրող (զտիչների, հարիչների արտադրություն, և այլն)։
Dr. Werner Röhrs KG - մետաղագործական ձեռնարկություն։
Մեծ նշանակություն ունեն նաև կաթի արտադրությունը և տուրիզմը։ Քաղաքում գտնվում են 2 զորանոցներ և սպայական դպրոց։ Մանկապարտեզներ, դպրոցներ, գիմնազիա, ուսումնարան։ 7 խոշոր սուպերմարկետներ, շաբաթօրյա շուկա։ Մի շարք հյուրանոցներ, գարեջրատներ և ռեստորաններ։