Զրոյի թեորեմը (ֆիլմ)
Զրոյի թեորեմը անգլ.՝ The Zero Theorem | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Ռումինիա ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], հակաուտոպիական ֆիլմ, հումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ, դրամա, միստիկ ֆիլմ և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ |
Թեմա | հաշվարկում |
Թվական | սեպտեմբերի 2, 2013 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Գիլիամ[1][4][3] |
Պրոդյուսեր | Նիկոլա Կարտիե և Դին Զանաք |
Սցենարի հեղինակ | Թերի Գիլիամ և Փեթ Ռաշին |
Դերակատարներ | Քրիստոֆ Վալց[4][2][3], Բեն Ուիշոու[4], Դևիդ Թյուլիս[4][2][3], Մեթ Դեյմոն[4], Մելանի Թիերի[4][2][3], Պետեր Ստորմարե, Ռուփերթ Ֆրենդ, Սանջիվ Բհասկար, Թիլդա Սուինթոն[4], Գվենդոլին Քրիսթի, Ռեյ Քուփեր, Լիլի Քոուլ, Լուկաս Հեդջես[4][2][3], Էմիլ Հոսթինա, Դանա Ռոգոզ, Ռուդի Ռոզենֆելդ, Թուդոր Իստոդոր, Իոանա Բարբու, Յուլյա Վերդես, Ռոդիցա Նեգրեա և Փեթ Ռաշին |
Օպերատոր | Նիկոլա Պեկորինի |
Երաժշտություն | Ջորջ Ֆենթոն |
Մոնտաժ | Միք Օդսլի |
Նկարահանման վայր | Բուխարեստ |
Կինոընկերություն | Buftea Studios |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | 8 500 000 $ |
Շահույթ | 1 200 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Զրոյի թեորեմը» (անգլ.՝ The Zero Theorem), Գիլլիաամ Տերրիի ֆանտաստիկ ֆիլմը[5], սցենարիստ Փետ Ռեշին։ Ներառված է Վենետիկի 70-րդ կինոփառատոնի հիմանական մրցույթում[6], որտեղ ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 2-ին[7]։ 2014 թվականի հունիսի 14-ին Տերրին անձամբ գնացել է Մոսկվա, որպեսզի ֆիլմը ներկայացնի Luxury Village-ի հանդիսատեսին։
Սյուժե
Համակարգչային գիտակ Քոհեն Լետը սպասում է աստվածային հեռախոսազանգի, որն իրեն պետք է հայտնի իր կյանքի նպատակը, և թե որն է իր յուրահատուկ նշանակությունը։ Որպեսզի զանգը բաց չթողնի` Քոհենը ղեկավարությանը խնդրում է տանն աշխատել։ Քոհենն ապրում է մի կիսաքանդ տաճարում։ Ղեկավարությունը Քոհենին տալիս է ապշեցուցիչ դժվար առաջադրանք` «Զրոյի թեորեմը», որի լուծման ժամանակ խելագարվել էին շատ գիտնականներ։ Լուծումն այնքան բարդ է դառնում, որ Լետը կորցնում է համբերությունը և թողնում աշխատանքը։ Գիտնականին ոգեշնչելու համար` ղեկավարությունը Քոհենի մոտ է ուղարկում վարձված պարուհի Բեյնսլիին։ Աղջիկը Քոհենին գրավում է վիրտուալ աշխարհներով, որն էլ իր հերթին նվազեցնում է նրա աշխատունակությունը։ Դրա համար ղեկավարությունը ուղարկում է նաև Բոբին, որպեսզի կառավարի և բարելավի աշխատանքի ընթացքը։ Բոբը առավելագույն չափով անկեղծ է Քոհենի հետ, նա պատմում է, որ Բեյնսլին հոգեբան է և ով էլ լինի, վարձված է Մենկոմի գլխավորությամբ` թեորեմի լուծման արդյունքին հասնելու համար։ Հենց այդ թեորեմը, ինչպես պարզվում է, պետք է ապացուցի, որ այն ինչ կենդանի է, առաջացել է անհեթեթ սխալի պատճառով։ Պարզվում է, որ Քոհենը, սպասելով Աստծո զանգին, ամբողջ ժամանակը անց է կացնում աշխատելով այն փաստերի վրա, որ Աստված գոյություն չունի։ Քոհենը, ամբողջությամբ ուժասպառ լինելով, միանում է համաշխարհային սերվերին` Բեյնսլիի նվիրած վիրտուալ կոստյումի շնորհիվ։ Տվյալների արխիվի հետ կապվելով` այնտեղ հանդիպում է իր ղեկավարությանը։ Այնտեղ նա հասկանում է, որ ամբողջ կյանքում ցանկանալով իմանալ իր նշանակությունը, նա` Քոհեն Լետը, եղել է փակված և ոչինչ չի ձեռնարկել։ Իսկ Զրոյի թեորեմը ընդհանրապես հնարավոր չէ ապացուցել։ Այնուամենայնիվ` նոր տիեզերաբանության շրջանակներում փորձ է կատարվել լուծել այդ թեորեմը[8]։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Քրիստոֆ Վալց | [9][10] | Քոհեն Լետ
Տերրի Մելանի | [10][11] | Բեյնսլի
Դևիդ Թյուլիս | [10][11] | Ջոբի
Լուկաս Հեջես | [10][11] | Բոբ
Մեթ Դեյմոն | [10][12] | Կառավարիչ
Թիլդա Սվինթոն | բժիշկ Շրինկ-Ռոմ[10][11] |
Սանջիվ Բհասկար | բժիշկ 1[10][12] |
Պետեր Ստորմարե | բժիշկ 2[10][12] |
Բեն Ուիշոու | բժիշկ 3[10][13] |
Էմիլ Հոսթինա | կլոն 1[10] |
Պավլիկ Նեմես | կլոն 2[10] |
Ստեղծում
Ֆիլմի սցենարը գրել է Փետ Ռեշինը։
Ֆիլմի ստեղծումը սկսվել է 2009 թվականի մայիսին, սակայն 2009 թվականի հուլիսին Գիլլիամը հրաժարվել է նկարահանումներից, հայտարարելով, որ «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» և «Այն մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմերի աշխատանքները ավելի շատ ժամանակ պահանջեցին, քան ինքը նախատեսել էր[14]։
Ապա հայտնի դարձավ, որ ֆիլմը, այնուամենայնիվ, կնկարահանվի և գլխավոր դերում հանդես կգա Քրիստոֆ Վալցը։ Հենց ինքը` ռեժիսորը, այդ մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Ֆիլմի աշխատաքների նախապատրաստումը սկսվել է Ռումինիայում։ Գիլլիամը մտադիր էր նկարահանումները սկսել 2012 թվականի նոյեմբերի 22-ին։ Վալցը նաև հանդես է եկել որպես նախագծի պրոդյուսեր[15]։
Ֆիլմում գլխավոր դերը կարող էր դերակատարել Բիլի Բոբ Տորնտոնը[16]։
Այլ փաստեր
- Մինչև ֆիլմի ցուցադրումը, այն համեմատվել է «Բրազիլիա» ֆիլմի հետ[17].
- Գլխավոր հերոսի անունը` Qohen Leth, բառախաղ է Qoheleth-ից (եբրայերեն ժողովողի անվանում) և քոհեն (հրեական քահանա)։
- Ֆիլմում ներկայացված են մի քանի պարոդիական պաշտամունքներ, ինչպիսիք են օրինակ «Բեթմեն-ներվողի եկեղեցին» և «Խելամիտ դիզայնի եկեղեցին»
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt2333804/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/the-zero-theorem
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=211500.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://bbfc.co.uk/releases/zero-theorem-film
- ↑ Обзор на фильм Теорема Зеро
- ↑ «Venice film festival 2013: the full line-up» (անգլերեն). The Guardian. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ The Zero Theorem (2013), Release Info // Сайт imdb.com
- ↑ Фатеев Е. Г., Теорема «Зеро» и Антиантропный принцип, В трудах международной научно-практической конференции: Наука сегодня: Проблемы и пути решения- Вологда, 30 марта 2016 г (Альтернативная ссылка на текст статьи в pdf формате — Размер 557 КБ) Արխիվացված 2018-02-18 Wayback Machine.
- ↑ Fleming, Mike (14 августа 2012). «UPDATE: Toronto: Terry Gilliam Confirms Christoph Waltz For 'Zero Theorem'». deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 «Dreams: The Zero Theorem». smart.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Fleming, Mike (1 октября 2012). «Terry Gilliam Sets David Thewlis, Tilda Swinton For 'The Zero Theorem'». deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Fischer, Russ (10 октября 2012). «Matt Damon, Peter Stormare, and Sanjeev Bhaskar Join Terry Gilliam's 'The Zero Theorem'». slashfilm.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Humphries-Brooks, Lauren (12 октября 2012). «Ben Whishaw Will Cameo In Terry Gilliam's The Zero Theorem». wegotthiscovered.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Terry Gilliam Scraps His Sci-Fi Project Zero Theorem — FirstShowing.net.
- ↑ Кристоф Вальц снимется в новом фильме Терри Гиллиама(ռուս.).
- ↑ slashfilm.com — Script Review: Terry Gilliam’s Upcoming Sci-Fi Thriller, The Zero Theorem Արխիվացված 2009-03-31 Wayback Machine(անգլ.).
- ↑ А. Гагинский. Рецензия // Мир фантастики. — 2014. — №8 (132). - С. 42.
|