Էբբի Քորնիշը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Լոքինվար քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Հանթե Վելլի քաղաքում՝ իր ծնողների ֆերմայում, երեք եղբայրների և կրտսեր քրոջ հետ։ Տասներեք տարեկանում դարձել է ֆոտոմոդել, իսկ տասնհինգում սկսել է նկարահանվել կինոյում։
1997-1999 թվականներին Էբբի Քորնիշը նկարահանվել է «Վայրի կողմ» սերիալի 7 էպիզոդներում։ 2001 թվականին կատարել է գլխավոր դեր «Outriders» սերիալում։ Ճանաչման է արժանացել «Քենդի», «Լավ տարի», «Պայծառ աստղ», «ԱնսահմանW, «Արգելված հնարք», «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն», «Ռոբոկոպ» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ[4][5]։
Մրցանակներ և անվանակարգեր
2011 – զբաղեցրել է 89-րդ տեղը FHM Australia «100 Sexiest Women in the World» ցանկում,
2010 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
2009 – «Ներկայացվել է «Արբանյակ» րցանակի «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
2007 – զբաղեցրել է 80-րդ տեղը Maxim ամսագրի «Hot 100 Women list» ցանկում[6],
2006 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Քենդի» ֆիլմում կատարած դերի համար,
2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Somersault» ֆիլմում կատարած դերի համար,
2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Marking Time» ֆիլմում կատարած դերի համար,
1999 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Young Actor’s Award» անվանակարգում «Wildside» սերիալում կատարած դերի համար։