Էդի Գանեմը ծնվել է Մոդեստոյում՝ մեքսիկացու և լիբանանցու ընտանիքում, բայց մեծացել է Մեքսիկայում[2]։ Մինչև «Նենգ աղախինները» սերիալում հիմնական դեր ստանալը նա նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև «Ֆիլադելֆիայում միշտ արև է», «Անտուրաժ» և «Ռոբ» սերիալների էպիզոդներում[2]։
2012 թվականի սկզբին Գանեմը, իր ռեզյումեում չունենալով որևէ էական նախագիծ, «Նենգ աղախինները» սերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը[3]։ Փորձնական էպիզոդն սկզբում նկարահանվել է ABC ալիքի համար, սակայն այն այդպես էլ չի թույլատրել սերիալի արտադրությունը, որից շատ չանցած Lifetime կաբելային հեռուստաալիքը հետաքրքրվել է այդ նախագծով, արդյունքում այն վերցրել է 2012 թվականի հունիսին[4]։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունիսին[5], իսկ 6 ամիս անց սերիալի հանդիսատեսների թիվը կիսով չափ ավելացել են փորձնական էպիզոդի հանդիսատեսների թվից[6]։