Էդուարդ Ստեֆան
Էդուարդ Ստեֆան Édouard Stephan | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1837[1][2] Նյոր |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1923 (86 տարեկան) Մարսել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Մարսելի աստղադիտարան |
Պաշտոն(ներ) | տնօրեն, President of the Académie de Marseille? և director of the Académie de Marseille? |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Պարգևներ |
Էդուարդ Ժան-Մարի Ստեֆան (ֆր.՝ Édouard Jean-Marie Stephan, օգոստոսի 31, 1837[1][2], Նյոր - դեկտեմբերի 31, 1923, Մարսել), ֆրանսիացի աստղագետ։
Ծնվել է Սբ. Պեզենում և հաճախել է Բարձրագույն նորմալ դպրոց, ավարտել է այն լավագույնը իր դասարանում 1862 թվականին[4]։
Ստեֆանը աշխատել է որպես Մարսելի աստղադիտարանի տնօրեն 1864 - 1907 թվականները (մինչև 1872 նրա աշխատակիցներից էր Ուրբեն Լե Վերյեն)[5]։ Իր աշխատանքի վաղ ժամանակաշրջանում նա ավելի քիչ էր զբաղվում աստղագիտական դիտարկումներով, քանի որ նա զբաղված էր աստղադիտարանի բարելավմամբ[4]։ 1866 թվականին նա հայտնաբերեց (89) Ջուլիա աստերոիդը[4], իսկ 1867 թվականին նոր աստղադիտակի միջոցով կարողացավ դիտել Մերկուրի մոլորակի անցումը[4]։
1870-ից 1875 թվականներին Ստեֆանը հետևողականորեն զբաղվել է միգամածությունների հետազոտություններով, ճշգրտելով նրանց տեղաբաշխման կոորդինատները և հայտնաբերել է բազմաթիվ նոր միգամածություններ[4]։ Նրա նպատակն էր կատարել աստղերի իրական շարժման չափումները ֆիքսված մարմինների համակարգի ստեղծման միջոցով[4]։
Ստեֆանը առաջին աստղագետն էր, որ 1873 թվականին փորձեց չափել աստղի անկյունային տրամագիծը, օգտագործելով ինտերֆերոմետրիան, ձևափոխելով Մարսելի աստղադիտարանի 80 սմ աստղադիտակը ինտերֆերոմետրի[6]։ Նա դա արել էր ծածկելով ռեֆլեկտորը երկու ուղղահայաց ճեղքեր ունեցող դիմակով[7]։ Աստղը, որը նա ընտրել էր իր չափումների համար Սիրիուսն էր[8]։ Նա չկարողացավ հասնել հաջողության[7], սակայն 1874 թվականին ստացավ աստղային տրամագծերի վերին սահմանը՝ 0, 158".[9]։
Ստեֆանը հայտնաբերել է NGC 6027 գալակտիկան, օգտագործելով 80 սմ-նոց ռեֆլեկտոր աստղադիտակ 1882 թվականին[10]։ Նրա հայտնագործություններից է Ստեֆանի կվինտետի հայտնագործությունը, որը նույնպես հայտնի է որպես "Arp 319", դա հինգ գալակտիկաներից բաղկացած խումբ է[11]։ Ստեֆանը կատարել է այս հայտնագործությունը անդրադարձնող ծածկույթ ունեցող հայելիով աստղադիտակով, որը իր կարգի մեջ առաջինն էր աշխարհում[12]։
Ստեֆանի անունը կապում են պարբերական գիսաստղ 38P/Ստեֆան - Օտերմաի հետ, չնայած, որ այն առաջին անգամ տեսել է Ժերոմ Կոջիան։
89 Ջուլիա | 1866 թ. օգոստոսի 6 |
91 Էգինա | 1866 թ. նոյեմբերի 4 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Steinicke, Wolfgang (2008). Nebel und Sternhaufen: Geschichte ihrer Entdeckung, Beobachtung und Katalogisierung - von Herschel bis zu Dreyer's "New General Catalogue" (German). Hamburg. էջեր 296–298. ISBN 978-3-8370-8350-7.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hutchins, Roger (2008). British university observatories, 1772-1939. England: Ashgate Publishing Lmiited. էջ 248. ISBN 978-0-7546-3250-4.
- ↑ North, John David (2008). Cosmos: an illustrated history of astronomy and cosmology. University of Chicago Press. էջ 590. ISBN 978-0-226-59440-8.
- ↑ 7,0 7,1 Dorminey, Bruce (2002). Distant wanderers: the search for planets beyond the solar system. New York: Springer-Verlag. էջ 123. ISBN 0-387-95074-5.
- ↑ McLean, Ian S. (2008). Electronic imaging in astronomy: detectors and instrumentation. Springer. էջ 67. ISBN 978-3-540-76582-0.
- ↑ Richichi, Andrea; Delplancke, Francoise (2008). The power of optical/IR interferometry: recent scientfic results and 2nd generation instrumentation. Springer. էջ 9. ISBN 978-3-540-74253-1.
- ↑ «Seyfert's Sextet at SEDS.org». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Plotner, Tammy (2009). The Night Sky Companion: A Yearly Guide to Sky-Watching 2009. Springer Science. էջ 303. ISBN 978-0-387-79508-9.
- ↑ Plotner, Tammy; Barbour, Jeff (2006). What's Up 2006 - 365 Days of Skywatching. Universe Today. էջ 274. ISBN 978-1-4116-8287-0.
Մահախոսական
- JO 7 (1924) 9 (ֆր.)