Էդվարդ Բոուել
Էդվարդ Բոուել Edward Bowell | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1943[1] Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 21, 2023[1] (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Լոուելի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Էմանուել դպրոց |
Էդվարդ Բոուել (անգլ.՝ Edward L. G. Bowell, նոյեմբերի 26, 1943[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 21, 2023[1]), ամերիկացի աստղագետ, գիսաստղների և աստերոիդների հայտնաբերող, ծնվել է 1943 թ. Լոնդոնում, հայտնի է նաև որպես Թեդ Բոուել։ 1977-ից 1994 ընկած ժամանակահատվածում Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում նրա կողմից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 572 աստերոիդ, այդ թվում տրոյացիներ (2357) Ֆերեկլոսը, (2759) Իդոմենեսը, (2797) Տեվկրը, (2920) Աուտոմեդոնը, (3564) Տալթիբիուսը, (4057) Դեմոֆոնը և (4489) 1988 AK[2]։ Ինչպես նաև մեկ այլ ամերիկացի աստղագետ Բրայան Սկիֆի հետ համատեղ նա հայտնաբերել է կարճ պարբերությամբ գիսաստղ 140P/Բոուել-Սկիֆը և երկար պարբերությամբ գիսաստղ C/1980 E1։
Նախնական կրթությունը ստացել է Լոնդոնի Էմանուել դպրոցում, որից հետո սկզբից ընդունվել է Լոնդոնի համալսարանային քոլեջ, իսկ հետո Փարիզի Սորբոնա համալսարան։ 1970-ական թվականներին աշխատել է Լոուելի աստղադիտարանի Անդերսոն-Մեսա կայանում։ 1993 թ. մինչև 2008 թ. փետրվար ամիսը գլխավորել է Լոուելի աստղադիտարանում իրականացվող երկրամերձ աստերոիդների որոնման LONEOS ծրագիրը։
Նրա պատվին է անվանվել (2246) Բոուել աստերոիդը։
Տես նաև
- Անդերսոն-Մեսա կայան
- Ջորջ Սիրլ
- Անրի Դեբեոն
- Ֆեռնան Կուրտի
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.flagstaffmortuary.com/obituary/edward-bowell
- ↑ «Փոքր Մոլորակների Կենտրոն». Փոքր Մոլորակների Կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
- «Էդվարդ Բոուել, աստղագետ». Լոուելի աստղադիտարան. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
|