Էլի Դյուկոմեն
Էլի Դյուկոմեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1906[1][2][5][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բեռն[4] |
Գերեզման | Բրեմգարտենի գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, տնտեսագետ և հակապատերազմային ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էլի Դյուկոմեն (ֆր.՝ Élie Ducommun, փետրվարի 19, 1833[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - դեկտեմբերի 7, 1906[1][2][5][…], Բեռն[4]), շվեյցարացի լրագրող, խաղաղության ակտիվիստ,1902 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Չարլզ Ալբերտ Գոբաթի հետ համատեղ)[9]:
Կենսագրություն
Էլի Դյուկոմենը ծնվել է 1833 թվականի փետրվարի 19-ին Ժնև քաղաքում։

Եղել է ժամագործի ընտանիքի երեք երեխաներից կրտսերը։ Չնայած բարձրագույն կրթության բացակայությանը, 17 տարեկանում դարձել է տնային ուսուցիչ հարուստ ընտանիքում։ Երեք տարի անց սկսել է դասավանդել դպրոցում, իսկ երկու տարի անց դարձել է «Ժնևի ակնարկ» ամսագրի խմբագիր (ֆր.՝ Revue de Geneve): Ամսագրում նրա գործունեությունը թույլ է տվել նրան 1857 թվականին ստանձնել փոխկանցլերի պաշտոնը, իսկ հինգ տարի անց՝ Ժնևի կանտոնի կանցլեր։
1865 թվականին Բեռն տեղափոխվելուց հետո ստեղծել է «Պրոգրես» ամսագիրը։ 1868 թվականից սկսած եղել է «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» տեղեկագրի խմբագիրը ( ֆր.՝ Les États-Unis d’Europe ), որը հրատարակվել է Խաղաղության և ազատության միջազգային լիգայի կողմից։ 1891 թվականին Չարլզ Ալբերտի Գոբաթի հետ դարձել է Խաղաղության միջազգային բյուրոյի հիմնադիրը, որը համակարգել է եվրոպական պացիֆիստական կազմակերպությունների գործողությունները։ Այս գործունեության համար բյուրոյի հիմնադիրները 1902 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի[10]։
Էլի Դյուկոմենը եղել է նաև բանաստեղծ և թարգմանիչ։ 1886 թվականին հրատարակել է «Վերջին ժպիտները» բանաստեղծությունների գիրքը (ֆր.՝ Derniers Sourires ): Բացի այդ, եղել է Յուրա-Բեռն-Լյուցեռն կառուցվող երկաթուղու գլխավոր քարտուղարը 1875 թվականից մինչև 1903 թվականին պետության կողմից դրա գնումը։ Հենց այս գործունեությունն է եղել Դյուկոմենի եկամտի հիմնական աղբյուրը:
Էլի Դուկոմինը մահացել է 1906 թվականի դեկտեմբերի 7-ին Բեռն քաղաքում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #124283314 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Peace Prize 1902 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Remembering Élie Ducommun on birth anniversary
- ↑ Дюкоммен // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Դյուկոմեն» հոդվածին։ |
|