Էլիզաբեթ Միտչել
![]() անգլ.՝ Elizabeth Mitchell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Stephens College?, Booker T. Washington High School for the Performing and Visual Arts? և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Chris Soldevilla? |
Համատեղ ապրող(ներ) | Gary Bakewell? |
Պարգևներ և մրցանակներ | |
Էլիզաբեթ Միտչել (անգլ.՝ Elizabeth Mitchell, մարտի 27, 1970[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է ABC հեռուստաալիքի « Կորուսյալները» հեռուստասերիալում (2006-2010) խաղացած Ջուլիետ Բյորքի դերով։ Միտչելը նկարահանվել է նաև «Այցելուներ» (2009-2011), «Հեղափոխություն» (2012-2014) և «Թեժ ամառ» (2016) հեռուստասերիալներում։
Վաղ տարիներ
Էլիզաբեթ Միտչելը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնունդից հետո ծնողները տեղափոխվել են Դալաս (Տեխաս նահանգ)։ Միտչելը Դալասի կենտրոնում՝ թատերական շրջանում, ավարտել է Բ․ Տ․ Վաշինգթոնի արվեստի կատարողական և տեսողական տեսակների ավագ դպրոցը։ Դրանից հետո նա Ստեֆենս քոլեջում ստացել է արվեստի բակալավրի կոչում, ինչպես նաև շարունակել է իր ուսումը Ամերիկայի դրամայի ակադեմիայի բրիտանական մասնաճյուղում[2]։ Դրանից բացի, վեց տարի աշխատել է Դալասի կենտրոնական թատրոնում և մեկ տարի՝ Encore Company թատրոններում։
Կարիերա
Հեռուստատեսությունում իր նորամուտից առաջ Միտչելը ելույթ է ունեցել թատրոնում։ Նա հայտնվել է այնպիսի թատերական բեմականացումներում, ինչպիսք են՝ «Չիկագո», «As You Like It», «A Funny Thing Happened on the Way to the Forum», «Measure for Measure» և «Baby»։ Հեռուստատեսությունում իր կարիերան սկսել է 1994-1995 թվականներին՝ «Անվերջ սեր» ցերեկային սերիալում խաղացած դերով, ինչից հետո նկարահանվել է ոչ երկար գոյություն ունեցող մի շարք հեռուստասերիալներում, որոնցից յուրաքանչյուրը առաջին եթերաշրջանի նկարահանումից հետո փակվել է։ Նրա առաջին հաջողությունը կարելի է համարել Անջելինա Ջոլի գործող անձի սիրուհու դերը «Ջիա» (1998) հեռուստաֆիլմում[3]։ 2000-2001 թվականներին Միտչելը երկրորդական դեր է խաղացել «Շտապ օգնություն» հեռուստասերիալում, իսկ հետո՝ «Ռադիոալիք» (2000), «Սանտա Կլաուս 2» (2002) և «Սանտա Կլաուս 3» (2006) ֆիլմերում։
Միտչելը ճանաչում է ձեռք բերել 2006-2010 թվականներին Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Ջուլիետ Բյորքի դերով։ Այդ դերը Էմմի մրցանակաբաշխության ժամանակ նրան անվանակարգ է բերել[3]։ «Կորուսյալները» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումների հետ զուգահեռաբար ABC-ն նրան գլխավոր դեր է տալիս «Այցելուներ» հեռուստասերիալում, որը հանդիսանում է 1980-ական թվականների նույնանուն հեռուստաշոուի վերափոխումը[4][5]։ Շոուն երկու եթերաշրջանից հետո փակվել է։ Նրա փակվելուց հետո Միտչելը երկրորդական դերով միացել է ABC-ի հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։
Անձնական կյանք
2001-2002 թվականներին Միտչելը ամուսնացած է եղել դերասան Գարի Բեյկուելի հետ։ 2004-2013 թվականներին ամուսնացած է եղել Քրիս Սոլդևիլի հետ։ Նախկին ամուսիններն ունեն որդի՝ Քրիստոֆեր Ջոզեֆ Սոլդևիլը։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1993 | Վտանգավոր շրջադարձեր | Dangerous Curves | Բեթանի Հեյնս / Bethanny Haines |
1994–1995 | Անսահման սեր | Loving | Դինա լի Մեյբերի Օլդեն / Dinah Lee Mayberry Alden McKenzie |
1996 | Լոս Անջելեսի հրշեջները | L.A. Firefighters | Լաուրա Մելոյ / Laura Malloy |
1997 | Ռազմաիրավաբանական ծառայություն | JAG | Լեյտենանտ Սանդրա Գիլբերթ / Lt. Sandra Gilbert |
1998 | Ջիա | Gia | Լինդա / Linda |
1999 | Մոլլի | Molly | Բևերլի / Beverly Trehare / Buck's friend |
1999–2000 | Քո կյանքի ժամանակը | Time of Your Life | Էշլի Հոլոուեյ / Ashley Holloway |
2000 | Ռադիոալիք | Frequency | Ջուլիա Սալիվան / Julia Sullivan |
2000 | Բեթի քույրիկը | Nurse Betty | Քլոե Ջենսն / Chloe Jensen |
2000 | Լինդա ՄքՔարթնիի պատմությունը | The Linda McCartney Story | Լինդա ՄքՔարթնի / Linda McCartney |
2000–2001 | Շտապ օգնություն | ER | Բժիշկ Քիմ Լեգասփի / Dr. Kim Legaspi |
2001 | Կենդանի | The Beast | Ալիսա Ալենբի / Alice Allenby |
2002 | Տղամարդը և տղան | Man and Boy | Սիդ Մեյսոն / Cyd Mason |
2002 | Սանտա Կլաուս 2 | The Santa Clause 2 | Տիկին Կլաուս / Քերոլ Նյումեն–Քելվին / Mrs. Claus / Principal Carol Newman-Calvin |
2004 | Բոստոնի իրավաբանները | Boston Legal | Քրիստին Փոլի / Christine Pauley |
2004 | 3: Դեյլ Էրնհարդտի պատմությունը | 3: The Dale Earnhardt Story | Թերեզա Էրնհարդտ / Teresa Earnhardt |
2004 | Բժիշկ Հաուս | House, M.D. | Մերի Ավգուստինի քույրը / Sister Mary Augustine |
2006 | Հասքեթի հնարավորությունը | Haskett’s Chance | Էնն Հասքեթ / Ann Haskett |
2006 | Սանտա Կլաուս 3 | The Santa Clause 3: The Escape Clause | Տիկին Կլաուս / Քերոլ Նյումեն–Քելվին / Mrs. Claus / Principal Carol Newman-Calvin |
2006–2010 | Կորուսյալները | Lost | Բժիշկ Ջուլիետ Բյորք / Ջուլիետ Կարլսոն / Dr. Juliet Burke / Dr. Juliet Carlson |
2009–2011 |
Այցելուներ | V | Էրիկա Էվնս / Erica Evans |
2012–2014 | Հեղափոխություն | Revolution | Ռեյչլ Մետիսոն / Rachel Matheson |
2014 | Մի անգամ հեքիաթում | Once Upon A Time | Ինգրիդ / Ձյունե Թագուհի / Ingrid |
2017 | Առանց երեսի | Face Off | Guest Judge |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Babesdirectory — 2020.
- ↑ «Elizabeth Mitchell». Southern Beauty Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «http://www.tvguide.com/celebrities/elizabeth-mitchell/bio/149013». TV Guide. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
{cite web}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Michael Ausiello (19 мая 2009). «'Lost' scoop: Juliet mystery (sort of) solved». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Nellie Andreeva (30 июня 2012). «Elizabeth Mitchell Joins J.J. Abrams-Eric Kripke NBC Series 'Revolution' As Regular». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ James Hibberd (8 июля 2014). «Elizabeth Mitchell joins 'Once Upon a Time' in mysterious 'Frozen' role». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Միտչել» հոդվածին։ |
|