Էլիզաբեթ Պերկինս
Էլիզաբեթ Պերկինս անգլ.՝ Elizabeth Perkins | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1960[1][2] (63 տարեկան) կամ 1960[3] |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց և Դե Պաուլ համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | The Flintstones?, Կատուներ և շներ, Փնտրելով Նեմոյին և Մեծ |
Ամուսին(ներ) | Ջուլիո Մաքաթ |
elizabeth-perkins.org | |
Էլիզաբեթ Պերկինս (անգլ.՝ Elizabeth Perkins, նոյեմբերի 18, 1960[1][2] կամ 1960[3], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի՝ առավել հայտնի «Հաշիշ» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան բերել է «Էմմի մրցանակաբաշխության» երեք և «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգ։ Հայտնի է նաև 1980-ական և 1990-ական թվականների «Մեծ», «Ֆիլինսթոուններ», «Հրաշք 34-րդ փողոցում» ֆիլմերում խաղացած դերերով։
Վաղ տարիներ
Էլիզաբեթ Էնն Պերկինսը ծնվել է Նյու Յորքում՝ Քվինսում[4]։ Իր կարիերան սկսել է Մասաչուսեթս նահանգի Գրինֆիլդ քաղաքի թատրոնում ելույթներից՝ միաժամանակ սովորելով Northfield Mount Hermon School-ում։
Կարիերա
Էլիզաբեթ Պերկինսը հեռուստատեսություն նորամուտ է ունեցել 1986 թվականի «Անցած գիշերվա մասին․․․» ֆիլմով, բայց նրա համար առաջընթաց է եղել 1988 թվականի ռեժիսոր Փենի Մարշալի «Մեծ» ֆիլմը, որում նկարահանվել է Թոմ Հենքսի հետ միասին և որը վարձույթում հավաքել է ավելի քան հիսուն միլիոն դոլլար[5]։ Նա քննադատների կողմից դրական արձագանք է ստացել «Ավալոն» (1990) և «Բժիշկ» (1991) ֆիլմերում խաղացած դերերի համար[6]։
90-ականների սկզբին Պերկինսը նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ «Նա ասաց, նա ասաց» և «Հրաշք 34-րդ փողոցում» (1947 թվականի նույնանուն ֆիլմի վերամշակումն էր) ռոմանտիկ կատակերգություններում։ Դերասանուհու կարիերայի ամենամեծ հաջողությունը այդ շրջանում դարձել է 1994 թվականի «Ֆիլինսթոունները» ֆիլմում խաղացած կանացի գլխավոր դերը։ Ֆիլմը նախագծի շրջանակներում հավաքել է գրեթե 400 միլիոն դոլլար[7]։
«Ֆիլինսթոունների» հաջողությունից հետո Պերկինսը խաղացել է գլխավոր դեր վարձույթում ձախողված «Լուսնային լույսն ու Վալենտինոն» մելոդրամայում։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով HBO հեռուստաալիքի այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ «Երկրից դեպի լուսին»-ը և «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմերը։ Բացի դրանից, 2000-2001 թվականներին Պերկինսը հեռուստատեսությամբ խաղացել է գլխավոր դեր կարճ ժամանակ գոյություն ունեցած Battery Park սիթքոմում։ Այդ ընթացքում մի շարք ֆիլմերում ունեցել է երկրորդական դերեր, այդ թվում այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կին առանց կանոնների», «28 օր», «Կատուներն ընդդեմ շների», «Տասնյոթամյաները», «Զանգ 2», «Դաժան մարդիկ» «Սերը շների նկատմամբ պարտադիր է», «Շլդիկների խռովությունը» ֆիլմերը։
Պերկինսի կարիերան հասավ իր բարձրակետին Showtime հեռուստաալիքի 2005 թվականի «Հաշիշ» կատակերգական հեռուստասերիալում խաղացած դերով[7]։ Շոուում նա կատարել է Սելի Հոդեսի՝ կռվարար ալկոհոլիկի և գլխավոր հերոսուհու՝ Մերի-Լուիս Պարկերի հարևանուհու դերը։ Հեռուստասերիալում կատարած իր աշխատանքի համար արժանացել է քննադատների դրական արձագանքին, ինչպես նաև «Էմմիի» երեք, «Ոսկե գլոբուսի» երկու և մի շարք այլ անվանակարգերի, չնայած նրան, որ ամեն անգամ պարտվել է[7][8]։ Նա լքել է հեռուստասերիալը 2009 թվականին՝ հինգ եթերաշրջանների ավարտից հետո, որպեսզի զբաղվի այլ նախագծերով[9]։ 2011 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «Խուզարկու» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում ։
2012 թվականին ABC հեռուստաալիքի «Ինչպես ծնողների հետ ապրել մնացած ամբողջ կյանքը» կատակերգական հեռուստասերիալում Պերկինսը հրավիրվել է Սառա Չոկի հերոսուհու էքսցենտրիկ մոր դերում խաղալու։ Չնայած նախապես Պերկինսի կերպարը պիտի լիներ ավելի տարիքով, բայց դերասանուհուն ծրագրում ներգրավվելու նպատակով պրոդյուսերը որոշել է նրա հերոսուհուն դարձնել մի փոքր ավելի երիտասարդ[10]։
Անձնական կյանք
Պերկիսն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունի դուստր, որը ծնվել է 1991 թվականին[11]։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1986 | Անցած գիշերվա մասին | About Last Night… | Ջոան |
1988 | Սրտերի հաճելի պար | Sweet Hearts Dance | Էդի |
1988 | Մեծ | Big | Սյուզան Լոուրենս |
1989 | Միայն նրա դիակի վրայով | Enid Is Sleeping | Ջեյն |
1990 | Ավալոն | Avalon | Էն Քեյ |
1991 | Բժիշկ | The Doctor | Ջուն Էլիս |
1994 | Հրաշք 34-րդ փողոցում | Miracle on 34th Street | Դորա Ուոկեր |
1994 | Ֆիլինսթոուններ | The Flintstones | Վիլմա Ֆիլինսթոուն |
1995 | Լուսնային լույսն ու Վալենտինոն | Moonlight and Valentino | Ռեբեկա |
1997–2010 | Բլրի արքան | King of the Hill | Jan Shaw |
1998 | Ես քեզ կորցնում եմ | I’m Losing You | Օբրի Վիսկեր |
2001 | Շներն ընդդեմ կատուների | Cats & Dogs | տիկին Բրոուդի |
2002 | Տասնյոթամյաները | Try Seventeen | մայր |
2003 | Փնտրելով Նեմոյին | Finding Nemo | Քորլ |
2004 | Խոսիր | Speak | Ջոյս Սորդինո |
2005 | Զանգ 2 | The Ring Two | բժիշկ Էմմա Թեմփլ |
2005 | Հերկուլես | Hercules | Ալքմենա |
2005 | Դաժան մարդիկ | Fierce People | Միսիս Լենգլի |
2005 | Շների հանդեպ սերը պարտադիր է | Must Love Dogs | Քերոլ Նոլան |
2005–2009 | Հաշիշ | Weeds | Սիլիյա Հոդս |
2009 | Դետեկտիվ Մոնք | Monk | Քրիստինա Ռեպ |
2011 | Շլդիկների խռովությունը | Hop | տիկին Օհարա |
2011 | Խուզարկու | The Closer | Հեյլ Մեյրզ |
2012 | Ինչպես ծնողների հետ ապրել մնացած ամբողջ կյանքը | How to Live with Your Parents (for the Rest of Your Life) | Էլեյն |
2016 | Սա մենք ենք | This Is Us | Janet Malone |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Elizabeth Perkins Biography (1960?-)
- ↑ «Big (1988)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Elizabeth Perkins Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Elizabeth Perkins Biography». AllRovi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Internet Movie Database. «Awards for Elizabeth Perkins». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Elizabeth Perkins is leaving 'Weeds.' Who needs a margarita?». Entertainment Weekly. 2010 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ben Lee (1 марта 2012). «Elizabeth Perkins joins Sarah Chalke's 'How to Live with Your Parents'». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Chicago Sun Times Perkins doctors up career after `Big' break by Luaine Lee, August 30, 1991
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-01-30 Wayback Machine(անգլ.)