Էլինա Աղամյան
Էլինա Աղամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Չարդախլու, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն, Հայֆիլմ և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Էլինա (Էվելինա) Նիկոլայի Աղամյան (նոյեմբերի 28, 1950, Չարդախլու, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2007)։
Կենսագրություն
Էլինա Աղամյանը ծնվել է Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում։ Ավարտել է Կիրովաբադի դպրոցը։ 1967-1970 թվականներին սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում։ 1967 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում, 1970-1971 թվականներին՝ Երևանի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի[1]։ 1971 թվականից աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Ներկայացումներ
- Լեդի Մակբեթ՝ Ու. Շեքսպիրի «Մակբեթ»
- Մաշա՝ Ա. Չեխովի «Երեք քույրեր»
- Բարոնուհի Շտրայլ՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»
- Զեյնաբ՝ Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Մեծ մայր՝ Ա.Պետրոսյանի «Աբգար դպիր»
- Ա. Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ»[2]
Ֆիլմեր
- Վարդուշ՝ «Մեր մանկության տանգոն», 1985,
- «Ռիչարդ II»
Պարգևներ
- Մովսես Խորենացու մեդալ, 2003
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2007
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|