Էլիսոն Բրի Շերմերհորն (անգլ.՝ Alison Brie Schermerhorn, դեկտեմբերի 29, 1982(1982-12-29), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է Էլիսոն Բրի անունով (անգլ.՝ Alison Brie), ամերիկացի դերասանուհի։ Բրին լայն ճանաչման է արժանացել հատկապես «Միություն» և «Խենթերը» ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ[1][2]։
Կենսագրություն
Էլիսոն Բրի Շերմերհորնը ծնվել և մեծացել է Հոլիվուդում։ Նրա մայրը եղել է հրեա էր և դասավանդում էր Հարավային Կալիֆոռնիայի հրեական հասարակական կենտրոնում (անգլ.՝ Jewish Community Center), որի թատրոնում էլ կայացել է Էլիսոնի առաջին ելույթը։ Դա եղել է «Օզ երկրի կախարդները» ներկայացումը, որտեղ նա հանդես է եկել 5-6 տարեկանում։ Բրին ավարտել է Հարավային Փասադենայի ավագ դպրոցը և ընդունվել Կալիֆորնիական արվեստի համալսարանը[3] : Էլիսոնը ուսման ընթացքում մասնակցում է ուսանողների փախանակում ծրագրին, դրա պատճառով էլ նա մի կիսամյակը անց է կացրել շոտլանդական Թագավորական ակադեմիայում։ Նա ավարտել է ուսումը 2005 թվականին և ստացել է բակալավրի աստիճան։ Միչև իր դերասանական կարիերան սկսելը աշխատել է որպես անիմատոր մանկական միջոցառումների ժամանակ, նաև խաղացել է Կալիֆորնիայի թատրոններում՝ «Odyssey», «Write-Act» և «Rubicon[4][5]:
Անձնական կյանք
2017 թվականին մարտին Էլիսոնը ամուսնացել է դերասան՝ Դեյվ Ֆրանկոյի հետ։ Նրանք միչև ամուսնանալը հանդիպել էին 5 տարի[6]։
Ֆիլմագրություն
Ֆիլմ
Տարեթիվ
Բնօրինակ անվանում
Դեր
Նշումներ
2004
Stolen Poem
Ալիս
Կարճամետրաժ ֆիլմ
2007
Born
Մերի Էլիզաբեթ Մարտինոն
Dickie Smalls: From Shame to Fame
Մայա
2008
Parasomnia
Դարսի
The Coverup
Գրեյս
Buddy 'n' Andy
Միշել
Կարճամետրաժ ֆիլմ
Rescue, Texas
Լիզա Սոլթերս
2009
Us One Night
Էլիսոն
2010
Home Front, TheThe Home Front
Հաննա
Raspberry Magic
Տիկին Բրեդլի
Montana Amazon
Բալդա Էլլա
2011
Scream 4
Ռեբեկա Վալտերս
2012
Save the Date
Բիզ
The Five-Year Engagement
Սյուզի
2013
The Kings of Summer
Հեյզեր Թոյ
2014
The Lego Movie
Արքայադուստր Կիսոնկա
Ձայնի դերը
Search Party
Էլիզաբեթ
2015
Sleeping with Other People
Էլեյն Դալթոն
Get Hard
Ալիսա Բարոու
No Stranger Than Love
Լուսի Շերինքթն
2016
How to Be Single
Լուսի
Joshy
Ռեյչլ
Get a Job
Թանիա Սելերս
A Family Man
Լինն Ֆոգել
2017
The Little Hours
Ալեսանդրայի Քույրը
The Disaster Artist
Էմբեր
The Post
Լալի Վեյմզ
2019
The Lego Movie 2: The Second Part
Արքայադուստր Կիսոնկա
Ձայնի դերը
Կհայտարարվի ավելի ուշ
Promising Young Woman
Հետարտադրություն
Կհայտարարվի ավելի ուշ
The Rental
Հետարտադրություն
Ծանոթագրություններ
↑Brie, Alison (2013 թ․ մայիսի 8). «Episode 386 - Alison Brie». WTFPod.com (Interview). Interviewed by Marc Maron. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.