Էլիսոն Իսթվուդ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1972[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Քարմել բայ Սի, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Stevenson School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դիզայներ, մոդել, կինոդերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ծնողներ | հայր՝ Քլինթ Իսթվուդ, մայր՝ Maggie Johnson? |
Ամուսին(ներ) | Stacy Poitras? և Քըրք Ֆոքս |
Էլիսոն Իսթվուդ (անգլ.՝ Alison Eastwood,մայիսի 22, 1972[1][2][3], Քարմել բայ Սի, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, երգչուհի, մոդել և ֆոտոմոդել։
Կենսագրություն
Իսթվուդ Էլիսոնը ծնվել է 1972 թվականի մայիս 22-ին Քարմել բայ Սիում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) նշանակված ժամկետից 15 օր շուտ[4] դերասաններ Քլինթ Իսթվուդի և Մեգի Ջոնսոնի ընտանիքում, որոնք ամուսնացած են եղել 1953-1984 թվականները։ Էլիսոնը ունի երաժիշտ մեծ եղբայր՝ Կայլ Իստվուդ, ինչպես նաև 6 խորթ եղբայրներ և քույրեր նույն հորից և այլ կանանցից, ներառյալ Քիմբեր Լին Թորիս, Սքոթ Իսթվուդ, Քեթրին Ռիվս, Ֆրանչեսկա Իսթվուդ, Մորգան Կոլետ Իսթվուդ[5]։
Էլիսոնը ավարտել է Santa Catalina School և Stevenson School դպրոցները։ 1990 թվականին Իսթվուդը եկել է Սանտա-Բարբարա University of California-ում դերասանական վարպետություն սովորելու[6]։
1991 թվականին նա ձերբակալվել է հարբած վիճակում վարելու համար և ստացել է 3 տարվա պայմանական պատիժ[7]։
Կարիերա
Էլիսոնը առաջնաելույթ է ունեցել 1980 թվականին «Բրոնկո Բիլի» ֆիլմում՝ խաղալով մանկատանը գտնվող երեխաի դեր։
2005 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Մի ասա» ֆիլմում, որում նա նույնպես ծխաղացել է Ռաֆայելի դերը[6][8]։
2007 թվականին Էլիսոնը որպես պրոդյուսեր առաջնաելույթ է ունեցել «Rails & Ties» ֆիլմում։
Էլիսոնը նաև երգչուհի, մոդել[9] և ֆոտոմոդել է։
Անձնական կյանք
1990-2000 թվականներին Էլիսոնը ամուսնացած է եղել դերասան Կիրկ Ֆոկսի հետ։
2013 թվականի մարտի 15-ին Էլիսոնը երկրորդ անգամ ամուսնացել է քանդակագործ Ստեյսի Պոյտրեսի հետ, որի հետ նա հանդիպել է ամուսնությունից 3 տարի առաջ։
Ֆիլմագրություն
Դերասանուհի
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Բրոնկո Բիլի | Bronco Billy | մանկատան երեխա |
1997 | ֆ | Բացարձակ իշխանություն | Absolute Power | հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհի |
1997 | ֆ | Կեսգիշեր բարու և չարի այգում | Midnight in the Garden of Good and Evil | Մենդի Նիկոլոս |
1999 | ֆ | Նախաճաշ չեմպիոնների համար | Breakfast of Champions | Մեդի Մառիտիմո |
1999 | ֆ | Սև և սպիտակ | Black and White | Լին Դոմբռովսկի |
2002 | ֆ | Մենամարտ | Poolhall Junkies | Թարա |
2005 | ֆ | Մի ասա | Don't Tell | Ռաֆայել |
2018 | ֆ | Թմրավաճառ | The Mule | Աղջիկ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ Patrick McGilligan Clint: The Life and Legend. — St. Martin's Press[en], 2002. — С. 223. — ISBN 0312290322
- ↑ What it feels like… to be Clint Eastwood’s daughter Արխիվացված 2016-12-24 Wayback Machine. The Sunday Times. August 7, 2011
- ↑ 6,0 6,1 Alison Eastwood Biography New York Times.
- ↑ Patrick McGilligan Clint: The Life and Legend. — St. Martin's Press[en], 2002. — С. 455. — ISBN 0312290322
- ↑ Eastwood’s tip to daughter: take your vitamins Արխիվացված 2020-09-29 Wayback Machine from Reuters, September 16, 2007.]
- ↑ «Alison Eastwood». Վերցված է 2009 թ․ հունիսի 8-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Իսթվուդ» հոդվածին։ |
|