Էլլա Մակմեհոն (անգլ.՝ Ella McMahon, ապրիլի 1, 1994(1994-04-01)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի և երգահան։ Առավել հայտնի է իր բեմական անունով՝ Էլլա Էյր (անգլ.՝ Ella Eyre) ։ Նա հայտնի դարձավ Rudimental խմբի հետ «Waiting All Night» երգի շնորհիվ, ինչպես նաև Naughty Boy և Wiz Khalifa ի հետ միասին «Think About It» երգով։ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին թողարկվեց նրա առաջին մինի ալբոմը `Deeper:
Կենսագրություն
Էլլա Մակմեհոնը մեծացել է արևմտյան Լոնդոնում։ Նախքան երգչի կարիերան սկսելը , պարապել է մրցակցային լողով։
Նա սովորել է Millfield School դպրոցում, ինչպես նաև Լոնդոնի բեմական արվեստի և տեխնոլոգիաների դպրոցում BRIT School դպրոցում։