Էլմիրա Սկրիպչենկո
Էլմիրա Սկրիպչենկո | |
---|---|
ֆր.՝ Almira Skripchenko | |
Պետություն(ներ) | Մոլդովա Ֆրանսիա |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Միջազգային վարպետ (1998) |
Ներկայիս վարկանիշ | 2421 |
ՖԻԴԵ համար | 13900145 |
365chess | Almira_Skripchenko |
Chesstempo համար | 198586 |
ICCF համար | 198586 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1992[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[1], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
Almira Skripchenko Վիքիպահեստում |
Էլմիրա Սկրիպչենկո[2] (ֆր.՝ Almira Skripchenko; փետրվարի 17, 1976, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆրանսիացի և մոլդովացի շախմատիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի (2001), բազմակի Ֆրանսիայի և Մոլդովայի չեպիոնուհի, միջազգային վարպետ (1998), կանանց գրոսմայստեր (1995):
Սպորտային կարիերա
Էլմիրա Սկրիպչենկոն ծնվել է Քիշնևում շախմատիստների ընտանիքում։ Հայրը` Ֆյոդոր Սկրիպչենկոն, մրցավար էր, իսկ մայրը` Նաիրա Աղաբաբյանը, Մոլդովայի ութակի չեմպիոնուհի և վաստակավոր մարզիչ[3]։ Շախմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից` մոր առաջնորդությամբ։
1992 թվականին պատանեկան աշխարհի առաջնությունում, նա դարձավ մինչև 16 տարեկանների չեպիոնուհի։ Այդ թվականից նա դարձավ Մոլդովայի շախմատի ընտրանու անդամ։ 1996 թվականից ապրում է Փարիզում։ 2000 թվականին Էլմիրա Սրիպչենկոն հասավ մինչև աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ 2001 թվականին նա կրկնեց իր հաջողությունը և հաղթեց Եվրոպայի անհատական առաջնությունում, ինչպես նաև դարձավ արծաթե մրցանակակիր Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես գալով Մոլդովայի կազմում։ 2002 թվականից Էլմիրա Սկրիպչենկոն հանդես է գալիս Ֆրանսիայի կողմից։ 2004 թվականին դարձել է Բիլի և Կրասնոտուրինսկի մրցաշարերի հաղթող։
Անձնական կյանք
1997 թվականին Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացել է ֆրանսիացի հայտնի գրոսմայստեր Ժոել Լոտիեի հետ, սակայն 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 1997-2002 թվականներին նա կրել է Սկրիպչենկո-Լոտիե ազգանունը։ 2006 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի մեկ այլ գրոսմայստեր Լորան Ֆրեսինեի հետ։ 2007 թվականին ծնվել է նրանց դուստրը։
Սյոգի
Բացի շախմատից, Էլմիրան, ինչպես նաև Լոտիեն խաղացել են սյոգի։ 1999 թվականին Մոլդովայի կողմից նա հանդես է եկել որպես պատվիրակ սյոգիի առաջին միջազգային համաժողովում[4]։
2011 թվականի սյոգիի 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացած միաժամանակյա խաղի ժամանակ Էլմիրան հաղթել է պրոֆեսիոնալ սյոգի խաղացող Տոսիյուկի Մորիուտիին[5]։
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 OlimpBase
- ↑ Շատ անգլիական և ռուսական լրատվական միջոցներ նրա անունը գրում էին սխալ` Ալմիրա։
- ↑ «Էլմիրա Սկրիպչենկոն դարձավ Եվրոպայի չեպիոնուհի» (ռուսերեն). Sports.md. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The 1st International Shogi Forum» (անգլերեն). Тeu.ac.jp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Սյոգիի 5-րդ Միջազգային փառատոն։» (ռուսերեն). Shogi.by. 2011 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմիրա Սկրիպչենկո» հոդվածին։ |
|