Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել
«Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» (անգլ.՝ Alvin and the Chipmunks: The Squeakquel), «Էլվինը և բուրունդուկները» ֆիլմի շարունակությունը։ Ռեժիսորը Բեթի Թոմասն է։
Սյուժե
Բուրունդուկները նորից բարեգործական համերգ է տալիս Փարիզում։
Համերգի ժամանակ Դեյվը վնասվում է։ Դեյվը խնդրում է իր մորաքրոջը՝ Ջեկիին հետևել Էլվինին, Սայմոնին և Թեոդորին, ովքեր պետք է գնան դպրոց, իսկ ինքը մնում է ապաքինվելու։ Մեկ այլ վթարից հետո (հիվանդանոց է ընկնում մորաքույրը) բուրունդուկները մնում են Թոբիի խնամքի տակ։
Գնալով դպրոց՝ Էլվինն ասում է, որ դպրոցն ավելի բարդ չէ, քան այգում քայլելը, բայց այն ավելացնում է զբոսանքին մղձավանջներ և սարսափներ։ Բուրունդուկներին դիմավորում է դպրոցի տնօրենը և ճանապարհում է մինչև դասարանը, որտեղ նրանք սովորելու են։ Այդտեղ բոլոր աղջիկները ուշադրություն են դարձնում նրանց։
Շուտով Jett Records-ը, ով սնանկացրել է Յան Հոուկին, պատմում է Յանի մասին, ասելով, որ նա ապրում է հիմա ձայնագրության ստուդիայի նկուղում և ուզում է վրեժ լուծել բուրունդուկներից իր կյանքը ձախողելու համար։ Ավելի ուշ հայտնվում են նոր երգող կենդանիներ աղջիկ բուրունդուկները՝ Բրիտանին, Ժանեթը և Էլեոնորան։ Նրանք հույս ունեին գտնել Հոուկին, ով իրենց կհասցներ բարձունքի։ Երբ Յանը տեսնում է նրանց, հրավիրում է իր «գրասենյակ», որը գտնվում է շինության տանիքում։ Այնտեղ աղջիկ բուրունդուկները կատարում են «Put Your Record On» երգը, և Յանը ասում է, որ ինքը կլինի նրանց ամենաառաջին երկրպագուն։ Յանը նաև ասում է, որ նա էլ չի զբաղվում Էլվին և բուրունդուկներ խմբով և վատ բաներ է պատմում նրանց մասին։ Նա աղջիկներին խորհուրդ է տալիս չվստահել նրանց, եթե հանդիպեն։
Իսկ դպրոցում բուրունդուկները բոլոր աղջիկների ուշադրության տակ են, ինչը դուր չի գալիս Ռայանին՝ ֆուտբոլային թիմի առաջնորդին, և նա սպառնում է, որ եթե բուրունդուկները խոսեն աղջիկների հետ, նայեն նրանց, և նույնիսկ եթե մտածեն նրանց մասին, ապա իրենց վերջը կգա։ Էլվինը հենց այդ պահին մտածում էր նրանց մասին, և ամբողջ ֆուտբոլային թիմը սկսում է վազել նրա հետևից և հասնելով նրան՝ մտցնում են պետքարանի անցքի մեջ։ Էլվինը փրկում է Սայմոնին կոյուղոմ հայտնվելուց։ Նրանք սկսում են փնտրել Թեոդորին, և տեսնում են, որ ֆուտբոլիստները ծաղրում են նրան։ Այստեղ Սայմոնն ու Էլվինը հարձակվում են նրանց վրա։ Այս դեպքից հետո տնօրենը բարկանում է, բայց խնդրում է բուրունդուկներին հանդես գալ դպրոցի կողից երաժշտական մի միջոցռաման ժամանակ։ Գրասենյակում տնօրենը խոստովանում է, որ բուրունդուկների երկրպագուն են, և որ նա երջանիկ է նրանց տեսնել։ Եվ բուրունդուկները համաձայնվում են։
Հաջորդ օրը բուրունդուկները մտնում են տակառի մեջ և զանգում են կենդանիների պաշտպանության հասարակություն, ասելով, որ Թոբի անունով մի տղա ուզում է իրենց տանել մի սարսափելի վայր՝ դպրոց։ Թոբին լսում է դա և գտնում է նրանց։ Թոբին ասում է, որ երկրորդ օրը միշտ առաջինից լավն է։
Ֆիզկուլտուրայի դասին բոլորը խաղում են ամերիկյան ֆուտբոլ։ Սայմոնը և Թեոդորը միանգամից դուրս են գալիս խաղից, իսկ Էլվինը մնում է մենակ։ Երբ Ռայանը գնդակ է նետում, նա բռնում է, և Ռայանը առաջարկում է Էլվինին իրենց թիմում խաղալ։ Ընթրիքին Էլվինը պտամում է թե ինչպես է պատկերացնում իրեն ամերիկյան ֆուտբոլ խաղալիս, և Սայմոնն ասում է, որ նա կարող է նստել ֆուտբոլիստների սեղանի մոտ։
Յանը տեսնելով, որ Էլվինը և բուրունդուկները ելույթ են ունենալու համերգին, ասում է աղջիկ բուրունդուկներին, որ նրանք էլ են դպրոց գնալու։
Դպրոցի միջանցքում բուրունդուկները տեսնում են աղջիկ բուրունդուկներին, և նրանց միջև միանգամից գայթակղություն է առաջանում։ Փորձի ժամանակ բուրունդուկները չեն կարողանում լավ երգել, քանի որ մտածում են աղջիկ բուրունդուկների մասին։ Այդ ժամանակ գալիս է Յանը և առաջարկում է, որ խումբը մասնակց համերգին։ Դրա համար քվեարկություն են ացնկացնում։ Սկզբում աղջիկ բուրունդուկները կատարում են «Hot-n-Cold», ապա «Single Lady» երգը։ Իսկ քվեարկությանը բուրունդուկները չեն կարողանում մասնակցել, քանի որ Էլվինը ֆուտբոլի առաջնությանը խաղալու պատճառով ուշանում է։ Դրա պատճառով նա վիճում է Սայմոնի հետ։ Առավոտյան Թեոդորը գնում է կենդանաբանական այգի սուրիկատների մոտ, բայց նրանք այլ վանդակ էին տարել, իսկ նրանց գտնվելու վայրում (ուր գնաց Թեոդորը) արծիվ էր։ Ժամանակին հասան Էլվինը և Սայմոնը Թոբիի հետ միասին և փրկեցին Թեոդորին։ Բոլորը նորից հաշտվեցին։
Իսկ այդ ժամանակ աղջիկ բուրունդուկներին հրավիրել էին Բրիթնի Սփիրսի շոուն բացելու, ու պետք է բաց թողներին դպրոցի երաժշտական մրցույթը, և Բրիտանին ասում է, որ չի թողնի իր քույրերին, բայց Յանը սպառնում է իրենց և ասում է, որ եթե նրանք չմասնակցեն բացմանը, ապա ինքը նրանց «խորոված կանի»։ Ավելի ուշ Բրիտանին զանգում է Էլվինին և խնդրում է փոխարնել իրենց դպրոցի միջոցառմանը, բայց Էլվինն ասում է, որ կփրկի իրենց։ Հետո Էլվինը խաղալիք մոտոցիկլով փրկում է աղջիկ բուրունդուկներին, իսկ Յանը որոշում է նրանց բռնել խաղալիք ուղղաթիռի միջոցով։ Էլվինը և աղջիկները թռչում են ուղղաթիռի վրա և սկսում են սաղավարտներ նետել դեպի Յանը։ Թոբին ամենուր փնտրում է Էլվինին և չի գտնում նրան։ Նա որոշում է ժամանակ շահել բուրունդուկների համար․ նա դուրս է գալիս բեմ և երգում է մի հորինված երգ, իսկ երգի վերջում Էլվինն ու աղջիկ բուրունդուկները ներս են մտնում պատուհանից և հաղթում են մրցույթը «We Are Family» երգով։
Այդ ժամանակ Յանը փորձում է համերգ տալ ստադիոնում, բայց դա նրա մոտ չի ստացվում։
Բուրունդուկների ելույթին հասցնում է ներկա գտնվել Դեյվը։ Էլվինը խնդրում է Դեյվին, որ աղջիկ բուրունդուկներն էլ իրենց հետ մնան, քանի որ քնելու տեղ չունեն։ Բոլորը զվարճանում են «Shake Your Groove Thing» երգի ներքո։ Ֆիլմի վերջում Դեյվը և Էլվինը վիճում են, թե արդյոք հոգնել է Էլվինը թե ոչ։ Էլվինը անջատում է լույսը, և Դեյվը փորձելով մոտենալ նրան, կպնում է սքեյթբորդին ու սահում՝ կրկին ընկնելով հիվանդանոց։
Տիտրերում լսվում է «You Spin Me Round (Like A Record)» երգի ամբողջական տարբերակը։
Տիտրերից հետո ցույց են տալիս, որ Յանին նետում են աղբամանը։
Դերերում
- Զախարի Լևի - Թոբինա «Թոբի» Սևիլ
- Դևիդ Քրոս - Յան Հոուկ
- Ջեյսոն Լի - Դևիդ «Դեյվ» Սևիլ
- Ջասթին Լոնգ - Էլվին Սևիլ (ձայնավորում)
- Մեթյու Գրեյ Գուբլեր - Սայմոն Սևիլ (ձայնավորում)
- Ջեսի Մաքքարթնի - Թեոդոր Սևիլ (ձայնավորում)
- Էմի Փոլեր - Էլեոնորա Միլլեր (ձայնավորում)
- Աննա Ֆերիս - Ժանեթ Միլլեր (ձայնավորում)
- Քրիստինա Էփլգեյթ - Բրիտանի Միլլեր (ձայնավորում)
- Ուենդի Մելիկ -դպրոցի տնօրեն
- Անժելա Ջոնսոն - Ջուլի Օրտեգա
- Քեթրին Ջուսթեն - Ջեկի Սևիլյե
- Քևին Շմիդտ - Ռայան Էդվարդս
- Քրիս Ուորեն կրտսեր - Կսանդեր
- Բրիջիտ Մենդլեր - Բեկա Քինգսոն
Կարծիքներ
Ֆիլմը ստացել է հիմնականում բացասական կարծիքներ։ Ըստ Rotten Tomatoes կայքի, 80 %-ից 20-ը ֆիլմին դրական գնահատական են տվել, իսկ միջին բալը կազմել է 3,9 10-ից[5]։ Ըստ հայտնի թերթերի, վեբ-կայքերի, հեռուստատեսային և ռադիո հաղորդումների ինը թոփ-քննադատների կարծիքների, ֆիլմը ռեյտինգը 33 % է։ Ըստ կայքի․ «Այս „պիսկվելը“ կարող է զբաղեցնել փոքրիկ երեխաներին, բայց այն ամենևին եռանդուն չէ և իր մեջ շատ կոպիտ հումոր է ներառում»[6]. На Metacritic средняя оценка по стобалльной шкале составляет 41 балл[7]։
Որոշ կարծիքներ դրական են եղել։ Օրինակ, Ջո Լեյդոնը «Variety» ամսագրում ֆիլմը անվանել է «վարակող, բայց անհերքելիորեն ծիծաղելի շարունակություն, որը առաջարկում է հեռուստադիտողին կրծողների կրկնակի քանակ, ովքեր երգում և պարում են կենդանի դերասանների հետ»[8]։ «Common Sense Media»-ի համար հոդվածում Ջեֆրի Անդերսոնը գնահատել է ֆիլմը 5 աստղից 3-ով և գրել․ «Ծիծաղելի երգեր, բարի բուրունդուկներ, և ֆիլմը, կարծես, սիրտ ունի»[9]։
Սյու Ռոբինսոնը «Radio Times»-ից ասել է, որ «նույնիսկ մեծ տարիքի հեռուստադիտողները ֆիլմում ինչ-որ հետաքրքիր բան կգտնեն, էլ ի՞նչ խոսք երեխաների մասին, որոնց դուր կգա էկշնը և հեշտ հիշվող սաունդթրեքը»[10]։
Այն բանից հետո, որ ֆիլմը հավաքեց 112 միլիոն դոլլար համաշխարհային կինովարձույթի առաջին շաբաթում, շատ կինոքննադատներ հուսահատված էին, քանի որ այս ֆիլմը նախընտրեցին ավելի շատ, քան այլ ընտանեկան ֆիլմեր[11][12]։
Սաունդթրեք
- You Really Got Me (feat. Honor Society)
- Hot n Cold
- So What
- You Spin Me Round (Like a Record)
- Single Ladies (Put a Ring on It)
- Bring it On
- Stayin' Alive
- The Song (feat. Queensberry)
- It’s OKEY
- Shake Your Groove Thing
- Put Your Records On
- I Want To Know What Love Is
- We Are Family
- No One (feat. Charice)
- I Gotta Feeling
- Follow Me Now
- In The Family (Bonus Track)
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Alvin and the Chipmunks: The Squeakquel (2009)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Alvin and the Chipmunks: The Squeakquel (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Alvin and the Chipmunks: The Squeakquel». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Leydon, Joe (2009 թ․ դեկտեմբերի 20). «Alvin and the Chipmunks: The Squeakquel Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Anderson, Jeffrey M. «Alvin and the Chipmunks: The Squeakquel Movie Review». Common Sense Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Robinson, Sue (2009 թ․ դեկտեմբերի 24). «Alvin and the Chipmunks: The Squeakquel». RadioTimes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Ryan Michael Painter (2009 թ․ դեկտեմբերի 28). «Weekend Box Office Reaction». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Scott Mendelson (2009 թ․ դեկտեմբերի 27). «HuffPost Weekend Box Office in Review: Avatar Dominates Record-Breaking Weekend». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: (Metascore), (User Score)
- «Էլվինը և բուրունդուկները 2» Արխիվացված 2010-08-20 Wayback Machine(ռուս.) KinoImpulse կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել» հոդվածին։ |
|