Էմանուելա դե Պաուլա
Էմանուելա դե Պաուլա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Cabo de Santo Agostinho, Պերնամբուկու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | մոդել |
Emanuela de Paula Վիքիպահեստում |
Էմանուելա դե Պաուլա (պորտ.՝ Emanuela de Paula, ապրիլի 25, 1989, Cabo de Santo Agostinho, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի թոփ մոդել։
Էմանուելան մուլատ է[1]․ հայրը սևամորթ է, մայրը՝ սպիտակամորթ[1]։ Ինչպես հենց ինքը՝ դե Պաուլան է նշում, բրազիլացի սևամորթ սակավաթիվ մոդելներից մեկն է[2]։ Կարիերան սկսել է մանուկ հասակից․ ինը տարեկանում նկարահանվել է տեղի սուպերմարկետի գովազդում, տասնհինգ տարեկանում էլ մասնագիտական առաջին գործարքն է կնքել (ֆրանսիական Marilyn Agency գործակալության հետ)։ 2005 թվականից մասնակցել է Ralph Lauren-ի, Zac Posen-ի, Bill Blass-ի նյույորքյան ցուցադրություններին[3]։ 2009 թվականից տեղ է գրավել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների լավագույն տասնյակում[2]։
Տարբեր ժամանակներում դե Պաուլան մասնակցել է Ralph Lauren-ի, Bill Blass-ի, Zac Posen-ի, Shiatzy Chen-ի, Alexandre Herchcovitch-ի, Colcci-ի, Diane von Furstenberg-ի, Jennifer Lopez-ի, Sweetface-ի, Kenneth Cole-ի, Lacoste-ի, Rebecca Taylor-ի, Salinas-ի, Tommy Hilfiger-ի, Yigal Azrouël-ի, Cavalera-ի, DKNY-ի, GAP-ի, Hush Puppies-ի, MAC-ի, Sephora-ի, Top Shop-ի և նորաձևության այլ տների դիզայներների կազմակերպած ցուցադրություններին։
2008[4], 2010[5] և 2011 թվականներին[5] հրավիրվել է մասնակցելու «Victoria’s Secret» ընկերության ամփոփիչ ցուցադրություններին։ 2009 թվականին էլ նկարահանվել է «Pirelli» օրացույցի համար։
Անձնական տվյալներ
Հասակը՝ 176 սմ[6]
կուրծքը՝ 84 սմ[6]
գոտկատեղը՝ 60 սմ[6]
կոնքերը՝ 87 սմ[6]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Model of the Week - Emanuela Արխիվացված 2010-04-23 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Revista VEJA | Edição 2116 | 10 de junho de 2009 Արխիվացված 2011-12-23 Wayback Machine
- ↑ «Emanuela de Paula - Fashion Model - Profile on New York Magazine». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «EGO - NOTÍCIAS - Emanuela de Paula posa para campanha da Victoria's Secret». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 5,0 5,1 «Emanuela De Paula». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Эмануэла Де Паула: FashionModelDirectory.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 07.07.2014-ին.
Արտաքին հղումներ
- Պրոֆիլը Fashion Model Directory կայքում (անգլ.)
- Պրոֆիլը models.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուելա դե Պաուլա» հոդվածին։ |
|