Էմիլիանո Արմենտերոս
Էմիլիանո Արմենտերոս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1986[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր | Monte Grande, Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
էմիլիանո Դանիել Արմենտերոս (իսպ.՝ Emiliano Daniel Armenteros, հունվարի 18, 1986[1][2], Monte Grande, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կենսագրություն
Ակումբային կարիերա
Արմենտերոսը ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բանֆիլդ» ակումբում։ Այս ակումբի կազմում նա դեբյուտ կատարեց Արգենտինայի առաջնությունում 17 տարեկանում։ 2005 թվականին «Ինդեպենդիենտե»-ն Էմիլիանոյին գնեց մոտ 1 միլիոն դոլարով։ «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Արմենտերոսը դարձավ հիմնական կազմի խաղացող՝ չնայած իր երիտասարդ տարիքին։
2007 թվականին Էմիլիանոն վարձակալության իրավունքով տեղափոխվել է իսպանական «Սևիլիա»՝ մրցաշրջանի վերջում գնման իրավունքով։ Առաջին մրցաշրջանում նա խաղացել է ակումբի երկրորդ թիմի կազմում՝ իսպանական երկրորդ դիվիզիոնում՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։ «Սևիլիայի» կազմում Արմենտերոսը դեբյուտ կատարեց Իսպանիայի առաջնությունում 2008 թվականի հոկտեմբերի 19-ին՝ խաղալով 15 րոպե «Ալմերիայի» դեմ արտագնա խաղում (1:0)։ Այդ մրցաշրջանում Էմիլիանոն ևս 2 անգամ դուրս եկավ խաղադաշտ, իսկ«Նումանսիայի» դեմ խաղում (2:0) Արմենտերոսը խփեց իր առաջին գոլը իսպանական Պրիմերայում[3]:
2009 թվականին Արմենտերոսը վարձակալությամբ տեղափոխվեց Լա Լիգայի նորեկ «Խերես»[4]: Հոկտեմբերի 4-ին Էմիլիանոն իր առաջին գոլը խփեց թիմի կազմում՝ «Մալագայի» դեմ տնային խաղում (1:1)[5], այսպիսով նշելով իր առաջին երեխայի՝ Սոֆյայի ծնունդը[6]: Արդյունքում «Խերես»-ը զբաղեցրեց վերջին տեղը և անցավ երկրորդ դիվիզիոն։
2010 թվականի հուլիսի 15-ին Էմիլիանոն վարձակալությամբ տեղափոխվեց իսպանական երկրորդ դիվիզիոնի «Ռայո Վալեկանո» ակումբ։ Մրցաշրջանի ընթացքում Արմենտերոսը դարձավ թիմի առաջատարներից մեկը՝ խփելով 20 գոլ։ 2010 թվականի նոյեմբերի 20-ին «Պոնֆերադինայի» դեմ խաղում Էմիլիանոն հեթ-տրիկ գրանցեց[7]: Մրցաշարի արդյունքներով մադրիդյան արվարձանի թիմը գրավեց 2-րդ տեղը և ութ տարվա ընդմիջումից հետո վերադարձավ էլիտար դիվիզիոն։
2012 թվականի ամռանը մայրաքաղաքային թիմի կազմում անցկացրած մրցաշրջանից հետո Արմենտերոսը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Օսասունա»՝ նրա հետ կնքելով եռամյա պայմանագիր[8]:
2014 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Չիապաս» ակումբ։
2016/17 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Սանտոս Լագունայի» կազմում։
Միջազգային կարիերա
Արմենտերոսը հանդես է եկել Արգենտինայի երիտասարդական հավաքականում և ընդգրկվել է 2005 թվականին Նիդերլանդներում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը մեկնող թիմի կազմում։ Մրցաշարում, որը հաղթեց Արգենտինայի հավաքականը, Էմիլիանոն մասնակցել է յոթ խաղից հինգին[9]:
Ձեռքբերումներ
- Երիտասարդների աշխարհի չեմպիոն 2005
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Numancia 0-2 Sevilla FC» (անգլերեն). ESPN FC. 2009-05-31. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
- ↑ «El Xerez anuncia el fichaje de Emiliano Armenteros» (իսպաներեն). Marca. 2009-08-04. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
- ↑ «Win continues to elude Xerez» (անգլերեն). ESPN FC. 2009-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
- ↑ «Felicitación a Armenteros» (իսպաներեն). Официальный сайт ФК «Херес». 2009-10-27. Արխիվացված է օրիգինալից 2013-05-27-ին.
- ↑ «Armenteros con un hat-trick guía al Rayo en la victoria» (իսպաներեն). Diario AS. 2010-11-20. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
- ↑ «Эмилиано Арментерос перешел в «Осасуну»» (ռուսերեն). Eurosport.ru. 2012-07-06. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
- ↑ «Emiliano Armenteros» (անգլերեն). FIFA. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
Արտաքին հղումներ
- «Профиль футболиста на официальном сайте ФК «Осасуна»» (իսպաներեն). www.osasuna.es. Արխիվացված է օրիգինալից 2013-05-27-ին. Վերցված է 2013-05-26-ին.
- «Статистика в аргентинском чемпионате» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-27-ին. Վերցված է 2013-05-26-ին.
- «Профиль футболиста на сайте Futbolme» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-27-ին. Վերցված է 2013-05-26-ին.