Էմմա Բութ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1982[1] |
Ծննդավայր | Denmark |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Էմմա Բութ (անգլ.՝ Emma Booth, 1982[1], Denmark), ավստրալիացի դերասանուհի[2] և ֆոտոմոդել[3][4]։ Բութը 2007 թվականին «Կլուբլանդիա» ֆիլմում իր դերի համար շահել է AACTA կինոմրցանակ[5]։ Դրանից հետո նկարահանվել է «Արյունոտ առու» (2009), «Տղաները վերադառնում են» (2009), «Հիպի Հիպի Շեյք» (2010) և «Պարկեր» (2013) ֆիլմերում։
Կարիերա
Ֆիլմ և հեռուստատեսություն
«Սանդենս» կինոփառատոնում «Կլուբլանդիա» ֆիլմի ցուցադրությունից հետո նրա կարիերան առաջադիմել է և նրան սկսել են առաջարկել տարբեր դերեր կինոյում։
2007-ին մասնակցել է «Հիպի Հիպի Շեյք» ֆիլմի նկարահանումներին, որը չի ցուցադրվել[2][6]։ 2009 թվականին Էմման նկարահանվել է «Արյունոտ առու» սարսափ ֆիլմում՝ Լիզ Ֆյոլների դերում։ Հաջորդ տարում նկարահանվել է «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում[7], իսկ 2013 թվականին երկրորդական դեր է խաղացել «Պարկեր» քրեական ֆիլմում[8]։
2013 թվականի սկզբին ամերիկյան հեռուստատեսությունում՝ ABC հեռուստաալիքի «Գոթիկա» սերիալում ստացել է իր առաջին կանոնավոր դերը[9]։
2017 թվականի հուլիսին Բութը միացել է ABC հեռուստաալիքի հանրահայտ «Մի անգամ հեքիաթում» սերիալին՝ Կախարդ Գոթելի դերով։
Մոդելային կարերիա
Տասնչորս տարեկանում դարձել է աղջիկների համար նախատեսված «Girlfriend» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից[10]։ Տասնհինգ տարեկան հասակում որպես մոդել կարողացել է աշխատել Տոկիոյում, Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։
Անձնական կյանք
2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ նա դեռևս 2013 թվականին Լաս Վեգասում գաղտնի ամուսնացել է երաժիշտ Դոմինիկ Ջոզեֆ Լունարի հետ[11]։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2007 | Հիպի Հիպի Շեյք | Hippie Hippie Shake | Ժերմեր Գրիր | չհրատարակված ֆիլմ |
2007 | Բոլոր սրբերը | All Saints | Ռուբի Սփերոու | էպիզոդներ՝ «Smoke and Mirrors», «Back on Track» |
2009 | Տղաները վերադառնում են | The Boys Are Back | Լորա | |
2009 | Արյունոտ առու | Blood Creek | Լիզ Ֆյոլլներ | |
2010 | Քրեական Ավստրալիա | Underbelly | Քիմ Հոլինգսվորթ | |
2011 | Թեքում | Swerve | Ջինա | |
2011 | Ամպերի փողոց | Cloudstreet | Ռոուզ Փիքլս | մինի սերիալ |
2013 | Գոթիկա | Gothica | Մեդելին Աշեր | օդաչու |
2017 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Չար կախարդ Գոթել | 7 սեզոն |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ 2,0 2,1 Helen Ganska (2010 թ․ հունիսի 15). «Underbelly star 'disgusted' at strip». PerthNow. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Emma Booth». Vogue. 2011 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Clare Press (2015 թ․ փետրվարի 7). «Emma Booth secretly married for a year». The Daily Telegraph (Australia) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Awards for Emma Booth». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ Greer, Germaine (2007 թ․ հուլիսի 15). «Germaine Greer: Emma Booth is to play me in a film about the 60s. Can't she get an honest job?». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Richard Clune (2009 թ․ օգոստոսի 22). «Underbelly's star signing». The Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Don Groves (2013 թ․ հոկտեմբերի 28). «Emma Booth embodies Shallows' Queenie». IF Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Nellie Andreeva (4 марта 2013). «Emma Booth Joins ABC's 'Gothica', Several Pilots Cast Young Leads». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ Nicole Cox (2007 թ․ հունիսի 13). «Emma Booth's going bush». Perth Now. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Amy Roberts (2015 թ․ մարտի 7). «Underbelly actress Emma Booth reveals she secretly married in Vegas». Daily Mail. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Բութ» հոդվածին։ |
|