Էմմա Չեմբրլեյն
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | Մայիսի 22 , 2001 San Mateo, California, U.S. | |||||||||||
Հասակ | 20 | |||||||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||||||
Կայք | https://shopemmachamberlain.com/ | |||||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||||
Ալիքի անուն | Chamberlain Emma Chamberlain | |||||||||||
Գործունեության տարիներ | 2017-ներկա | |||||||||||
Բաժանորդներ | 11․2 միլիոն | |||||||||||
Դիտումներ | 1․5 միլիարդ | |||||||||||
Play buttons
|
Էմմա Ֆրենսիս Չեմբրլեյն (մայիսի 22, 2001[1], Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] ), ամերիկացի ինտերնետային անձնավորություն, մասնավորապես YouTube-ում։ 2018 թվականին արժանացել է Streamy մրցանակին Breakout Creator կատեգորիայում[3]։ 2019 թվականին Time ամսագիրը նրան ներառել է իր Time 100 Next ցուցակում[4] և Ինտերնետում 25 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ գրելով, որ «Չեմբրլեյնը ստեղծեկ է վլոգինգի մի մոտեցում, որը ցնցել է YouTube-ի ոճի ոչ պաշտոնական ուղեցույցը»[5]։ 2019 թվականի ապրիլին Չեմբրլեյնը թողարկել է իր առաջին փոդքասթը ՝ Anything Goes[6][7]։ Հետագայում Չեմբրլեյնը 12-րդ Shorty մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն պոդքասթեր» մրցանակին[8]։ Եղել է Louis Vuitton-ի մոդելներից։
Վաղ կյանք
Չեմբրլեյնը ծնվել է 2001 թվականի մայիսի 22-ին Սան Բրունոյում, Կալիֆորնիա։ Նրա ծնողներն են Մայքլ Ջոն Չեմբրլեյնը և Սոֆիա Փայնթրի Չեմբրլեյնը։ Նա իր ծնողների միակ զավակն է, ովքեր ամուսնալուծվել են, երբ նա հինգ տարեկան է եղել[2]։
Հաճախել է Կենտրոնական Միջին դպրոց Սան Կառլոսում, Կալիֆորնիա և Նոտր Դամի ավագ դպրոցը, Բելմոնտ[9], որը միայն աղջիկների համար նախատեսված կաթոլիկական նախապատրաստական դպրոցն է, որտեղ մասնակցել է cheerleading և track թիմերին։ Հինգ տարի մասնակցել է մրցակցային cheer-ի և եղել է Կալիֆորնիայի All Stars Pink cheer թիմի անդամ[10]։ Ավագ դպրոցը թողել է իր առաջին տարվա առաջին կիսամյակի ընթացքում և ավարտել է Կալիֆորնիայի ավագ դպրոցի ավարտական քննությունը հանձնելուց հետո[11]։
Կարիերա
YouTube
Չեմբրլեյնն ավագ դպրոցի երկրորդ տարվա ավարտին դժգոհ է եղել դպրոցական իր կյանքից։ Հոր հետ խոսելուց հետո, ով խրախուսում է նրան դպրոցից դուրս կիրք գտնել, նա որոշեց YouTube-ի ալիք բացել։ Նա օգտագործում էր վիդեո-խմբագրման մի ոճ, որը բնորոշվում էր խոշորացումներով, էկրանին տեքստ ավելացնելով և դադարներով[2]։
2018 թվականի հունիսին Չեմբրլեյնը Բեյի տարածքից միայնակ տեղափոխվել է Լոս Անջելես[2]։ Այնտեղ նա պատանի YouTube-եր Ջեյմս Չարլզի և կատակերգական դուո Դոլան երկվորյակների հետ ստեղծել է «The Sister Squad» խումբը[12]։ Նրանք ներկայացվել են YouTube Rewind 2018-ում[13]։ The Sister Squad-ը առաջադրվել է 2019 թվականի YouTube Ensemble Shorty մրցանակի։
«Sister Squad»-ի անդամների հետ համագործակցության հետ մեկտեղ Էմման 2018 թվականի ընթացքում YouTube-եր Էլլի Թումանի և Հաննա Մելոշի հետ տեղադրեց տեսանյութեր, որտեղ ներկայացված էր իրենց երեք հոգուց բաղկացած «The Girdies» անունով խումբը[14]։
Նորաձևություն և բիզնես
2018 թվականի մարտին Չեմբրլեյնը համագործակցել է Dote գնումների հավելվածի հետ։ 2018 թվականի մայիսին Դոթը նրան բազմաթիվ այլ կին YouTube-ների հետ ուղարկեց Օսթին, Տեխաս, Կոաչելլա Վելի երաժշտության և արվեստի փառատոնին։ 2018 թվականի հուլիսին Դոթը թողարկեց հագուստի գիծ, որի ձևավորումը կարարել էր Չեմբրլեյնը, Low Key / High Key՝ Էմմայի կողմից[15]։ 2019 թվականի սկզբին Դոթի հետ կապված հակասությունների պատճառով Չեմբրլեյնը խզեց կապերը նրանց հետ[16]։
Չեմբրլեյնը 2019 թվականի մարտին մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթին YouTube-ի և Louis Vuitton- ի համատեղ հովանավորությամբ, որին միջնորդել է Դերեկ Բլասբերգը ՝ YouTube-ի նորաձևության և գեղեցկության համագործակցության ղեկավարը[17]։ Միջոցառմանը նա ներկա է եղել մոդել/YouTube-եր Կարլի Քլոսի հետ[18]։ 2019 թվականի հունիսի 4-ին Չեմբրլեյնը և The Dolan Twins- ը տեսանյութեր են տեղադրել իրենց ալիքներում։ Սա նրանց առաջին տեսահոլովակային համագործակցությունն էր դեկտեմբերին հրապարակված Sister Squad- ի վերջին տեսանյութերից հետո։ Ջեյմս Չարլզի բացակայությունը նպաստեց այն համոզմանը, որ <<Sister Squad>>-ը տարրալուծվել է[19]։
2019 թվականի դեկտեմբերին հիմնադրել է իր սեփական սուրճի ընկերությունը՝ Chamberlain Coffee-ն[20]։
Փոդքասթ
2019 թվականի ապրիլի 11-ին Չեմբրլեյնը թողարկեց իր փոդքասթի առաջին մասը՝ Anything Goes (նախկինում կոչվե է Stupid Genius), շաբաթական շարք, որտեղ նա փորձում է շարունակական զրույց վարել որևէ կոնկրետ խնդրի/թեմայի շուրջ։ Նա անդրադառնում է մի շարք թեմաների, ինչպիսիք են հարաբերությունները, հոգեկան առողջությունը, նորաձևությունը և այլն։ Այն հասանելի է Spotify-ում, Apple Podcasts-ում և մի շարք այլ փոդքասթ հարթակներում[21]։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.youtube.com/watch?v=tgy3zDcZz5U
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bromwich, Jonah Engel (2019 թ․ հուլիսի 9). «The Evolution of Emma Chamberlain». The New York Times. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «8th Annual Nominees & Winners». The Streamy Awards. 2018. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Meet the 2019 Time 100 Next». Time. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ Matthews, Cate (July 16, 2019).«The 25 Most Influential People on the Internet». Time.
- ↑ Chiu, Melody (2019 թ․ ապրիլի 19). «YouTube Star Emma Chamberlain's Podcast Hits No. 1 in 50 Countries — All About the Latest Episode». People. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Emma Chamberlain Wins Pop Podcast & Social Star at 2020 PCAs». E! Online.
- ↑ «Emma Chamberlain - The Shorty Awards». Shorty Awards. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Hanshaw, Brooke (2018 թ․ սեպտեմբերի 15). «Young influencers». San Mateo Daily Journal.
- ↑ Kim, Yerin (2019 թ․ մայիսի 3). «10 Facts About Emma Chamberlain Only Real Fans Will Know». Seventeen.
- ↑ Golden, Zara (2019 թ․ հունիսի 3). «Emma Chamberlain Is the Next... Something. What Is It?». Elle.
- ↑ Dzurillay, Julia (2019 թ․ մայիսի 15). «Who Is in James Charles's Sister Squad?».
- ↑ Smith, Dave. «'YouTube Rewind 2018' is officially the most disliked video in YouTube history — here's why». Business Insider.
- ↑ John, Caroline (2019 թ․ մարտի 7). «Who Is Hannah Meloche? 4 Facts You Need to Know about the YouTube Star». Earn The Necklace.
- ↑ Alcántara, Ann-Marie (2018 թ․ օգոստոսի 7). «Dote, a Virtual Shopping App, Releases Its First Private-Label Brand With a YouTube Star». Adweek. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Lorenz, Taylor (2019 թ․ հուլիսի 3). «Emma Chamberlain Is the Most Important YouTToday». The Atlantic. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ McDowell, Maghan (2019 թ․ հուլիսի 22). «Fashion doesn't know what to do with YouTube. Derek Blasberg is trying to help». Vogue Business. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Martinez, Tara (2019 թ․ մարտի 22). «You'll Get FOMO Watching This Video Of Emma Chamberlain & Karlie Kloss Hanging Out In Paris». Elite Daily. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Is the Sisters Squad over? Emma Chamberlain and the Dolan Twins new video sparks rumours». We The Unicorns.
- ↑ Santiago Cortés, Michelle (2019 թ․ դեկտեմբերի 23). «Emma Chamberlain Dropped A Coffee Brand Over The Weekend, This Is Not A Drill». Refinery29. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Anything Goes with Emma Chamberlain». Spotify. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Չեմբրլեյն» հոդվածին։ |
|