Էմմենի կենդանաբանական այգի

Էմմենի կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի
ՏեղագրությունԷմմեն  Նիդերլանդներ
Հիմնադրված1935
Փակվածդեկտեմբերի 31, 2015
Կայքdierenpark-emmen.nl
 Dierenpark Emmen Վիքիպահեստում

Էմմենի կենդանաբանական այգի (հայտնի է նաև՝ հյուսիսային կենդանաբանական այգի) մեծ կենդանաբանական այգի էր, որը գտնվում էր Էմմենում, Նիդերլանդներ՝ Դրենթեի հյուսիսային նահանգում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով 2011 թվականին որոշվեց կենդանաբանական այգին վերակազմավորել։ Այն փակվեց 2015 թվականի վերջ, բայց վերաբացվեց 2016 թվականի սկզբին մեկ այլ վայրում՝ որպես Էմմենի վայրի արկածային կենդանաբանական այգի (անգլ.՝ Wildlands Adventure Zoo Emmen)։

Պատմություն

Կառուցվել է 1935 թվականին և վերջնական վերանորոգվել է 1970 թվականին, Էմմենի կենդանաբանական այգին համարվում է Եվրոպայի ամենալավ կենդանաբանական այգիներից մեկը և շատ մրցանակներ է շահել։ Կենդանիները ապրում են խնամքով կառուցված բնական միջավայրում՝ ըստ բուսականության, եղանակի և բարձրության։ Տարածքի պակասի պատճառով, մի նոր, երկրորդ մաս բացվեց 1998 թվականին՝ հենց Էմմենի դրսում։ Կենդանաբանական այգու երկու մասերն էլ կապված էին մեկը մյուսի հետ և մեկ տոմսը հնարավորություն էր տալիս մուտք գործել երկու մասերն էլ։

Պահպանություն և բուծում

Կենդանաբանական այգին մեծ հաջողություն ունի ասիական փղեր բուծելու բնագավառում, 1992 թվականից 26 ծնունդ և միայն 2010-2011 թվականներին չորս ծնունդ։ 2011 թվականին կենդանաբանական այգում կային 13 փղեր, մնացացը տեղափոխվեցին այլ կենդանաբանական այգիներ[1]

Էմմենի վայրի արկածային կենդանաբանական այգի

Էմմենի քաղաքային խորհուրդը հաստատեց ամբողջովին նոր Վայլդլենդս (անգլ.՝ Wildlands) կենդանաբանական այգու կառուցումը, որը ենթադրում էր տարեկան ընդունել 1,3 միլիոն այցելու։ Նոր կենդանաբանական այգին ավարտվեց 2016 թվականի մարտին և Էմմենի քաղաքային կենտրոնի վերականգնման ծրագրի մի մասն է կազմում։ Այցելուները կարող են քայլել նոր Սիթի պլազայից դեպի կենդանաբանական այգի, որը սկզբնական կազմում է մոտ 22 հա (54 ակր), ընդլայնման համար լրացուցիչ 26 հա-ով (64 ակր), որը ներառում է մոտ 40,000 քառակուսի մետր ներքին տարածք՝ ներառելով թատրոն[2][3]։

2012 Հոլանդական ժամանակի փորձնական առաջնություններ

Բացի Աֆրիկայի սավաննաների՝ պրոֆեսիոնալների և էլիտար կանանց համար կենդանաբանական այգում սկսվեց 2012 Հոլանդական ժամանակի փորձնական առաջնություններ։ Պատմության մեջ դա առաջին անգամն էր, որ կենդանաբանական այգում սկսվեց ցիկլային մրցավազք[4]։ Հեծնում էին զեբրեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և հիպպոսներ[5]։

Նշումներ

  1. Կաղապար:ZooOrg
  2. Կաղապար:ZooOrg
  3. «Noorder Dierenpark (Emmen Zoo)». goodzoos.com. good Zoos. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Sophia Zoo». elephant.se. The Elephant Encyclopedia. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Emmen Zoo Welcomes Council Decisi». dierenparkemmen.nl. Dierenpark Emmen. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Location». dierenparkemmen.nl. Dierenpark Emmen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «NK Tijdrijden». nk-tijdrijden.nl. 2012 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Start NK Tijdrijden 20 juni in Dierenpark Emmen». DierenparkEmmen.nl. 2012 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ