Էյվերի Բրանդեջ

Էյվերի Բրանդեջ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունանգլ.՝ Avery Brundage
Մասնագիտացումարվեստի կոլեկցիոներ, բասկետբոլիստ, թեթևատլետ, հնգամարտիկ, քաղաքական գործիչ և գործարար
Երկիր ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 28, 1887(1887-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահվան ամսաթիվմայիսի 8, 1975(1975-05-08)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԳարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
ԱկումբIllinois Fighting Illini men's basketball?
Հասակ՝183 սանտիմետր
Քաշ91 կիլոգրամ
ՍտորագրությունИзображение автографа

Էյվերի Բրանդեջ[6] (անգլ.՝ Avery Brundage, սեպտեմբերի 28, 1887(1887-09-28)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 8, 1975(1975-05-08)[1][2][3][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), ամերիկացի սպորտսմեն և սպորտային ֆունկցիոներ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ և նախագահ, կոլեկցիոներ և բարեգործ։ Միակ ոչ եվրոպացին է, որ եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ 1912 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է։

Avery Brundage (1970).jpg
էիվերի Բրենդմեջ

Կենսագրություն

Ծնվել է Դետրոյթում, քարագործի ընտանիքում, 1909 թվականին շինարար ինժեների դիպլոմ է ստացել Ուրբանա-Շամպեյնում գտնվող Իլինոյսի համալսարանից։

Օլիմպիական խաղերին իր միակ մասնակցության ժամանակ նա եղել է վեցերորդը՝ թեթև աթլետիկայի հնգամարտում և 22-րդը՝ սկավառակի նետման մեջ։ Տասնամարտում ութ դիսցիպլիններից հետո զբաղեցրել է վերջին տեղերից մեկը և այդ պատճառով դուրս է մնացել մրցակցությունից։ Հնգամարտում նա առաջ է շարժվել մեկ աստիճանով՝ միայն Ջիմ Թորփի որակազրկումից հետո, որը հետագայում չեղյալ է համարվել։

Եղել է Ամերիկյան ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1928—1952) և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1952-1972)։ Բրանդեյջ երկար ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում եղել են միայն Պիեռ դը Կուբերտենը և Խուան Անտոնիո Սամարանչը։

Որպես ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիդեի նախագահ` հանդես է եկել 1936 թվականի Օլիմպիական խաղերի բոյկոտի դեմ` բոյկոտի գաղափարը համարելով «սիոնիստների դավադրություն»։ 1972 թվականին լինելով ՄՕԿ-ի նախագահ, որոշում է ընդունել շարունակել մյունխենյան Օլիմպիական խաղերը, չնայած Պաղեստինյան Սև սեպտեմբեր ահաբեկչական կազմակերպության ահաբեկչությանը, որին զոհ է գնացել 12 մարդ[7]։

Կողմ է եղել օլիմպիական սպորտի սիրողական բնույթին, աջակցել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջ. Ահերնին` պրոֆեսիոնալներին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը մասնակցելուն արգելելու հարցում։

Նվաճումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 https://www.lemonde.fr/archives/article/1967/05/03/des-jeux-africains-aux-jeux-olympiques_2628234_1819218.html
  5. 5,0 5,1 Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 251. — ISBN 978-951-37-7005-1
  6. Брэндедж // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 260. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  7. Вл. Абаринов, Грани.ру, 9.08.2012
  8. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Avery Brundage(իտալ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյվերի Բրանդեջ» հոդվածին։