Էնդրե Բոտկա
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 25, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էնդրե Բոտկա (հունգ.՝ Botka Endre,օգոստոսի 25, 1994[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» ակումբի և Հունգարիայի հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
Բոտկան «Գոնվեդ» ակումբի սան է։ 2014 թվականի մայիսի 11-ին «Դյորի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում[2]։ Նույն թվականի ամռանը Բոտկային խաղային պրակտիկա ստանալու համար վարձակալել է «Կեչկեմետ» ակումբը։ Հուլիսի 27-ին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[3]։ Հոկտեմբերի 4-ին «Պակշի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Կեչկեմետի» կազմում[4]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Գոնվեդ»։ 2015 թվականի օգոստոսի 2-ին «Դեբրեցենի» դեմ խաղում Էնդրեն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։
2017 թվականի սկզբին Բոտկան տեղափոխվել է «Ֆերենցվարոշ»։ Փետրվարի 18-ին «Դեբրեցենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ 2020 թվականի հունիսի 7-ին «Դիոշդիերի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ֆերենցվարոշի» կազմում[7]։ Ակումբի կազմում երեք անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն և նվաճել ազգային գավաթը։
Միջազգային կարիերա
2016 թվականի նոյեմբերի 15-ին Շվեդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում[8]։ 2021 թվականին Էնդրեն մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Պորտուգալիայի[9], Ֆրանսիայի[10] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[11]։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Էնդրեն խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։
Գոլերը Հունգարիայի հավաքականի կազմում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 2021 թվականի սեպտեմբերի 8 | Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա | Անդորրա | 2:0 | 2:1 | Աշխարհի առաջնություն 2022 որակավորում |
Ձեռքբերումներ
- Թիմային
Հունգարիա «Ֆերենցվարոշ»
- Հունգարիայի առաջնության հաղթող (3)՝ 2018/2019, 2019/2020, 2020/2021
- Հունգարիայի գավաթի գավաթակիր՝ 2016/2017
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Дьёр VS. Гонвед 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014—05—11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Кечкемет VS. Ференцварош 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014—07—27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Пакш VS. Ференцварош 2:3» (անգլերեն). soccerway.com. 2014—10—04. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Гонвед VS. Дебрецен 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—02. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Дебрецен VS. Ференцварош 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017—02—18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Ференцварош VS. Диошдьёр 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020—06—07. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Венгрия VS. Швеция 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016—11—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Венгрия VS. Португалия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Венгрия VS. Франция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—06—19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Германия VS. Венгрия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Венгрия VS. Андорра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—08. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
|