Էնեաս

Էնեաս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և գեղարվեստական անձ
Սեռարական
ՀայրԱնքիսես
ՄայրԱֆրոդիտե
ԱմուսինԼավինիա և Կրեուսա
ԿողակիցԴիդոնե
ԶավակներAscanius?, Etias?[1], Silvius? և Anthemone?
 Aeneas Վիքիպահեստում

Էնեաս(հին հունարեն՝ Αἰνείας)[2],(լատին․՝ Aenēās), հին հունական դիցաբանությունում[3]Տրոյական պատերազմի հերոս դարդանների թագավորական տոհմից։ Հին հռոմեական պոետ Վերգիլիոսի կողմից լատիներենով վերապատմված «Էնեականում» (մ.թ.ա 29-19 թվականներ) Էնեասի հետևորդներին անվանում են Էնեադներ[4][5]։

Մանկություն և Պատանեկություն

Էնեասը Անհիսի և Աֆրոդիտեի որդին Է, ծնվել է Իդայում[6]։ Նրան կերակրել են լեռնային նիմֆերը[7]։ Սպարտա է գնացել Պարիսի[8] հետ։ Սափորների և Պարրասեի նկարի վրա Էնեասը պատկերված է Դիոսկուրների[9] հետ։

Տրոյական պատերազմ

Սկզբում Էնեասը մասնակցություն չի ունեցել Տրոյական պատերազմին։ Էնեասը Աքայացիների դեմ պատերազմ սկսեց միայն այն ժամանակ, երբ Աքիլլեսը հարձակվեց իր զորքերի վրա։ Նա կռվել է Աքիլլեսի և Դիոմեդի հետ։ Նրան հովանավորում էին Աֆրոդիտեն և Ապոլլոնը և նրանք փրկեցին Էնեասին հզոր Դիոմեդի կատաղի հարձակումից։ Էնեասի հանդեպ լավ էր տրամադրված նաև Պոսեյդոնը, որը փրկել է երիտասարդ Էնեասին Աքիլլեսի զայրույթից։ «Իլիականում» սպանել է վեց հույնի։ Իսկ Գիգինի հաշվարկներով, ընդհանուր քսանութ մարտիկի[10]։

«Իլիկանում» նկարագրվում է Էնեասի փրկությունը։ Թե ինչպես է փախել Տրոյայից, իր մեջքին տանելով հորը` Անհիսին և թե ինչպես հարգելով իր բարեպաշտությունը հելլենները թույլ են տվել անցնել[11]։ Ըստ Լեսխի գերի է վերցրվել Նեոպտոլեմի կողմից[12]։ Ըստ Արկտինի, երբ օձերը սպանել են Լաոկոոնին, հոր հետ Տրոյան գրավելուց առաջ լքել է այն և ուղևորվել դեպի Իդա[13]։ Ըստ Գելլանիկի վարկածի, Տրոյայի անկումից հետո նահանջել է դեպի Ակրոպոլիս, իսկ հետո տրոյացիների հետ լքել է քաղաքը[13]։ Իսկ ըստ Մենեկրատ Քսանտիայի և Լուտացիա Դաֆնիսի վարկածի, դավաճանել է Տրոյան, այդ իսկ պատճառով էլ խնայվել է աքայացիների կողմից[14]։

Էնեասի դեգերումները

Հունական ավանդության մեջ

Համաձայն հունական ավանդության Տրոյայի անկումից հետո Էնեասը մնացել է Տրոադայում և ղեկավարել Տրոյայի ժողովրդին։ Ավելի ուշ Էնեասը ողջ մնացած դարդանների հետ տեղափոխվում է ծովի մյուս կողմը` (Թեսալիա)։ «Ոմանց անհանգստացնում է, որ ամենուր ցույց են տալիս և պատմում են Էնեասի գերեզմանների մասին»[15]։

Էնեասը Իտալիայում

Էտրուսկյան ավանդության մեջ

Էնեասին փառաբանում էին Էտրուսկները, նրա պատկերով գտնվել է 58 սափոր։ Էտրուսկների հիմանական լեգենդը Էնեասի Իտալիա տեղափոխվելու մասին է, որը կապվում է նրանց Միջերկրական ծովի արևելքից, որտեղ ապրել են նրանց բարեկամ ազգություններ, Իտալիա գալու հետ[16]։

Լատինո-հռոմեական ավանդության մեջ

Լացիայում Էնեասի փառաբանության առաջին հետքերը հայտնաբերվել են Մ.թ.ա. 6-րդ դարում` (տաճար Լավանիայում Էնեասի հարուստ կենոտաֆով)[16]։ Հռոմեական կայսրության հորացման հետ համատեղ առաջ է գալիս լեգենդ, ըստ որի Էնեասի սերունդներն են հիմնադրել Հռոմը։ Էնեասի ճանապարհորդությունների մասին հռոմեական հեղինակները տարբեր ավանդություններ են պատմում։ Ըստ Վերգիլիոսի, Էնեասը Ահատի ուղեկցությամբ լքում է այրվող Տրոյան։ Իր հետ նա տարել է կնոջը` Կրեուսային, (որը հետ մնալով զոհվում է), որդուն` Յունուսին և ուսերի վրա ծեր հորը` Անհիսին։ Դեռ այրվող Տրոյայում մահացած կնոջ` Կրեուսայի ուրվականից մարգարեություն ստանալով, որ նրա համար նախատեսված է փառավոր ճակատագիր, ողջ մնացած Տրոյացիներին հավաքելով նրանց հետ 20 նավերով գնում է:Սխալ մեկնաբանելով Հեկտորի, Կրեուսայի և Պոլիդորի մշուշապատ մարգարեությունները, Էնեասը սկզբում գնում է Թրակիա, հետո Կրետե, հասկանալով սխալը ճանապարհվում է Հեսպերիա, սակայն դեպի արևմուտք գնալիս հայտնվում է Սիցիլիայում։

Ոմանք պնդում են, որ նա հաստատվել է Օլիմպոսի մոտ` Մակեդոնիայում։ Ոմանք, որ Արկադիայում Մանտինեյայի մոտ հիմնել է Կապիաներ։ Իսկ ոմանք, որ էլիմի հետ գնացել է Էգեստա, Սիցիլիա, իսկ հետո` Լացիա[17]։ Ըստ Քեֆալոն Հերգիտիի և Մեկեբրենից` Հերգեսիպպի մահացել է Ֆրակիայում[18]։ Համաձայն պոետ Ագաֆիլլ Արկադացու, իր երկու աղջիկներին` Կոդոնին և Անֆեմոնին ամուսնացրել է Նիսեում, իսկ հետո ծնվել է որդին Հռոմուլոսը[19]։ Ըստ Վերգիլիոսի, սկզբում գնացել է Ֆրակիա և հիմնել Էնեական Քաղաքը, բայց ստանում է անբարենպաստ նշաններ[20], դրանից հետո Կրետեում հիմնում է Պերգամեյու քաղաքը[21]։ Հելենից նվեր է ստանում Նեոպտոլեմոսի զրահը[22]։ Ըստ Վարրոնի, բերված էին Դարդանյան աստվածների կողմից Սամոֆրակիայից Ֆրիգիա, իսկ հետո Էնեասը տարել է Իտալիա[23]։

Երբ Էնեասի նավերը մոտենում էին Լիցիայի ափին Հերան, ով ատում էր նրան, փոթորիկ է ուղարկում ու նավը հայտնվում է Կարթագենում։ Այստեղ հերոսին սիրահարվում է Դիդոնեն, նա, ով հիմնադրել էր Կարթագենը։ Հերան և Աֆրոդիտեն ցանկանում էին, որ Էնեասը և ֆինիկիյան գեղեցկուհին, ով ավելի վաղ փախել էր Տիրից, միասին լինեն, բայց Զևսը Մերկուրիոսի միջոցով հրամայում է Էնեասին լքել Կարթագենը։ Սիրահարված Էնեասը տանջվում է, քանի որ չի կարող ոչ մնալ սիրելիի հետ, ոչ էլ վերցնել նրան իր հետ` ճակատագրի նախախնամությամբ Լացիայում նա պիտի ամուսնանար Լավինիայի հետ, որպեսզի հիմք դներ նոր դինաստիայի, որի ժառանգները պիտի հիմնադրեին Հռոմը։ Էնեասը դաժանորեն թողնում է Դիդոնեին, որը հորիզոնում տեսնելով նրա նավերի առագաստները, ինքնասպան է լինում։ Անեծքը, որը Դիդոնեն ուղարկում է փախստականին թաղման խարույկից ցույց է տալիս Հռոմի և Կարթագենի ապագա թշնամանքը Պունիկյան պատերազմներում։ Էնեասը նորից գնում է դեպի Սիցիլիա։ Այստեղ նա թաղման խաղեր է կազմակերպում հոր գերեզմանին և գնում Կումա։ Որպեսզի իմանա իր ճակատագիրը, Էնեասը Կումյան Սիբիլլայի խորհրդով իջնում է մահացածների թագավորություն, այնտեղ Անհիսի ստվերը գուշակում է նրա և Հռոմեական կայսրության մեծ ապագան։

Էնեասը Լացիայում

Երբ Էնեասը վերադառնում է Լացիյա հող է ստանում աբորիգենների թագավոր Լատինից` քաղաք կառուցելու համար:Լատինը Էնեասին խոստանում է իր աղջկա` Լավինիայի ձեռքը:Բայց մինչ այդ նա խոստացել էր Լավինիային ամուսնացնել ռուտլների թագավոր Տուրնին, ով պատերազմ է սկսում տրոյացիների և Լատինի դեմ:Մենամարտում Էնեասը հաղթում է Տուրնին և ամուսնանում Լավինիայի հետ։

Իտալիայում նա տեսնում է Դիոմեդին և Ոդիսևսին[24]:Լատինի մահից հետո Էնեասը թագավորել է երեք տարի(նա մահացել է Տրոյայի անկումից չորս տարի հետո)[25]:Համաձայն Դիոդորի Տրոյայի ակումից երեք տարի հետո դարձել է թագավոր և թագավորել է երեք տարի[26]։

Էնենասը մահացել է Մեզենցիոսի հետ պատերազմի ժամանակ[27](Վերգիլիոսը չի ընդունում այդ տարբերակը):Ըստ որոշ աղբյուրների մահացել է Նումիկիյա գետում կամ բարձրացվել է երկինք[28]:Ըստ Տիտոս Լիվիոսի բարձրացվել է երկինք և դարձել աստված:Նումիկիայի ջրերը մաքրել են նրա վրայից բոլոր մարդկային հատկանիշները և նա դարձել է Ինդիգենտ աստված[29]։

Ամենաուշ ավանդությունը

Պսեվդո-Եվրիպիդեսի «Ռես» ողբերգության գործող անձ:Էնեասի գլուխը պատկերված է մ.թ.ա. 6-րդ դարի մետաղադրամների վրա, որոնք գտնվել են Մակեդոնիայում[30]:Էնեասի մասին պատմություն է գրել նաև Լիկեֆրոնը[31]:186թ.-ին հյուպատոս Ացիլիա Գլաբրիոնը իրեն համարում էր Էնեասի ժառանգորդը[32]։

Գրականության մեջ

Ծանոթագրություններ

  1. Παυσανίας 3.22.11 // Description of Greece (հին հունարեն.)
  2. Имя имеет эолийское грамматическое оформление (Клейн Л. С. Анатомия «Илиады». СПб, 1998. С.391)
  3. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.661-662; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.40-41; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 12, 2 далее
  4. Не путать с термином «Эннеады»
  5. «Энеады». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{cite book}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Гесиод. Теогония 1008—1010
  7. Гимны Гомера IV 257
  8. Стасин. Киприи, синопсис
  9. Плиний Старший. Естественная история XXXV 71; Примечания Г. А. Тароняна в кн. Плиний Старший. Об искусстве. М., 1994. С.516
  10. Гигин. Мифы 115
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э V 21; Диодор Сицилийский. Историческая библиотека VII, фр.4; Элиан. Пёстрые рассказы III 22
  12. Лесх. Малая Илиада, фр.21 Бернабе
  13. 13,0 13,1 Арктин. Разрушение Илиона, синопсис; Софокл. Лаокоонт, фр.373 Радт = Дионисий Галикарнасский. Римские древности I 48, 2
  14. Дионисий Галикарнасский. Римские древности I 48, 3; Аврелий Виктор. Происхождение римского народа 9, 2
  15. Дионисий Галикарнасский. Римские древности I 54, 1
  16. 16,0 16,1 А. Немировский, Л. Ильинская Этруски-выходцы из Трои? // Вокруг Света : журнал. —М., 1974. — В. май. — ISSN 0321-0669.
  17. Страбон. География XIII 1, 53 (стр.608).
  18. Дионисий Галикарнасский. Римские древности I 49, 1.
  19. Дионисий Галикарнасский. Римские древности I 49, 2.
  20. Вергилий. Энеида III 13-72.
  21. Вергилий. Энеида III 132—142.
  22. Вергилий. Энеида III 467.
  23. Дионисий Галикарнасский. Римские древности I 69, 2; Сервий. Комментарий к «Энеиде» Вергилия I 378.
  24. Аврелий Виктор. Происхождение римского народа 12, 2
  25. Дионисий Галикарнасский. Римские древности I 64, 3
  26. Диодор Сицилийский. Историческая библиотека VII, фр.5
  27. Юстин. Эпитома Помпея Трога XLIII 1, 13
  28. Дионисий Галикарнасский. Римские древности I 64, 4; Сервий. Комментарий к «Энеиде» Вергилия I 259
  29. Овидий. Метаморфозы XIV 597—607
  30. Шофман А. С. История античной Македонии. Ч.1. Казань, 1960. С.57
  31. См. Ликофрон. Александра 1226—1280.
  32. Геродиан. История II 3, 4