Էնթոնի Ջոն Բլինքեն (ապրիլի 16, 1962(1962-04-16)[3][4], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի պետական պաշտոնյա, դիվանագետ, ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը (2021 թ. հունվարի 26-ից)։ Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման շրջանում եղել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական (2013-2015). 2015-ից 2017 թ. զբաղեցրել է փոխպետքարտուղարի պաշտոնը[11]։
Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում Պետդեպարտամենտում տարբեր ավագ պաշտոններ է զբազեցրել Ազգային անվտանգության խորհրդի գծով (1994-2001)։ 2001 թվականից 2008 թթ. եղել է ավագ գիտաշխատող Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում։ 2003 թ. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որպես Ժողովրդավարական խմբի ղեկավար պաշտոնավարելու շրջանում (2002-2008) հանդես է եկել ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժման օգտին[12]։ 2008 թ. Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է արտաքին քաղաքականության գծով վերջինիս խորհրդատուն։
2009-2013 թթ. Բլինքենը աշխատել է որպես նախագահի օգնական. եղել է նաև փոխնախագահի խորհրդականը ազգային անվտանգության գծով։ Նախագահ Օբամայի վարչակազմում պաշտոնավարելու ժամանակ օգնել է մշակել ԱՄՆ քաղաքականությունը Աֆղանստանում և Պակիստանում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը[13][14]։ Բլինքենն այնուհետև գործունեություն է սկսել մասնավոր հատվածում՝ դառնալով WestExec Advisors խորհրդատվական ընկերության համահիմնադիրը։ 2020 թ. դարձյալ աշխատանքի է անցել պետական համակարգում՝ հանդես գալով որպես խորհրդատու Ջո Բայդենի նախագահական քարոզարշավի շրջանակներում. այնուհետև վերջինիս կողմից առաջադրվել է որպես պետքարտուղար՝ պաշտոնը ստանձնելով 2021 թ. հունվարի 26-ին։
Այլ տեղեկություններ
Բլինքենը ծնվել և կյանքի վաղ տարիներն անցկացրել է հրեա ծնողների ընտանիքում։ Այնուհետև մոր՝ Ջուդիթի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է միջնակարգ կրթությունը։ Հարվարդի համալսարանի շրջանավարտ է. դոկտորի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանի Իրավագիտության դպրոցում։ Որպես իրավաբան աշխատել է Նյու Յրրքում և Փարիզում։ Հեղինակել է գլոբալ զարգացումների թեմայով մի շարք հոդվածներ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Սահուն տիրապետում է ֆրանսերենին[15]։
Էդվարդ Լիվինգսթոն • Լուիս Մաքլեյն • Ջոն Ֆորսայթ • Դանիել Ուեբսթեր • Աբել Ափշեր • Ջոն Քոլդվել Քելհուն • Ջեյմս Բյուքանան • Ջոն Քլեյթոն • Դանիել Ուեբսթեր • Էդվարդ Էվերեթ
21-30
Ուիլյամ Մարսի • Լյուիս Քաս • Ջերեմայա Բլեք • Ուիլյամ Սյուարդ • Էլիյահու Ուոշբերն • Համիլթոն Ֆիշ • Ուիլյամ Էվարսթ • Ջեյմս Բլեյն • Ֆրեդերիկ Ֆրելինհուսեյն • Թոմաս Բայարդ
31-40
Ջեյմս Բլեյն • Ջոն Ֆոսթեր • Ուոլթեր Գրիշամ • Ռիչարդ Օլնի • Ջոն Շերման • Ուիլյամ Դեյ • Ջոն Հեյ • Էլիու Ռութ • Ռոբերտ Բեքոն • Ֆիլանդեր Նոքս
41-50
Ուիլյամ Բրայան • Ռոբերտ Լանսինգ • Բեյնբրիջ Քոլբի • Չառլզ Հյուզ • Ֆրենք Քելլոգ • Հենրի Սթիմսոն • Քորդել Հալլ • Էդվարդ Սթեթինիուս • Ջեյմս Բիրնս • Ջորջ Մարշալ