Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի
Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի անգլ.՝ Wilford Brimley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1934[1] |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 1, 2020[2][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[4] |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, հեռուստատեսային դերասան, թիկնապահ և դարբնություն |
Ամուսին | Լին Բագլի և Բեվերլի Բերի |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
![]() |
Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի (սեպտեմբերի 27, 1934[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - օգոստոսի 1, 2020[2][1], Սենթ Ջորջ, Յուտա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և երգիչ։
Կենսագրություն
Էթոնի Ուիլֆորդ Բլիմլին ծնվել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում, անշարժ գույքի աշխատողի ընտանիքիում[5]։ Մինչ դերասանական կարիերան սկսելը նա աշխատել է ռանչոյում որպես կովբոյ և դարբին, ինչպես նաև Հովարդ Հյուզի թիկնապահ[6]։ Հյուզի հետ աշխատելուց հետո Բրիմլին գնաց կինո և հեռուստատեսություն, որտեղ նա սկսեց խնամել ձիերին ֆիլմերի նկարահանման հրապարակում։ 1960-ականների վերջին, իր ընկերոջ՝ դերասան Ռոբերտ Դյուվալի հորդորով[7], Բրիմլին իր դեբյուտը կատարեց կինոյում՝ ի սկզբանե հանդես գալով որպես հեծյալներ վեստերններում, ինչպես նաև հանդես գալով որպես կասկադյոր։ Դերասանին ճանաչում է ձեռք բերել 1970-ականների վերջին՝ «Չինական համախտանիշ» (1979)ֆիլմում իր դերից հետո[8]։ Դրան հաջորդեցին ոչ պակաս հաջող դերեր «Առանց չար դիտավորության» (1981), «Ինչ-որ բան» (1982), «Նյու Հեմփշիր Հյուրանոց» (1984),"«Նուրբ ողորմություն» (1983), «Բնակտոր» (1984) և «Դժվար թիրախ» (1993) ֆիլմերում[9]։
1985 թվականին Վիլֆորդ Բրիմլին հաջողությամբ խաղացել է Բեն Լակետի դերը «Կոկոն» ֆանտաստիկ ֆիլմում, որը պատմում է ծերանոցի մի խումբ բնակիչների մասին, ովքեր կապ են հաստատել արտերկրյա քաղաքակրթության ներկայացուցիչների հետ։ Ֆիլմը, որն իր դերասանական կազմում հավաքել է անցյալի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Դոն Ամիչին, Ջեսիկա Տենդի և Մորին Սթեփլթոնը, մեծ հաջողություն է ունեցել և արժանացել երկու «Օսկար» մրցանակի։ Երեք տարի անց լույս տեսավ «Կոկոն․Վերադարձ» ֆիլմի շարունակությունը, որտեղ Վիլֆորդ Բրիմլին նաև էկրանին մարմնավորեց ծերունի Բենի կերպարը։ 1990-ականներին Նրա ամենահիշարժան դերերից մեկը Ուիլյամ Դևաշերն էր Սիդնի Փոլաքի «Ընկերություն» թրիլերում[10]։
1979 թվականին Բրիմլիի մոտ ախտորոշվել է շաքարախտ, որից հետո նա լրջորեն զբաղվել է բուժմամբ՝ դառնալով դիաբետի ամերիկյան ասոցիացիայի ակտիվիստ, որը 2008 թվականին նրան ճանաչել է պատվավոր անդամ[11]։ Նա շատ ժամանակ է հատկացրել հիվանդանոցներ այցելելուն, որտեղ այցելել է դիաբետով հիվանդներին և խորհրդատվություններ անցկացրել՝ հիվանդներին այդ հիվանդությամբ ապրելու մասին կրթելու նպատակով։
Բացի այդ, Վիլֆորդ Բրիմլին ակտիվիստ էր Յուտա նահանգում ձիարշավների թույլտվության համար[12], ինչպես նաև Դեմ էր Նյու Մեքսիկոյում աքլորամարտերի արգելքին[13]։ Դերասանը պոկեր խաղի մեծ երկրպագու էր[14],ժամանակին մասնակցելով Պոկերի Համաշխարհային շարքին[15]։ 2008 թվականին Բրիմլին հանդես եկավ Ջոն Մաքքեյնի աջակցությամբ ԱՄՆ նախագահի ընտրություններում[16]։
Մահացել է 2020 թվականի մարտի1-ին[17]։
Ընտրված ֆիլմագրություն
Տարեթիվ | Ֆիլմ | Ֆիլմ (english) | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
1979 | Չինական համախտանիշ | The China Syndrome | Թեդ Սփինդլեր | |
Էլեկտրական հեծյալ | The Electric Horseman | ֆերմեր | ||
1980 | Բրուբեյքեր | Brubaker | Ռոջերս | |
Սահմանային շերտ | Borderline | USBP գործակալ Ջեքսոն | ||
1981 | Առանց չարության | Absence of Malice | ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջեյմս Ա. Ուելս | |
1982 | Ինչ-որ բան | The Thing | դոկտոր Բլեր | |
1983 | Նուրբ ողորմություն | Tender Mercies | Հարրի | |
1984 | Հարրին և որդին | Harry & Son | Թոմ Քիչ | |
«Նյու Հեմփշիր» հյուրանոց | The Hotel New Hampshire | Այովա Բոբ | ||
Բնակտոր | The Natural | Պապ Ֆիշեր | ||
Գյուղ | Country | Օտիս | ||
1985 | Կոկոն | Cocoon | Բեն Լակետտ | |
1988 | Կոկոն․Վերադարձ | Cocoon: The Return | Բեն Լակետտ | |
1993 | Ֆիրմա | The Firm | Ուիլյամ Դե վաշեր | |
Դժվար թիրախ | Hard Target | Քեռի Դյուվե | ||
1995 | Լավ հին տղաներ | The Good Old Boys | Հասցե' Գ. Տիրփլի | |
Օպերատիվ կենտրոն | OP Center | Ծովակալ Տրոյ Դևիս | փոքր-սերիալ | |
1997 | Մուտք և Ելք | In & Out | Ֆրենկ, Հովարդի հայրը | |
1998 | Սաղմ | Progeny | դոկտոր Դեյվիդ Ուեթերլի | |
2009 | Մորգան ամուսինները փախուստի մեջ են | Did You Hear About the Morgans? | Էրլ Գրեյնջեր |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 'Cocoon' Actor Wilford Brimley Dies At 85
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.stgeorgeutah.com/news/archive/2020/08/01/cdr-cocoon-star-local-resident-wilford-brimley-dies
- ↑ https://www.vanityfair.com/hollywood/2020/08/wilford-brimley-star-of-the-thing-and-cocoon-dies-at-age-85
- ↑ «Wilford Brimley Biography». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Wilford Brimley biography». Turner Classic Movies. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Wilford Brimley Biography — Yahoo! Movies». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Wilford Brimley — Overview Արխիվացված 2016-09-27 Wayback Machine, IMDB.com
- ↑ Movie Review — The Hotel New Hampshire — 'HOTEL NEW HAMPSHIRE' FROM BEST SELLER — NYTimes.com
- ↑ The Firm Overview Արխիվացված 2016-09-24 Wayback Machine, IMDB.com
- ↑ Inspiration And Expert Advice: Famous People: Wilford Brimley Biography(չաշխատող հղում), dlife.com
- ↑ Bio — Wilford Brimley Արխիվացված 2016-12-15 Wayback Machine, IMDB.com
- ↑ Barnes, Peter (2005 թ․ փետրվարի 23). «Cockfighting still legal in New Mexico. N.M. Panel Rejects Cockfighting Ban Plan». AllCreatures.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Perfect People " Wilford Brimley Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «32nd Annual World Series of Poker». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «McCain's Unveils His Answer To Chuck Norris». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Умер актёр Уилфорд Бримли, сыгравший в фильме «Нечто»». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ուիլֆորդ Բրիմլի» հոդվածին։ |
|