Էնն Հեթեուեյ
![]() անգլ.՝ Anne Hathaway | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 12, 1982[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք[4] |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան (1998), Վասար քոլեջ, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1993)[5] և Millburn High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ընտրանի | Արքայադստեր օրագրերը, Սատանան կրում է Պրադա, Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը, Ռիո և Ռիո 2 |
Ծնողներ | հայր՝ Gerald T. Hathaway?, մայր՝ Kate McCauley Hathaway? |
Ամուսին(ներ) | Ադամ Շուլման |
Պարգևներ և մրցանակներ | |
Էնն Հեթեուեյ (անգլ.՝ Anne Jacqueline Hathaway, նոյեմբերի 12, 1982[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք[4]), ամերիկյան դերասանուհի։ Հայտնի է դարձել «Արքայադստեր օրագրերը» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև նկարահանվել է «Սատանան կրում է Պրադա» (2006), «Ռեյչելն ամուսնացել է» (2008), «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը» (2012) ֆիլմերում։ Նրա ձայնով է խոսում «Ռիո» (2011) մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։ «Թշվառները» ֆիլմում դերակատարման համար արժանացել է «Օսկարի» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Վաղ կյանքը
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/AnneHathawayRachelPremiere.jpg/220px-AnneHathawayRachelPremiere.jpg)
Էն Հեթուեյը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 12-ին Բրուքլինում (Նյու Յորք)։ Էնի հայրը՝ Ջերարդ Հեթուեյը, փաստաբան էր, մայրը՝ Քեյթ Մաքքալեյը, դերասանուհի։ Էնին անվանել են Շեքսպիրի կնոջ՝ Էն Հեթուեյի պատվին։ Երբ Էնը 6 տարեկան էր նրանք ընտանիքով տեղափոխվեցին Նյու Ջերսի, հենց այստեղ էլ մեծացավ և ուսում ստացավ։ Էնն ունի երկու եղբայր՝ Թոմաս և Մայքլ։ Էնը հիմնականում ունի ֆրանսիական և իռլանդական ծագում, ինչպես նաև հեռավոր բարեկամներից ամերիակակն և գերմանական ամատներ։ Էնը փոքր տարիքում ցանկացել է դառնալ միանձնուհի։ Սակայն նրա վերաբերմունքը կաթոլիկական եկեղեցու նկատմամբ փոխվում են, երբ նա իմանում է, որ իր ավագ եղբայրը՝ Մայքլը համասեռամոլ է։ Էնը այս առիթով ասել է. «Ես հասկացա, որ իմ մեծ եղբարը եղել է համասեռամոլ և ես չեմ կարող աջակցել մի եկեղեցու, որը չի աջակցում իմ եղբորը։ Ես հիմա ինձ համարում եմ աղանդավորական, քանի որ ես չեմ գտել կրոնը ինձ համար»։ 2009 թվականին Էնը նշել է, որ իր կարծիքը կրոնի վերաբերյալ դեռ ընթացքի մեջ է։ Էնը ավարտել է Միլբուրնի ավագ դպրոցը, որտեղ մասնակցել է դպրոցական շատ մրցույթների, այդ մրցույթներից մեկի շնորհիվ նա դարձավ դպրոցի դերասանուհի, քանի որ մասնակցել էր նաև թատերական խմբակի (դպրոցում)։ Այդ ընթացքում Էնը խաղում էր Նյու Ջերսիի թատրոնում։ Էնը որպես սոպրանո (ամենաբարձր հնչող ձայն) երգել է քոլեջի խմբում։ Եվ նրա ձայնը համարվել է կատարյալ ձայն։
Կարիերան
2001-2004 թվականներ. կարիերայի սկիզբը և զարգացումը
Առաջին ֆիլմը նկարահանվել է 2001 թվականին, Ջոն Գրոբերսի սցենարով, իսկ ֆիլմի անունն է «Երկնային մյուս կողմը»։ Մինչ այս ֆիլմը, ավելի փոքր հասակում նկարահանվել էր «Արքայադստեր օրագիրը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Միա Դերմոփոլիսի կերպարը (գլխավոր դեր)։ Ֆիլմը արժեցավ 165 միլիոն ամերիկյան դոլլար։ 2003 թվականին նկարահանվեց ֆիլմի «շարունակությունը» արդեն «Թագուհու օրագիրը 2» վերնագրով։ Այս անգամ այն արժեցավ 95.1 միլիոն ամերիկյան դոլլար։
2005-2010 թվականներ. կարիերայի փոփոխությունները
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/Anne_Hathaway_2011.jpg/220px-Anne_Hathaway_2011.jpg)
Այս տարիներին նրան մեծ ճանաչում բերեց 2006 թվականին նկարահանված «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը։ Նա մարմնավորել է Էմիլի Բլանտի կերպարը։ Ֆիլմը պատմում է նորաձևության և մի աղջկա մասին։ Էննը ֆիլմի պրեմիերայից հետո հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է իր արագ նիհարելու մասին. «Ես հիմնականում ուտում էի մրգեր, բանջարեղեններ և ձկներ։ Ես խորհուրդ կտայի, որ ես և Էմիլի Բլանտը գրկեինք իրար և լաց լինենիք, որովհետև մենք այնքան սոված էինք»։ 2008 թվականին նկարահանված ֆիլմը, որը կոչվում է «Ռեյչելն ամուսնացել է», Էնին բերեց մեծ հաջողություններ։
Անձնական կյանքը
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Anne_Hathaway_%28actress%29.jpg/148px-Anne_Hathaway_%28actress%29.jpg)
Հարաբերությունները
2004 թվականին ռոմանտիկ սիրավեպ է ունեցել Ռաֆաելլո Ֆոլիերի հետ։ Շփման ընթացքում Էնը մասնակցել է Ֆոլիերի բարեգործական ընկերության ակցիաներին, տվել է արյուն, մասնակցել է հիմնադրամի այլ միջոցառումների մինչև 2007 թվական։ Նրանց հարաբերությունները խզվեցին, որովհետև 2008 թվականի հունիսի 24-ին Ֆոլիերին ձերբակալեցին միլիոնավոր դոլլարներ գողանալու համար։ Այդ գումարները նա փոխանցել էր Վատիկանում բացված իր գաղտնի հաշվին։ Էնը հայտնվեց մամուլի ուշադրության ներքո։ Իսկ 2008 թվականի հոկտեմեբրի 23-ի դատավարությունից հետո Ֆոլիերին դատապարտեցին 4 տարի ազատազրկման։ 2008 թվականի նոյեմբերին Էնը սկսեց շփվել դերասան Ադամ Շուլմանի հետ։ Այս զույգը նշանադրվեց 2011 թվականի նոյեմբերին և ամուսնացավ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Կալիֆորնիայում։
Հետաքրքրությունները
2008 թվականին Էնը դադարեցրեց ծխախոտի օգտագործումը։ Դերասանուհին, ով սկսվել էր ծխել իր ծանր վիճակի պատճառով, «Ռեյչելն ամուսնացել է» ֆիլմի նկարահանումների ժամանակ դադարեցրեց այն։ Սակայն Ֆոլիերի հետ կապված սթրեսային դեպքերի պատճառով նա վերսկսում է օգտագործել ծխախոտ։ Նա դադարեցրեց այն իր սթրեսային վիճակի փոքր մեղմացումից հետո, և հայտարարեց, որ նա այլևս բուսակեր չէ։ Սակայն 2012 թվականի սկզբին նա հայտարարեց, որ վերադառնում է բուսակերությանը։
Նկարներ
-
Էն Հեթուեյի ամառանոցը
-
Էն Հեթուեյի ամառանոցը փողոցից
-
Էն Հեթուեյը և Դենզել Վաշինգտոնը
-
Էնը 2014 թվականին
Ֆիլմագրություն
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1989 – | Սիմփսոնները | The Simpsons | Ջեննի (հնչյունավորում) | Սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Մարկ Քըրքլենդ Սթիվեն Դին Մուր Ջիմ Ռիրդոն |
Դեն Կասթելանետա, Ջուլի Կավներ, Նենսի Կարտրայտ, Յարդլի Սմիթ, Գարի Շիրեր |
1999-2000 | Զգա քեզ ինչպես տանը | Get Real | Մեգան Գրին | Սերիալ, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
Ջեֆրի Լևի Սթիվեն Կրեգ Ջեյմս Ուիտմոր կրտ. |
Ջոն Տենի, Դեբրա Ֆարենտինո, Քրիստինա Պիկլզ, Էրիկ Քրիստիան Օլսեն |
2001 | Արքայադստեր օրագրերը | The Princess Diaries | Միա Թերմոփոլիս | Դրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
Գերի Մարշալ | Ջուլի Էնդրյուս, Հեկտոր Էլիզոնդո, Հիզեր Մատարացո, Մենդի Մուր |
2001 | Երկնքի մյուս կողմը | The Other Side of Heaven | Ժան Շաբին | Դրամա, Արկածային, Կենսագրական |
Միթչ Դևիս | Քրիստոֆեր Հոռամ, Ջո Ֆոլաու, Նետանիել Լիս, Միրիամա Սմիթ |
2002 | Կատվի վերադարձը | Neko no ongaeshi | Հարու (հնչյունավորում, անգլիական տարբերակ) | Անիմե, Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան |
Հիրոյուկի Մորիտա | Չիզուրու Իկևակի, Յոսիհիկո Հակամադա, Ակի Մաեդա, Տակայուկի Յամադա, Հիթոմի Սատո |
2002 | Նիքոլաս Նիքլբի | Nicholas Nickleby | Մադելին Բրեյ | Դրամա, Մելոդրամա |
Դուգլաս ՄակԳրատ | Ջեյմի Բել, Ջիմ Բրոուդբենտ, Թոմ Կորտնի, Ալան Կամինգ, Էդվարդ Ֆոքս |
2004 | Կախարդված Էլլան | Ella Enchanted | Էլլա | Ֆենտեզի, Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
Թոմի Օ’Հեյվեր | Հյու Դենսի, Կերի Էլվիս, Էյդան ՄակԱրդլ, Ջոաննա Լամլի |
2004 | Արքայադստեր օրագրերը. Ինչպես դառնալ թագուհի | The Princess Diaries 2։ Royal Engagement | Միա Թերմոփոլիս | Մելոդրամա, Կատակերգություն, Ընտանեկան |
Գերի Մարշալ | Ջուլի Էնդրյուս, Գեկտոր Էլիզոնդո, Ջոն Ռիս-Դևիս, Հիզեր Մատարացո |
2005 | Կարմիր Գլխարկի ճշմարիտ պատմությունը | Hoodwinked! | Կարմիր Գլխարկ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Կորի Էդվարդս Տոդ Էդվարդս Թոնի Լիչ |
Գլեն Կլոուզ, Ջեյմս Բելուշի, Պատրիկ Վարբերտոն, Էնտոնի Անդերսոն |
2005 | Կործանում | Havoc | Էլիսոն Լանգ | Թրիլեր, Դրամա, Քրեական |
Բարբարա Կոփլ | Բիժու Ֆիլիպս, Շիրի Էփլբի, Մայքլ Բին, Ջոզեֆ Գոռդոն-Լևիթ |
2005 | Սապատավոր լեռ | Brokeback Mountain | Լուրին Նյուսոմ | Դրամա, Մելոդրամա |
Էնգ Լի | Հիթ Լեդջեր, Ջեյք Ջիլենհոլ, Ռենդի Քուեյթ , Միշել Ուիլյամս |
2006 | Սատանան կրում է Պրադա | The Devil Wears Prada | Անդրեա 'Էնդի' Սաչս | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Դևիդ Ֆրենկել | Մերիլ Սթրիփ, Էմիլի Բլանտ, Ստենլի Տուչի, Սայմոն Բեյքեր |
2007 | Ջեյն Օսթին | Becoming Jane | Ջան Աուսթին | Դրամա, Մելոդրամա, Կենսագրական |
Ջուլիան Ջարոլդ | Ջեյմս ՄակԷվոյ, Ջուլի Ուոլտերս, Ջեյմս Կրոմուել, Մեգի Սմիթ |
2008 | Լարիր գալարներդ | Get Smart | Գործակալ 99 | Մարտական, Կատակերգություն, Արկածային |
Փիթեր Սիգալ | Սթիվ Կարել, Ալան Արկին, Դուեյն Ջոնսոն, Թերենս Ստեմփ |
2008 | Ռեյչլն ամուսնանում է | Rachel Getting Married | Kym | Դրամա, Մելոդրամա |
Ջոնաթան Դեմե | Ռոզմարի ԴեՈւիթ, Բիլ Իրվին, Տունդե Ադեբիմպե, Մետեր Զիկել |
2008 | Ուղևորները | Passengers | Կլեր | Թրիլեր | Ռոդրիգո Գարսիա | Պատրիկ Ուիլսոն, Անդրե Բրոգեր, Դայենն Ուիսթ, Դևիդ Մորս |
2009 | Հարսնացուների պատերազմ | Bride Wars | Էմմա | Մելոդրամա, Կատակերգություն |
Գարի Վինիկ | Քեյթ Հադսոն, Բրայան Գրինբերգ, Քրիս Պրեթ, Սթիվ Հոուի |
2010 | Սուրբ Վալենտինի օրը | Valentine's Day | Լիզ | Մելոդրամա, Կատակերգություն |
Գերի Մարշալ | Ջեսիկա Ալբա, Ջեսիկա Բիլ, Բրեդլի Կուպեր, Ջենիֆեր Գարներ |
2010 | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Սպիտակ թագուհին | Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան |
Թիմ Բյորտոն | Ջոնի Դեփ, Միա Վասիկովսկա, Հելենա Բոնեմ Կարտեր, Քրիսփին Գլովեր |
2010 | Սեր և ուրիշ դեղամիջոցներ | Love and Other Drugs | Մեգգի Մարդոք | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Էդվարդ Ցվիկ | Ջեյկ Ջիլենխոլլ, Օլիվեր Պլաթ, Խենկ Ազարիա, Ջոշ Գադ |
2010 | Գրիֆինները. Սա թակարդ է | Family Guy Presents։ It's a Trap | Hot Blonde (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆանտաստիկ, Կատակերգություն |
Փիթեր Շին | Սեթ ՄակՖարլեյն, Ալեքս Բորշտեյն, Սեթ Գրին, Միլա Կունիս, Մայկ Գենրի |
2011 | Ռիո | Rio | Ջեվել (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Երաժշտական, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Կարլոս Սալդանա | Ջեսի Այզենբերգ, Ջեյմի Ֆոքս, Ուիլ Այ Էմ, Ռոդրիգո Սանտորո |
2011 | Մեկ օր | One Day | Էմմա | Դրամա, Մելոդրամա |
Լոնե Շերֆիգ | Ջիմ Ստորջես, Ռեյֆ Սպոլ, Պատրիսիա Կլարքսոն, Թոմ Միսոն |
2012 | Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը | The Dark Knight Rises | Սելինա | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական |
Քրիստոֆեր Նոլան | Քրիստիան Բեյլ, Թոմ Հարդի, Ջոզեֆ Գոռդոն-Լևիթ, Մարիոն Կոտիյար |
2012 | Թշվառները | Les Misérables | Ֆանտինի | Երաժշտական, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա |
Թոմ Հուփեր | Հյու Ջեքման, Ռասսել Քրոու, Ամանդա Սայֆրեդ, Էդի Ռեդմեյն |
2013 | Girl Rising | Girl Rising | Narration | Ռիչարդ Ռոբբինս | Սելենա Գոմես, Մերիլ Սթրիփ, Քերրի Վաշինգտոն | |
2014 | Ռիո 2 | Rio 2 | Ջեվել (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Կարլոս Սալդանա | Լեսլի Մանն, Ջեսի Այզենբերգ, Ջեյմի Ֆոքս, Ռոդրիգո Սանտորո |
2014 | Ռոբոկալիփսիս | Robopocalypse | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր |
Սթիվեն Սփիլբերգ | Քրիս Հեմսվորտ, Բեն Ուիշոու | |
Փեսացուն | The Fiance | Մելոդրամա, Կատակերգություն |
Բյոր Սթիրս |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #136264387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Հեթեուեյ» հոդվածին։ |
|